Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյի. Թորոսյան

Արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյի. Թորոսյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյի. Թորոսյան

 Հայաստանում սննդի արտադրամասերում լինում են վարակման դեպքեր, սակայն արտադրվող սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը մոտ է զրոյի: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին, թե սննդի արտադրամասերում եղե՞լ են վարակման դեպքեր, հիվանդ մարդու պատրաստած սննդի միջոցով հնարավո՞ր է վարակի փոխանցում, և թե դեպքերի աճը որքանո՞վ է պայմանավորված նաև այս գործոնով:
«Սննդի արտադրամասում վարակման դեպքեր եղել են և շարունակվում են: Մենք ամեն կոնկրետ արտադրամասում գործողություններ ենք իրականացնում՝ շփման շրջանակները պարզելու և մեկուսացնելու համար: Սննդի արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյին: Եվ ես ոչ մի կերպ չեմ պայմանավորում նման դեպքերով վարակի աճի տեմպերը»,-ասաց Թորոսյանը:Նախարարի խոսքով՝ սա կոնսենսուսային կարծիք է միջազգային հանրային առողջության մասնագետների և համաճարակաբանների մոտ, որ վարակի փոխանցման նման տարբերակ պարզապես չկա: 
Հայաստանում մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  45 822 թեստավորում: Մահացել է 70 մարդ։ 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan