Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թեստավորման քանակը շուտով կհասնի օրական 3 000-ի. Արսեն Թորոսյան

Թեստավորման քանակը շուտով կհասնի օրական 3 000-ի. Արսեն Թորոսյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թեստավորման քանակը շուտով կհասնի օրական 3 000-ի. Արսեն Թորոսյան

Հայաստանում ամենաշատը 3 շաբաթում կորոնավիրուսի ախտորոշման համար թեստավորումների քանակն օրական կհասցվի 3 000-ի, դրան զուգահեռ աշխատող մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած, հնարավոր է, որ արվի օրական 4 000 թեստ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք արդեն «հեշտությամբ» իրականացնում ենք օրական 2 500 թեստ, ինչը մոտ ապագայում, իհարկե, կմեծանա: Եվ մենք կանխատեսում ենք, որ 1-2, առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում, հզորությունների մեծացմանը զուգընթաց, միայն մեր լաբորատորիաներում, այսինքն՝ պետական պատվերի շրջանակում իրականացվող թեստավորումների քանակը հասցնել մոտ 3 000-ի: Դրան զուգահեռ աշխատող մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած, հնարավոր է, որ ունենանք օրական 4000 թեստ»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը հիշեցրեց. թեստավորումը, սակայն, ընդամենը միջոց է՝ հայտնաբերելու քաղաքացիներին՝ երկու նպատակով. թեթև ձևերը և նրանց կոնտակտավորներին մեկուսացնելու և բուժելու համար: «Բուժական առումով կարող եմ վստահեցնել, որ որևէ մեկը դուրս չի մնում: Ցուցում, բուժման կարիք ունեցող բոլոր քաղաքացիները թեստավորվում են: Ավելի շատ ասիմպտոմ դեպքերը հայտնաբերելու բաց ունենք, որը, մեր ծավալների մեծացմանը զուգընթաց, կլրացվի»,-ասաց Թորոսյանը:

Հայաստանում 1 տարի առաջ նույնիսկ 1 ամսում 2 000 ՊՇՌ հետազոտություն չի արվել: Անդրադառնալով դժվարություններին՝ նախարարը նշեց, որ դրանք տարատեսակ են՝ սկսած մարդկային ռեսուրսներից: ՊՇՌ թեստավորումը բարդ գործընթաց է, գիտություն է, ոչ թե պարզապես մեխանիկական գործողությունների հաջորդականություն և պահանջում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ, այս պահին պապարզապես ազատ մասնագետներ չկան: Պետությունը շատերին պատրաստում է, այսպես ասած, զրոյից: «Օրինակ՝ կենսաբաններին, միկրոբիոլոգներին, միկրոկենսաբաններին ենք կրթում, տարբեր մասնագետների վերապատրաստում որպես ՊՇՌ անող մասնագետներ: Հենց հիմա ինտենսիվ ընթանում են վերապատրաստումները»,- ասաց նախարարն ու հավելեց, որ ընթանում են նաև գնման գործընթացներ, օրինակ՝ նոր ՊՇՌ սարքերի, լամինար պահարանների:

Ավելանալու են նաև 4 նոր կետեր՝ Իջևանում, Մարտունիում, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և «Արաբակիր» ԲԿ-ում, այսինքն՝ բացվելու է 4 նոր լաբորատորիա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan