Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նախարարը մասնավոր հատվածում վարձատուներին և վարձակալներին կոչ արեց հաշվի առնել փոխադարձ կորուստները

Նախարարը մասնավոր հատվածում վարձատուներին և վարձակալներին կոչ արեց հաշվի առնել փոխադարձ կորուստները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախարարը մասնավոր հատվածում վարձատուներին և վարձակալներին կոչ արեց հաշվի առնել փոխադարձ կորուստները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կոչ է անում մասնավոր հատվածում տարածքների վարձատուներին և վարձակալներին, որոնց բիզնես գործունեությունն արգելված է, փոխադարձաբար հաշվի առնել կորուստները և համաձայնության գալ նվազագույն կորուստներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է լինի այն բիզնեսների հարցը, որոնց գործունեությունը արգելված է, սակայն պետք է վճարեն տարածքի վարձակալության գումար:

«Սա արտակարգ իրավիճակ է բոլորի համար: Հուսով ենք, որ մասնավոր հատվածում երկու կողմերն էլ՝ թե վարձակալը, թե վարձատուն, լավ են պատկերացնում իրավիճակը, և նրանց համաձայնությունները կլինեն այնպիսի միջակայքում, որ փոխադարձաբար հաշվի առնեն երկու կողմերի և կրած կորուստները և հնարավորությունները»,-ասաց Խաչատրյանը:

Նա նկատեց՝ այս հարցում կառավարությունը շատ չի կարող միջամտել: Սակայն իրենք հուսով են և կոչ են արել, որ այն դեպքերում, երբ վարձատուն տեսնում է, որ վարձակալի ֆինանսական վիճակը թույլ չի տա ամբողջ ծավալով կատարել վճարումներ, հաշվի առնի:

Նախարարը նկատեց՝ կան երկկողմանի ֆինանսական դժվարություններ: «Մենք կարծում ենք, որ պետք է մասնավոր հատվածի երկու կողմերն էլ՝ և´ վարձատուն, և´ վարձակալը համաձայնության գան իրենց համար նվազագույն կորուստներով, գտնեն միջինը»,-ասաց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan