Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ․ ԼՀԿ-ն դեմ էր

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ․ ԼՀԿ-ն դեմ էր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ․ ԼՀԿ-ն դեմ էր

Այսօր ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 30:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու: Նա նշեց, որ ԱԺ-ն ընդունում է օրենքներ, որոնք տարիներ շարունակ չեն կիրառվում, այսինքն խախտվում է, և երբ դա որևէ պատգամավոր հանդգնություն է ունենում հայտնաբերել ,ինչպես այս դեպքում ինքը, գալիս և փոխում են օրենքը:

«Այս ձևով արհարամարհել ԱԺ կողմից ընդունած դրույթը և չկիրառել և կիրառել պարտադրելու պարագայում, գալ, փոփոխության ենթարկել, կարծում եմ անընդունելի է»,-ասաց նա:

Օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan