Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ-ին հավելյալ 1 մլն դոլար կտրամադրի. Լին Թրեյսի

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ-ին հավելյալ 1 մլն դոլար կտրամադրի. Լին Թրեյսի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ-ին հավելյալ 1 մլն դոլար կտրամադրի. Լին Թրեյսի

Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Շատ ուրախ եմ հայտնել, որ հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար է նախատեսվել տրամադրել Հայաստանին՝ գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում այս հարցում աջակցելու նպատակով», - ասաց նա:

Նա նշեց, որ եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար:

Լին Թրեյսիի խոսքով՝ միջոցներն ուղղվելու են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը, օգնելու են ՀՀ կառավարությանը նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար։

Նա նաև նշեց, որ բացի նշված աջակցությունից, ԱՄՆ-ն 1.2 մլն դոլար է հատկացրել համայնքային փոքր բիզնեսին դրամաշնորհների տրամադրմանը: «Դրանք կուղղվեն այն ընկերություններին, որոնք նոր կորոնավիրուսի հետևանքով ամենածանր վնասներն են կրել»,-ասաց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan