Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մինչև ինը մետր երկարությամբ հանրային տրանսպորտում կանգնած ուղևորներ փոխադրելը կարգելվի

Մինչև ինը մետր երկարությամբ հանրային տրանսպորտում կանգնած ուղևորներ փոխադրելը կարգելվի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մինչև ինը մետր երկարությամբ հանրային տրանսպորտում կանգնած ուղևորներ փոխադրելը կարգելվի

Հայաստանում մայիսի 18-ից կգործի հանրային տրանսպորտը, սակայն կանգնած ուղևորներ փոխադրելը կարգվելի, եթե տրանսպորտի երկարությունը պակաս է 9 մետրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով չարգելված տնտեսական գործունեության տեսակներում անվտանգության նոր կանոնները:

«Բոլոր չարգելված գործունեության տեսակները թույլատրվելու են իրականացնել միայն այն պարագայում, եթե լիովին կատարեն, ապահովեն պարետի որոշմամբ սահմանված կանոնները: Հանրային տրանսպորտում արգելվում է կանգնած երթևեկում կազմակերպելը՝ բացառությամբ, եթե տրանսպորտային միջոցը 9 մետրից երկար է: Հանրային տրանսպորտի մեջ մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ նյութեր: Հանրային տրանսպորտում պարտադիր է կրել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակները և ձեռնոցները: Մուտքից առաջ անհրաժեշտ է ախտահանել ձեռքերն այդ ախտահանիչ միջոցներով»,-ասաց Սիմոնյանը:

 Չի թույլատրվի հանրային տրանսպորտ բարձրանալ այն անձանց, որոնք չեն ունենա անհատական պաշտպանիչ միջոցներ: Սահմանված են խիստ կանոններ: Եվ դրանց վերահսկումը լինելու է խիստ: Փոխնախարարը վստահեցրեց, որ բոլոր գերատեսչությունները, որոնք պատասխանատու են կանոնների իրականացման համար իրականացնելու են խիստ վերահսկողություն: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan