Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին Հանրապետության օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին Հանրապետության օրվա առթիվ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին Հանրապետության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Իտալիայի միջև գործընկերության և փոխվստահության ոգով զարգացող հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հայաստանը մշտապես կարևորում է մեր երկրների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդումն ու զարգացումը:

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր պարբերական շփումները։ Համոզված եմ, որ Իտալիա նախատեսվող իմ առաջիկա պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաշերտ հարաբերություններին։

Սահմաններ չճանաչող համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ ճգնաժամի պայմաններում իմ անկեղծ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին: Բարձր եմ գնահատում մարդկային կյանքեր փրկելուն և համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված՝ Ձեր երկրի ջանքերը: Հավատացած եմ, որ հեռու չէ այն օրը, երբ համավարակը կհաղթահարվի, և մենք կվերսկսենք առօրյա բնականոն կյանքը՝ կրկնապատկելով մեր երկրների և ժողովուրդների միջև առավել ամուր հարաբերություններ հաստատելու՝ համատեղ հանձնառությունը»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan