Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գործադիրն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել համալիր հարկային ստուգումները նպատակային դարձնող օրինագիծ

Գործադիրն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել համալիր հարկային ստուգումները նպատակային դարձնող օրինագիծ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գործադիրն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել համալիր հարկային ստուգումները նպատակային դարձնող օրինագիծ

 ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որը նպատակ ունի համալիր հարկային ստուգումները դարձնել էլ ավելի նպատակային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսրգքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

 
«Ներկայացվող նախագծով առաջարկվում է ավելի հիմնավոր և նպատակային պայմաններ ստեղծել համալիր հարկային ստուգումների իրականացման բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որոնք նշանակվում են հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումներով: Ըստ Հարկային օրենսգրքի կարգավորումների՝ ի թիվս այլ հանգամանքների նախատեսված  են նաև հետաքննության մարմնի և քննիչի որոշումների հիման վրա հարկային ստուգումների իրականացման դեպքեր: Ըստ առկա կարգավորումների՝ քննիչի կողմից և հետաքննության մարմնի կողմից կայացված որոշումները ենթակա են պարտադիր կատարման և ըստ Հարկային օրենսգրքի 337 և 338 հոդվածների՝ դրանք պետք է լինեն պատճառաբանված: Սակայն օրենսդրական որևէ կարգավորում չունենք պատճառաբանվածության չափանիշների վերաբերյալ: Եվ ըստ էության կայացված նմանատիպ բոլոր որոշումները ենթակա են պարտադիր կատարման»,-ասաց Հովհաննիսյանը:

Եվ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ նման որոշումները բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված չեն լինում: Նախագծով տրվել է հետևյալ ձևակերպումը՝ հետաքննության մարմինը և քննիչը որոշում են ընդունում՝ կատարել ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (կամ հանգամանք) կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Այս դեպքում նոր միայն ստուգումը ենթակա կլինի պարտադիր կատարման:

Որպես զսպող մեխանիզմ, նախատեսվել է նաև տվյալ որոշման օրինականության ստուգման համար պարտադիր պայման՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: Այդ որոշումները հաստատվելուց հետո նոր միայն ենթակա կլինեն պարտադիր կատարման:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan