Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռուսաստանում Սահմանադրության փոփոխությունների առցանց քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 75%-ը

Ռուսաստանում Սահմանադրության փոփոխությունների առցանց քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 75%-ը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռուսաստանում Սահմանադրության փոփոխությունների առցանց քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 75%-ը

Ռուսաստանում Սահմանադրության փոփոխությունների առցանց քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 75%-ը, հայտնում է Lenta.ru-ն:

Առցանց քվեարկությանը մասնակցելու համար գրանցված 879 700 ընտրողների մոտ 3/4-ն իր ընտրությունը կատարել է քվեարկության մեկնարկից սկսած 60 ժամվա ընթացքում, իսկ քվեարկության ավարտին 72 ժամից քիչ է մնացել:

Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել է հունիսի 25-ից և կտևի մինչև հուլիսի 1-ը ներառյալ:

Ռուսաստանի քաղաքացիները պետք է կողմ կամ դեմ քվեարկեն Սահմանադրության մեջ առաջարկվող այնպիսի փոփոխությունների, ինչպիսիք են ռուսական օրենսդրության գերակա դառնալը միջազգայինի նկատմամբ, ՌԴ գործող նախագահին կրկին վերընտրվելու իրավունքն տալն ու պաշտոնավարման նախորդ երկու ժամկետների զրոյացումը: Նշված առաջարկները հավանության են արժանացել Ռուսաստանի Սահմանադրական դատարանի, Պետդումայի, Դաշնային խորհրդի և ռեգիոնալ խորհրդարանների կողմից:

Առցանց քվեարկությանը կարող են մասնակցել Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի մարզի բնակիչները: Քվեարկության հիմնական օրը՝ հուլիսի 1-ը, հայտարարվել է ոչ աշխատանքային:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan