Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պեկինում մայիսի մեկից կբացվի «Արգելված քաղաք» պալատական համալիրը

Պեկինում մայիսի մեկից կբացվի «Արգելված քաղաք» պալատական համալիրը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պեկինում մայիսի մեկից կբացվի «Արգելված քաղաք» պալատական համալիրը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գտնվող Արգելված քաղաքն իր դռները կբացի մայիսի 1-ին: Սա Մին և Քին դինաստիաների (1420-1912 թթ.) կայսերական պալատն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Արգելված քաղաքը փակ է եղել հունվարի 25-ից կորոնավիրուսի պատճառով:

Պալատական համալիրը կաշխատի  8:30-17:00-ն, սակայն բաց կլինի միայն սրահների մի մասը: Տոմսերը պետք է ամրագրել այցելությունից նվազագույնը 24 ժամ առաջ առցանց եղանակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում ներս կթողնեն առավելագույնը 5 հազար այցելուի:

Պալատական համալիրը չինական ավանդական ճարտարապետության օրինակ է և իր ազդեցությունն է թողել Արևելյան Ասիայի և այլ վայրերի ճարտարապետության զարգացման վրա։ Արգելված քաղաքը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության մաս է գրանցվել 1987 թվականին որպես աշխարհում դեռևս պահպանված հնագույն ամենամեծ փայտե համալիրը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan