Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քննարկվել է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի կառավարման և զարգացման հայեցակարգը

Քննարկվել է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի կառավարման և զարգացման հայեցակարգը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քննարկվել է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի կառավարման և զարգացման հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման և զարգացման հայեցակարգի շուրջ։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ամփոփ վերլուծություն՝ «Հայփոստ» ՓԲԸ գործառույթների, մատուցվող՝ փոստային, ինչպես նաև հանրային և ֆինանսական ծառայությունների շրջանակի, դրանց ծավալների ու ցուցանիշների վերաբերյալ։ Նախարարն անդրադարձել է փոստային օպերատորի կառավարման մոդելին, առկա միջազգային փորձին, ներկայացրել այս նպատակով 2019 թ. նոյեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները:

 
Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն։ Քննարկման առարկա են դարձել «Հայփոստ» ՓԲԸ հետագա կառավարման մոդելին, մատուցվող ծառայությունների շրջանակին, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, թվային օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր։

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է առաջիկայում ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ կառավարման մոդելի ընտրության կոնկրետ տարբերակներ՝ հաշվի առնելով քննարկված հարցերի շրջանակը և ներկայացված առաջարկները:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan