Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել․ Արցախի ղեկավարը հակադարձել է Ալիևին

Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել․ Արցախի ղեկավարը հակադարձել է Ալիևին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել․ Արցախի ղեկավարը հակադարձել է Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունը վայել չէ քաղաքական գործչին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում  ասաց Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Նա հայտարարել է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում: Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև: Մենք պատրաստ ենք: Ես ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են. այն, ինչ ունեցել եք 1994 թվականին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել: Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Կամ ասում եք՝ «մեր հին քաղաք Իրևանը տվել եմ Հայաստանին», դա չի կարելի ներել, դուք հնարավորություն ունեք ձեր «պատմական» անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի  համար։ Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ Արցախը պատրաստ է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցի տրամաբանական լուծմանը:

«Այն հայտարարությունները, որ դու արել ես, թե միայն փուլային տարբերակն է, ասեմ հետևյալը՝ իհարկե փուլային կարելի է լուծել, սակայն մի տարբերակով, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո արդեն բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-հայտարարեց Հարությունյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan