Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պաշտպանները նոր գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով

Պաշտպանները նոր գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պաշտպանները նոր գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը չի կարող գտնվել կալանք տակ, քանի որ նա տարիքային խոցելի խմբում է։ Պաշտպանն ընդգծեց, որ դեռ մարտի 17-ից դատական նիստ չի եղել, և միջնորդությունը չի քննվել։

«Արդեն ձեռնարկում ենք տարբեր քայլեր, այդ թվում՝ միջազգային կառույցներին ենք իրազեկում, նոր գանգատ է գնացել Եվրոպական դատարան և որոշակի տեղեկություն է անընդհատ ուղարկվում այդ կառույցին»,- ասաց Ալումյանը։

Բացի այդ, պաշտպանը ապրիլի 7-ին նամակ է ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ հիշեցնելով ԲԴԽ-ի 2018 թվականի հուլիսի 9-ի որոշումն այն մասին, որ միջնորդությունների քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ, այնինչ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով մարտի 17-ից միջնորդությունը չի քննարկվել։

Պաշտպանները նաև  անընդհատ կապի մեջ են Մարդու իրավունքների պաշտպանի հետ և պահանջում են հարցի հանգուցալուծում։

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan