Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ ԶՈՒ-ում ՌԴ-ից բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում

ՀՀ ԶՈՒ-ում ՌԴ-ից բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ ԶՈՒ-ում ՌԴ-ից բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում

Ռուսական օդանավով ապրիլի 7-ին Հայաստան բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ, PCR) անալիզ: COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալիրը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով «Զինուժ»-ի ռեպորտաժը:

Հայաստանում են նաև հակամահաճարակային ծառայության ռուս գործընկերները: Փորձառու խմբերը Հայաստանի ռազմաբժշկական ու ռադիացիոն քիմիական կենսաբանական պաշտպանության խմբերի հետ հայկական բանակի զորամասերում և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ տազմաբազայում իրականացնելու են համաճարակի հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ: Այսպիսի սարքավորումներն ակտիվորեն գործել են ու այսօր էլ շարունակում են մասնակցել հակահամահաճարակային միջոցառումներին Ռուսաստանում, Իտալիայում և Սերբիայում:
Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan