Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ձեռնպահ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց. մասնագետի հորդորը

Ձեռնպահ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց. մասնագետի հորդորը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ձեռնպահ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց. մասնագետի հորդորը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի ավելացումը մի կողմից կապված է քաղաքացիների վարքագծի հետ, մյուս կողմից՝ ընդլայնվել են լաբորատոր կարողությունները, արագ արձագանքման համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարությունում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով, կան վարակի դեպքեր ինչպես անհատական, օջախային, այնպես էլ առանձին տնտեսվարողների մոտ: Դրանից բացի, բռնկումների առիթ են դարձել տարբեր միջոցառումներ կազմակերպելը, դրանց մասնակցելը: Դրանց արդյունքում վարակը տարածվել է՝ ձևավորելով նոր օջախներ:

«Թվերի աճն ազդակ է այն մասին, որ պետք է կարողանանք թելադրվող անվտանգության կանոնները հավուր պատշաճի իրականացնենք: Ես շրջում եմ քաղաքում և տեսնում եմ մեր ազգաբնակչության վերաբերմունքը: Օրինակ, դիմակ կրելը: Ի վերջո, պետք է հասկանալ, որ դիմակ կրելը մի բան է, ճիշտ կրելը՝ մեկ այլ բան: Անհրաժեշտ է բոլոր կանոններին ճիշտ հետևել, որպեսզի կարողանանք երկրում իրավիճակը կայունացնել»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու այլ երկրներում, վարակվածության թվերի անկում է նկատվում, իսկ Հայաստանում հակառակ պատկերն է, Լիան Թորոսյանը պատասխանեց, որ այլ երկրներում արվող անհրաժեշտ բոլոր միջոցառումները արվում են նաև մեր երկրում: «Այստեղ կարգապահության հարց է, դրանից բացի համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ ու աչալրջություն: Անկախ նրանից՝ անհատ է, թե կազմակերպություն, յուրաքանչյուրը պետք է իրեն պատասխանատու զգա»,-ասաց նա:

Մասնագետը հորդորում է տկարություն, թուլություն ունենալու դեպքում չհաճախել աշխատանքի: Աշխատանքի գնալու ընթացքում դիմակը կրել ճիշտ ձևով: Պարբերաբար լվանալ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը: Տարածքները հաճախակի օդափոխել, կոշտ մակերեսները ախտահանել, ջերմաչափվել: «Զերծ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց: Հարգելի քաղաքացիներ, նման միջոցառումները կարող են ձեզ վնասել, նոր օջախների, նոր մահվան դեպքերի պատճառ դառնալ: Այս իրավիճակում հորդորում եմ հնարավորության սահմաններում ձեռնպահ մնալ նման միջոցառումներ անցկացնելուց» ,- հավելեց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan