Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գյուղացիների խնդրի լուծումը մտածողության փոփոխության մեջ է․ վարչապետն ամփոփեց այցն Արարատի մարզ

Գյուղացիների խնդրի լուծումը մտածողության փոփոխության մեջ է․ վարչապետն ամփոփեց այցն Արարատի մարզ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գյուղացիների խնդրի լուծումը մտածողության փոփոխության մեջ է․ վարչապետն ամփոփեց այցն Արարատի մարզ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը գյուղատնտեսության մեջ ունի մեկ խնդիր, և դա գիտելիքի հարցն է։ Ինչես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը նման կարծիք հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում՝ ամփոփելով Արարատի մարզ կատարած այցը։

«Եթե գյուղացիների կողմից բարձրացված խնդիրները լուծենք, միևնույն է դա, կարևոր հարցը չի լուծելու։ Ինչու, որովհետև մի տարի բերքը ավելի շատ է լինելու, քան պետք է, դրա հետևանքով բերքի գինը այնքան է ընկելու, որ գյուղացին եկամուտ չի ունենալու, մի տարի բերքը քիչ է լինելու, այնքան քիչ, որ գյուղացին եկամուտ չի ունենալու, մի տարի կարկուտ է տեղալու, մի տարի ցրտահարություն է լինելու, մի տարի երաշտ՝ բոլորը հավասարազոր խնդիրներ են։ Հարցը հետևյալն է, թե որն է այս խնդրի լուծումը։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ լուծումը մտածողության փոփոխության մեջ է»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը անհրաժեշտ է համարում Հայաստանում հողի մշակման մշակույթի փոփոխությունը, քանի որ առկա մշակույթով հնարավոր չէ գյուղացին հարստանա կամ բարգավաճի։

«Ժամանակակից ֆերմերը ոչ թե մտածում է, թե ինչքան բերք կլինի, այլ պլանավորում է, թե ինչքան բերք է պետք, որովհետև բերքի ծավալը կառավարվող է։ Ժամանակակից աշխարհի ինտենսիվ այգիներում բերքը կախված չի եղանակից կամ այլ գործոններից, այլ կախված է պլանավորումից»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց ջրի, որոգման խնդիրը ժամանակի ընթացքում կլուծեն, սակայն ամենակարևորը հարցը դեռ մնում է՝ գյուղացու կյանքն այդ հարցի լուծմամբ բարեկեցիկ չի դառնում։

«Պետք է անցնել գյուղացիական ժամանակից տեխնոլոգիաների, ինտենսիվ գյուղատնտեսության, բիզնես մոդելի վրա հիմնված գյուղատնտեսության, հողատարածքների խոշորացման վրա հիմնված գյուղատնտեսության, և սա պետք է լինի մեր ռազմավարությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

Եզրափակելով խոսքը՝ վարչապետը նշեց, որ սառույցը տեղից շարժվում է, և գյուղացիները ընդունում են այն փաստը, որ գիտելիքի և իմացության խնդիր կա։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan