Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պարետատունը քննարկում է դիմակների կրման պարտադիր պայման սահմանելու հարցը

Պարետատունը  քննարկում է դիմակների կրման պարտադիր պայման սահմանելու հարցը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պարետատունը քննարկում է դիմակների կրման պարտադիր պայման սահմանելու հարցը

Պարետատունը  քննարկում է փակ և բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման սահմանելու հարցը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում ունեինք դիմակների դեֆիցիտ, սակայն այժմ ունենք դիմակների արտադրություն, որը մեր կարիքները ամբողջությամբ բավարարում է ու դեռ կարող ենք արտահանել: 

«Մենք ստիպված ենք և չենք կարող չերկարեցնել արտակարգ դրության ռեժիմը, բայց այն մտադրությամբ, որ խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել: Բայց արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է որպես գործիք, որը կարող ենք կիրառել ըստ իրավիճակի: Մի դեպք կա, որի դեպքում միայն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում է հնարավոր իրականացնել, երբ պետք է որևէ բնակավայրի մուտք ու ելքը փակել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ վստահ չեն՝ այն սահմանափակումը, որ սահմանել էր պարետատունը, պատշաճ կերպով կիրառվել  է, թե ոչ: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ թույլ տված սխալներից դասեր կքաղեն, ու սահմանած կանոնները ավելի խստորեն կպահպանվեն:

«Այս թեմայով քննարկում եմ ունեցել ՀՀ ոստիկանապետի հետ: Մենք ինչպես խոստացել էինք, ոչ մի տեղեկատվություն չենք թաքցրել՝ անկախ նրանից, թե որքանով են նպաստավոր դրանք կառավարության համար: Հիմա էլ կասկածներ կան, որ մենք թվերն ուռճացնում ենք: Թե ինչո՞ւ պետք է ուռճացնենք, անհասկանալի է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  36 016 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 (ավելացել է ևս 1-ով) դեպք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan