Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագին կարող է լինել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի դեպքում. Պուտինը պատասխանել է Հայաստանին ու Բելառուսին

ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագին կարող է լինել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի դեպքում. Պուտինը պատասխանել է Հայաստանին ու Բելառուսին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագին կարող է լինել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի դեպքում. Պուտինը պատասխանել է Հայաստանին ու Բելառուսին

Եվրասիական տնտեսական միությունում գազի տարանցման միասնական սակագին կարող է սահմանվել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի առկայության դեպքում: Այս մասին մայիսի 19-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բացելով նիստը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին բարձրացրել է ԵԱՏՄ տարածքով գազի փոխադրման սակագնի ձևավորման հարցը:

«Մենք արդեն մի քանի տարի չենք կարողանում վերջնականապես փոխզիջումային լուծման հանգել: Իսկ խնդրի հրատապությունը մշտապես աճում է», - շեշտել է Լուկաշենկոն:

Իր հերթին, տեսակոնֆերանսի ձևաչափով նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկա և գազի միասնական գին ձևավորելու անհրաժեշտության մասին:

«Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս ընկերների` գազի փոխադրման և տարանցման ծառայությունների վերաբերյալ առաջարկած ընդհանուր սակագնին, մենք կարծում ենք, որ միասնական սակագին կարող է լինել միայն միասնական շուկայում, միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով: ԵԱՏՄ-ում ինտեգրման այդպիսի խորը մակարդակի դեռ չենք հասել: Մենք բոլորս դա լավ գիտենք: Իսկ մինչ այդ գազի գները պետք է ձևավորվեն շուկայական պայմանների հիման վրա, հաշվի առնվեն մատակարարների ծախսերն ու ներդրումները, ինչպես նաև ապահովեն արդյունահանման մեջ ներդրված կապիտալի վերադարձի ողջամիտ փոխարժեքը: Սա աշխարհում ընդունված պրակտիկա է»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ գազի տարանցման և փոխադրման սակագների սահմանման հարցը ներառված է մինչև 2025 թվականի Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծում: Ըստ Պուտինի՝ հարցը պետք է հանվի նախագծից:

«Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումը մնա անփոփոխ, ապա, հավանաբար, տրամաբանական կլինի գազին վերաբերող կետը հանել նախագծից` այն հաստատելու համար: Գազի գնի շուրջ քննարկումը կարելի է շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ երկրների փորձագետների մակարդակով»,-ավելացրել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշման հետ այս հարցում համաձայն են Ղազախստանն ու Ղրղզստանը: Այդ դիրքորոշման էությունն այն է, որ գազի գնի շուրջ քննարկումները կարող են տեղի ունենալ ավելի ուշ` ԵԱՏՄ շուկայի ձևավորման վերաբերյալ բանակցություններում:

«Այս բանաձևը դեռևս չեն ընդունում մեր հայ և բելառուս ընկերները, նրանք իրենց տեսակետն ունեն: Եթե նրանք կարողանային համաձայնվել դրա հետ, ռազմավարությունը հաստատելու ճանապարհին այլ խոչընդոտներ չէին մնա»,-եզրափակել է ՌԴ նախագահը:

Գրում է՝ Tert.am-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan