Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մինչև 14 տարեկան երեխա ունեցող ծնողներն արդեն ստանում են 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

Մինչև 14 տարեկան երեխա ունեցող ծնողներն արդեն ստանում են 100 հազար դրամ միանվագ աջակցությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մինչև 14 տարեկան երեխա ունեցող ծնողներն արդեն ստանում են 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ և 6-րդ միջոցառումների ֆինանսավորումն արդեն հասանելի է, և շահառու քաղաքացիները ստանում են միանվագ աջակցությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ միջոցառումների ֆինանսավորումը։ Այն քաղաքացիները, ովքեր հանդիսանում են այս ծրագրերի շահառու, կարողանում են ստանալ գումարը, իսկ մի մասն էլ արդեն ստանում են։ 4-րդ ծրագրի միջոցով Կառավարությունը նպատակ ունի օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին։ Այսինքն՝ շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխաներ և ծնողներն ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից այդ նույն ժամանակահատվածում, կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից մարտի 13-25-ը, իսկ մյուս ծնողը մահացած է։ Այս ծրագրի ցանկն անընդհատ թարմացվում է, այդ պատճառով, եթե քաղաքացին չի գտնում իր անունը շահառուների ցանկում, կարող է մի փոքր ուշ կրկին փորձել»,- նշեց Բաթոյանը և հավելեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով՝ 100 հազար դրամի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար։

Նախարարը նշեց, որ 6-րդ միջոցառումը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք աշխատել են մասնավոր սեկտորում առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ և  ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում: Այս դեպքում աջակցությունը սահմանված է նվազագույն աշխատավարձի չափով:

«Քաղաքացին իր շահառու լինելու փաստը կարող է ստուգել արդեն գործարկված ssa.am կայքում, մուտքագրել տվյալները և ճշտել։ Կայքում նշված է  նաև այն բանկը, որտեղ անձը հաստատող փաստաթղթով քաղաքացին կարող է մոտենալ և ստանալ միանվագ աջակցությունը»,- նշեց Զարուհի Բաթոյանը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan