Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանում 12 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է խորհրդարանի ղեկավարը

Իրանում 12 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է խորհրդարանի ղեկավարը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանում 12 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է խորհրդարանի ղեկավարը

Իրանի խորհրդարանի նոր ղեկավար է դարձել Թեհրանի նախկին քաղաքապետ, ոստիկանության նախկին ղեկավար, զինվորական Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով իրանական IRIB հեռուստառադիոընկերությանը:

Փետրվարին ընտրված 11-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքը սկսել է մայիսի 27-ին, պատգամավորները քվեարկությամբ խորհրդարանի ղեկավար են ընտրել Ղալիբաֆին:

Խորհրդարանի նախկին ղեկավար Ալի Լարիջանին, որը 2008 թվականից առանց ընդմիջումների գլխավորել է խորհրդարանը երեք գումարման ընթացքում, դեռևս 2019 թվականի վերջին հայտարարել էր, որ չի պայքարելու պատգամավորական աթոռի համար և ցանկություն էր հայտնել դասավանդել համալսարանում:

Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 23-ին, Իրանի հյուսիսարևելյան Թորկաբե բնակավայրում: 1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և Իրանա-իրաքյան պատերազմի սկսվելուն պես 19-ամյա Ղալիբաֆը նշանակվել է Իմամ Ռեզայի բրիգադի հրամանատար, մեկ տարի հետո դարձել է Նասր դիվիզիայի հրամանատար: Պատերազմի ավարտից հետո ղեկավարել է Խաթամ ալ Անբիա նախագծային բյուրոն, որն աշխատում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ենթակայության տակ: Ղեկավարել է կորպուսի ռազմաօդային ուժերը, 2000-2005 թվականներին եղել է Իրանի իրավապահ ուժերի ղեկավարը:

Ղալիբաֆը մի քանի անգամ մասնակցել է Իրանի նախագահական ընտրություններին. 2005 թվականին նա զիջել է Մահմուդ Ահմադինեժադին, (նույն թվականին նա փոխարինել է Ահմադինեժադին Թեհրանի քաղաքապետի պաշտոնում՝ պաշտոնավարելով  մինչև 2017 թվականը), 2013 թվականի ընտրություններում նա զիջել է Հասան Ռոհանիին, 2017 թվականին նա իր թեկնածությունը հանել է  հօգուտ Իբրահիմ Ռաիսիի, որը երկրորդ տեղն է զբաղեցրել ընտրություններում` զիջելով Ռոհանիին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan