Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը օնլայն ձևաչափով քննարկում է անցկացրել

ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը օնլայն ձևաչափով քննարկում է անցկացրել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը օնլայն ձևաչափով քննարկում է անցկացրել

Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերովխորհրդի անդամների հերթական աշխատանքային հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափովտեղի է ունեցելմայիսի 18-ին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպումը նախագահել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կռուպկոն:

Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության մասով Խորհրդի անդամները` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սապարխան Օմարովը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, պարենային արդյունաբերության և մելիորացիայի նախարար ԷրկինբեկՉոդուևը,Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար ԴմիտրիՊատրուշևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի գծով նախարար Արտակ Քամալյանը ևԵվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տեխնիկական կարգավորման գծով նախարար Վիկտոր Նազարենկոն:

Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերովխորհրդի անդամները ներկայացրել են COVID-19 կորոնավիրուսայինհամավարակի  զարգացմանպայմաններում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից իրականացված միջոցառումները։Այնուհետև Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության  կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը ներկայացրել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք առաջարկները`COVID-19 համավարակի մասով:

Քննարկվեել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները և մոտեցումները ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մեթոդաբանության հիման վրա, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվելԵվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի հաջորդ նիստն անցկացնելընթացիկ տարվաերկրորդ կիսամյակում` Բելառուսի Հանրապետությունում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan