Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3603-ի.«ՌԻԱ Նովոստի»

Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3603-ի.«ՌԻԱ Նովոստի»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3603-ի.«ՌԻԱ Նովոստի»

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 58 226-ի, 3603 մարդ մահացել է հիվանդության հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին:

«Վերջին օրվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2483 նոր դեպք: Այս տվյալը ներառյալ՝ վարակման դեպքերի քանակը հասել է 58 226-ի, 22 011 մարդ առողջացել է: Ցավոք վերջին օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 151 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 3603-ի»,-տեղեկացրել է Ջահանփուրը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan