Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Մայիսի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը:

Նախարարները, համաձայն երկու երկրների նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո ստացած ցուցումների, քննարկել են Դաղստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիների կուտակման խնդիրն ու այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն երկու երկրները այս խնդրի լուծման համար:

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման, այդ թվում ՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ:

Նախարարները քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Ադրբեջանի արտգործնախարարը ռուս գործընկերոջը տեղեկացրել է վերջերս տեսակոնֆերանսի ձևաչափով Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan