Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կորոնավիրուսով վարակված անձանցից ծանր վիճակում է 440-ը, ծայրահեղ ծանր՝ 55-ը

Կորոնավիրուսով վարակված անձանցից ծանր վիճակում է 440-ը, ծայրահեղ ծանր՝ 55-ը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կորոնավիրուսով վարակված անձանցից ծանր վիճակում է 440-ը, ծայրահեղ ծանր՝ 55-ը

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտվողների թիվը վերջին օրերին 500-ի շրջանակում է. ցուցանիշի լավացման միտումներ չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Թեստերի քիչ քանակ է արվել կիրակի օրը, որովհետև լաբորատորիաները ոչ բոլորն էին աշխատում ամբողջական ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև դրանք պարբերաբար պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունք ունենանք: Լարված է մնում նաև հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, հատկապես ռեանիմացիոն մահճակալների, որոնք ամենակարևորն են այս պահին: Ունենք ծանր վիճակում 440 քաղաքացի և ծայրահեղ ծանր վիճակում 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացած է թոքերի արհեստական օդափոխության սարքին»,-ասաց Թորոսյանը:

Ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թվին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ այն տատանվում է 500-ի շրջանակներում վերջին մի քանի օրերի ընթացքում: «Լավացման միտումներ մենք չենք տեսնում, և պետք է բոլոր միջոցառումները շարունակենք ավելի ինտենսիվ, հատկապես պարզ կանոնների պահպանումը, որ թվերը չաճեն»,-ասաց նա ու կոչ արեց կրել դիմակ գրեթե ամենուր՝ բացառությամբ սնվելու դեպքերի, ախտահանել ձեռքերը հնարավորինս հաճախ, պահել սոցիալական հեռավորություն՝ հնարավոր բոլոր դեպքերում:

Հայաստանում հունիսի 1-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402 -ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 58 668 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 139 դեպք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan