Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նրանց պատասխանատվությունը բարձր է. Միրզոյանը՝ պարգևավճարների մասին

Նրանց պատասխանատվությունը բարձր է. Միրզոյանը՝ պարգևավճարների մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նրանց պատասխանատվությունը բարձր է. Միրզոյանը՝ պարգևավճարների մասին

 ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պետական համակարգում օրենքով սահմանված չափով պարգևավճարներ տալը, ըստ էության, արդարացված է համարում՝ մանավանդ այն համատեքստում, որ այդ նույն պետական պաշտոնյաները ջանքեր են գործադրում նաև բժիշկների, ուսուցիչների, ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Միրզոյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Աշխարհում սկզբունք է, որ վարձատրման չափը պայմանավորվում է պատասխանատվության չափով: Եվ որքան շատ բան է կախված այդ մարդու որոշումներից, այնքան շատ է վճարվում: Պետական համակարգում մոտավորապես այդ տրամաբանությամբ և պաշտոնից կախված կա օրենքով սահմանված սանդղակ: Սակայն կա նաև մեդալի մյուս կողմը: Կա անապահով խավի իրողություն, որոշակի համամասմություն մեր հասարակության մեջ: Եվ չի կարելի շատ չոր ասել, որ եթե պատասխանատվության չափը շատ է, ապա նա պետք է ստանա 10 մլն դրամ, իսկ կենսաթոշակառուն՝ 30 հազար դրամ: Դա պետք է լինի ողջախոհության սահմաններում: Բայց նաև մենք չենք կարող անտեսել հանգամանքը, որ մարդկանց պատասխանատվությունը բարձր է, և իրենք պետք է բարձր վճարվեն»,-ասաց Միրզոյանը:

Նա նկատեց՝ հարցը հատկապես ցայտուն է գործադիրի դեպքում, երբ կարիք կա բարձր պրոֆեսիոնալների: Միրզոյանը նկատեց՝ բարձր պրոֆեսիոնալների հիմնական մասը նաև մասնավոր հատվածում են աշխատում, շատ բարձր աշխատավարձ են ստանում: ԱԺ նախագահը շեշտեց՝ այդ մարդկանց պետք է կարողանան պահել պետական ծառայության համակարգում: Միրզոյանը պարգևավճարները արդարացված համարեց նաև այն ֆոնին, երբ արվում են քայլեր՝ ավելացնելու հասարակության տարբեր խավերի բարեկեցության աստիճանը: «Եթե մենք տեսնենք, որ չեն գործադրվում ջանքեր՝ կենսաթոշակները բարձրացնելու, ուսուցչի, բուժաշխատողի աշխատավարձը բարձրացնելու համար, և դա ուղղվում է միայն նախարարի, փոխնախարարի կամ պատգամավորկ պարգևավճարի, սա շատ մեծ խնդիր կլինի: Սակայն մենք տեսնում ենք, որ արվում են քայլեր»,-ասաց նա:

Նա նաև շեշտեց, որ 7-րդ գումարման ԱԺ-ի  պատգամավորների ճնշող մեծամասնությունը մարդիկ են, որոնք չունեն այլ բիզնեսներ, այլ եկամուտներ: Նրանք առավոտից երեկո աշխատում են այստեղ, ջանքեր են գործադրում, որ տարբեր ոլորտներում բարելավեն մարդկանց կյանքը և դրա համար վճարվում են: Կա սահմանված աշխատավարձ և օրենքով, բյուջեով նախատեսված 30 տոկոսի չափով սահմանված պարգևավճար՝ պետական ծառայության համակարգում բոլորի համար: Նա նշեց՝ իր ԱԺ նախագահ դառնալուց հետո փորձ են արել աշխատակազմում պարգևավճարը բաժանել՝ կախված ամսվա առաջադրանքներից ու կատարողականից, սակայն նկատել են, որ մի քիչ դժվարություններ կան և գուցե անարդարություն լինի: Եվ  հիմա վաղուց արդեն բոլորին հավասար 30 տոկոս պարգևավճար կոչված հավելյալ աշխատավարձ է տրվում: Միրզոյանը նշեց նաև, որ պատգամավորների պարգևավճարը ամսական մոտ 150 հազար դրամ է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan