Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հուսով ենք, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կաջակցի Արցախին, ինչը ներդրում կդառնա համաշխարհային մարտահրավերի հաղթահարմանն ուղղված ընդհանուր ջանքերում . Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Հուսով ենք, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կաջակցի Արցախին, ինչը ներդրում կդառնա համաշխարհային մարտահրավերի հաղթահարմանն ուղղված ընդհանուր ջանքերում . Արցախի ԱԳՆ հայտարարությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հուսով ենք, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կաջակցի Արցախին, ինչը ներդրում կդառնա համաշխարհային մարտահրավերի հաղթահարմանն ուղղված ընդհանուր ջանքերում . Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է.

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի դեմ պայքարում, կարևոր, անհրաժեշտ և պատեհաժամ նախաձեռնություն է: Այս կոչի բարեխիղճ կատարումը կարևոր ներդրում կդառնա միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերում՝ ուղղված համայն մարդկության համար այդ նոր սպառնալիքին արդյունավետ դիմակայելուն:

Համոզված ենք, որ այս ճգնաժամային ժամանակահատվածում նեղ քաղաքական նպատակների հասնելու համար համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից օգտվելու ցանկացած փորձ սպառնալիք է ներկայացնում ամբողջ միջազգային հանրության համար և արժանի է ամենախիստ դատապարտության: Եվ հակառակը՝ համայն մարդկության համախմբվածությունը ընդհանուր և անողոք թշնամու առջև թույլ կտա ոչ միայն հաղթանակած դուրս գալ այս պայքարից, այլ նաև կամրապնդի համագործակցության ոգին, ինչը կարող է աշխարհն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնել:

Արցախի Հանրապետությունը անհապաղ արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը և արդեն մարտի 24-ին՝ վերահաստատել իր հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում:

Մենք ընդունում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքը: Միայն առաջնորդվելով «ոչ ոք մոռացված չէ» սկզբունքով՝ մարդկությունը կկարողանա արժանապատվությամբ դիմանալ այդ փորձությանը: Արցախի Հանրապետության համար, որն արդեն ավելի քան երեք տասնամյակ հակամարտության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարն առանձնակի սրություն է ստանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության պատճառով Արցախի ժողովուրդը զրկված է միջազգային կառույցների աջակցությունից:

Այս կապակցությամբ հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կորոնավիրուսի հետ պայքարում կաջակցեն Արցախին, ինչը ներդրում կդառնա այդ համաշխարհային մարտահրավերի հաղթահարմանն ուղղված ընդհանուր ջանքերում»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan