Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանի վարչապետը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության հարցով դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական, Ասիական զարգացման բանկերին. pia.ge

Վրաստանի վարչապետը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության հարցով դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական, Ասիական զարգացման բանկերին. pia.ge
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանի վարչապետը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության հարցով դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական, Ասիական զարգացման բանկերին. pia.ge

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի նախագահների հետ` Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում հատկացվելիք ֆինանսական հնարավոր օգնության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

Տեսակոնֆերանսի ընթացքում հիմնական ուշադրությունն ուղղվել է կորոնավիրուսի պատճառով աշխարհում առաջացած տնտեսական ճգնաժամին: Հատուկ նշվել է երկու բանկերի կողմից Վրաստանի մասնավոր սեկտորին, բանկերին և այլ տնտեսվարող սուբյեկտներին հատկացվող ֆինանսավորման կարևորությունը: Կողմերը քննարկել են նաև հետճգնաժամային միջոցառումներն ու այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ստանալ պետական ծրագրերը ֆինանսավորելու համար:

Նշվել է, որ Վրաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է ինչպես երկու բանկերի վրաստանյան ներկայացուցչությունների, այնպես էլ գլխամասերի հետ` ճգնաժամի լուծմանն ուղղված փաթեթային միջոցառումների ընդունման ուղղությամբ: Բանկերի նախագահների խոսքով՝ այն փաստը, որ Վրաստանը շատ հաջող կերպով է պայքարում ճգնաժամի դեմ, հիմք է տալիս վստահ լինելու, որ երկիրը շատ արագ կվերականգնի տնտեսական զարգացման այն տեմպերը, որը ուներ 2020 թվականի սկզբում:

Բանկերի ղեկավարներ Սումա Չակրաբարտին և Մասացուգու Ասահավան պատրաստակամություն են հայտնել աջակցել Վրաստանին այդ ուղղությամբ:

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել երկու բանկերի ղեկավարներին համագործակության և աջակցության համար:

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին և ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan