Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բյուջեի եկամուտներն ավելացել են 43.6%-ով. Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարողականը

Բյուջեի եկամուտներն ավելացել են 43.6%-ով. Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարողականը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բյուջեի եկամուտներն ավելացել են 43.6%-ով. Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարողականը

ՀՀ կառավարությանը հեղափոխությունից հետո հաջողվել է  1 տարի 8 ամսում պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 43.6 տոկոսով, այդ միջոցներով բիզնեսին է վերադարձվել նաև շուրջ 199 մլրդ դրամի պարտք:  Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս: 

«2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և այդ ամբողջական տարին էր, որ պետք է լիարժեք պատկերացում տար մեզ հետհեղափոխական կառավարության և քաղաքական մեծամասնության պոտենցիալի մասին: Ըստ այդմ շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019-ին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համար»,-ասաց Փաշինյանը:

2018-2019 թթ. ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել է 505 մլրդ դրամով: Սա ավելի քան 1 մլրդ դոլար է: Եվ այս առումով բյուջեի ցուցանիշներն աճել են 43.6 տոկոսով: «Ուզում եմ ընդգծել մինչև հեղափոխական շրջանում իմ արած այն հայտարարությունը, որ պետական բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում պետք է աճեն 30-35 տոկոսով: Ըստ էության 1 տարի 8 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է պետական բյուջեի եկամուտները ավելացնել 43.6 տոկոսով»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև ներկայացրեց, թե այդ միջոցներն ինչպես են օգտագործվել: Օրինակ 199.1 մլրդ դրամով նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորությունները: Նա նշեց՝ դե ֆակտո լուծվել է տասնամյակներով Հայաստանում քննարկման առարկա դարձած գերավճարների հարցը, այսինքն՝ շուրջ 199 մլրդ դրամ պարտք վերադարձվել է բիզնեսին: «Ընդ որում դրանից 40 մլրդը պարտքերն են, որոնք 2017-ին ընդունված հարկային օրենսգրքի փոփոխություններով ըստ էության դասակարգվել էին որպես 3-րդ սորտի պարտք, այսինքն՝ այդտեղ կար ակնարկ, որ պետությունը ըստ էության հրաժարվում է այս պարտքից: Բայց մենք, հաշվի առնելով նաև բյուջեի եկամուտների գերակատարումը, համարեցինք, որ դա տնտեսական ակտիվացման լավ խթան կլինի և որոշեցինք այդ պարտքը վերադարձնել: Իսկ մնացած 306 մլրդ դրամը ավելացել է պետական բյուջեի հարկային եկամուտներում, ինչը օգտագործվել է կոնկրետ նպատակների համար՝ և կապիտալ ներդրումներ, և աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացումներ»,-ասաց նա:

Վարչապետը նշեց նաև, որ 2019-ին տնտեսական աճը ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: Փաշինյանն ամենակարևոր արդյունքներից մեկն այն համարեց, որ մշակող արդյունաբերությունում աճը 2019-ին կազմել է 12 տոկոս, 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ կառուցվածքում մշակող արդյունաբերությունը (առանց հանքարդյունաբերության) դարձել է տնտեսության առաջատար ճյուղը: Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019-ին աճել է 10.3 տոկոսով, արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի, մրգային գինիների, խաղողի գինու, բուսական ծագման արտադրանքի ապրանքախմբերում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2019-ին գրանցվել է շրջանառության շուրջ 30 տոկոս աճ, որը ներառում է համակարգչային ծրագրավորման, ինչպես նաև էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բարձր տեխնոլոգիական ուղղություններ: Աճել է միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 26.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13.3 տոկոսով: 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2.2 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.2 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ  635 մլն դոլարով կամ 41.3 տոկոսով: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan