Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թվացյալ անշնորհակալը կամ Արտուշ պապի ֆենոմենը

Թվացյալ անշնորհակալը կամ Արտուշ պապի ֆենոմենը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թվացյալ անշնորհակալը կամ Արտուշ պապի ֆենոմենը

ՀԱՅԿՈւՀԻ ՄԻՆԱՍՅԱՆ

Աջակցություն վիրավոր զինվորներին և

զինվորական հաշմանդամներին բարեգործական ՀԿ նախագահ


Մահճակալը դագաղ է հիշեցնում, վերանորոգումն էլ փնթի է…
Համացանցում մարդիկ իզուր նսեմացնում են իրենց կողմից իզուր հերոսացրած Արտուշ պապին, ասում են՝ անշնորհակալ է: Շատերն ապրում են այն նույն զգացողությունը, ինչ ես տարիներ առաջ.

-Գրի դուբել 40 հատ, գրի ցեմենտ, գրի գաջ, գրի, գրի, գրի…
Ես գրում էի սիրով` հարցը վիրավոր զինվորի էր վերաբերում:

Մեզանից շատերը միայն Ապրիլյան պատերազմից հետո իմացան զինհաշմանդամների ծանր վիճակի մասին: Բայց երկար տարիներ շարունակ տղաներից շատերը վիրավորվելուց հետո հայտնվում են սայլակին: Ի թիվ հոգեբանական, առողջական խնդիրների ավելանում են նաև կենցաղային հոգսերը: Ինչպե՞ս ծնողները հասցնեն դեղի գումար, ո՞ր բժշկին դիմեն, ինչպե՞ս ոտքի հանեն իրենց տղային: Կազմակերպված փոքրիկ դրամահավաքների միջոցով փորձում էինք թեթևացնել ընտանիքների կենցաղային հոգսը:

Այսպես, հերթական անգամ «Հեռվաշեն» գյուղի վարպետն էր զանգահարել՝ կազմում էինք նախահաշիվ նույն գյուղի վիրավոր զինվորի սանհանգույցի կառուցման համար: Ընտանիքը մինչև սանհանգույցի կառուցումը գոմի նախամուտքում էր լողանում, իսկ ամպուտացված ոտքերով զինվորի համար փայտաշեն զուգարանից օգտվելը դժոխք էր դարձել: Սա զուգարան սարքելու իմ առաջին փորձերից մեկն էր: Առաջին հայացքից ոչ մի երևելի բան չթվացող այդ 4 քառակուսի մետրանոց զուգարանի պատճառով մազերս սկսեցին սպիտակել, նոր կնճիռներ գոյացան:

Ամիսներ անց սանհանգույցը պատրաստ էր, ու ես սլանում էի «Հեռվաշեն»՝ մարդկանց աչքերի ուրախությունն ու իմ կատարած մեծ աշխատանքի արդյունքը տեսնելու: «Հեռվաշեն»  գնալու ամբողջ ճանապարհին մտքիս մեջ խոսում էի ընտանիքի անդամների հետ, լսում գնահատանքի խոսքեր ու ասում, որ շնորհակալություն հայտնելու կարիք բնավ էլ չկա, մեր պարտքն ենք կատարել: Վերջապես հասա, հպարտ քայլում էի դեպի ինձ համար մշակութային հուշարձան դարձած սանհանգույցը: Դռան մոտ ինձ դիմավորեց զինվորի տատիկը:
-Ո՞նց է ստացվել սանհանգույցը, տատիկ, ջրաչափը միացրեցի՞ք, հասցրե՞լ եք լողանալ, զինվորին հարմա՞ր է:
-Աղջիկ ջան, մեր գոմի պատը քո սարքած զուգարանից լավ է, մի սիրուն ծաղկավոր կաֆել քո Երևանում չկա՞ր, որ այս կեղտոտ կաֆելն եք կպցրել: Անուն էլ դնում եք, թե զինվորի եք օգնում…   Տատիկը նաև մի բան էլ ավելացրեց, որը երևի ամենաշատն եմ հիշում՝ գետինը մտնեք, սակայն դա ասեց հայացքով ու հեռացավ:

Ես էլ մտքիս մեջ խոսեցի. խոստացա այլևս երբեք որևէ մեկի համար որևէ բան չանել: Հիշեցի ու հաստատեցի Նիցշեի հայտնի խոսքերը՝ մի արա մեկի համար մի բան, եթե քեզ չեն խնդրել: Արդեն պատրաստել էի գոյություն չունեցող պաշտոնիս հրաժարականի դիմումը, բայց հաղթեց բանականությունը, սկսեցի վերլուծել տեղի ունեցածը:

Այսպես, մարդիկ ամբողջ կյանքում զուգարան չեն ունեցել, օգտվել են գյուղական փայտաշեն կիսածուռ զուգարանից, հարմար պայմաններում լողանալու հնարավորությունից էլ զրկված են եղել: Այժմ իրենց կյանքում տեղի է ունեցել մեծ փոփոխություն, գյուղում միակ տունն են, որտեղ տան ներսում զուգարանակոնքով սանհանգույց կա: Փաստորեն, եթե սալիկը ճիշտ ընտրած լինեի՝ մարդիկ գոհ կմնային: Տատիկն ամբողջությամբ ճիշտ էր:

Տարիների փորձն ապացուցեց, որ ոչ միայն սալիկը, այլև ծորակն ու լվացարանն էլ իրենք պետք է ընտրեն: Իսկ ստացածս կառավարչի կրթությունը ստիպեց ինձ հասկանալ, որ շահառուն պետք է սկզբում դիմում գրի, հետո ստորագրի, որ կաֆելի գույնն ու ծորակի ձևն ինքն է որոշել ու ընտրել: Հիմա էլ իրարից չենք նեղանում: Տատիկներն ինձ օրհնում են, ես էլ ամեն տեղ ասում եմ, որ շնորհակալ ժողովուրդ ենք: Խնդիրը տեխնիկական էր:

Վերադառնանք Արտուշ պապին ու այն թիմին, որ սիրով ու ջերմությամբ նրա տունն էր նորոգել: Այդ մարդիկ, վստահ եմ, մտքի մեջ Նիցշեին են հիշում: Զարմանում են մարդկային անշնորհակալության աստիճանի վրա: Արտուշ պապն էլ նայում է դագաղ հիշեցնող իր մահճակալին, փնթի կպցրած «պլենդուզներին» ու անիծում է իշխանություններին: Քաղաքացիներն այս անգամ չեն կողմնորոշվում՝ ում հայհոյեն, ով է ավելի մեղավոր: Վստահ եմ՝ խնդիրն այս դեպքում էլ է տեխնիկական՝ շատ ավելի տեխնիկական, քանի իմը: Տեսախցիկի առաջ հաց բաժանելն ու խոստումներ տալն ունենում են հետևանքներ՝ երբեմն տհաճ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan