Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կոռուպցիան օրենքներում - ՎՊ

Կոռուպցիան օրենքներում - ՎՊ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կոռուպցիան օրենքներում - ՎՊ

watumiaji-ի բլոգում կարդում ենք:
Երբ տաքության մեջ եմ ու օրգանիզմս թույլ է, կարդում եմ օրենսդրական դաշտի շեդևրեները, որ մի քիչ ցրվեմ: Այսօր հերթը հասել էր «Վերահսկիչ պալատի մասին» տավտալոգիային: Այո, այո մաքուր տավտալոգիա, սահմանումների մեծամասնությունը ինքնասահմանում է: Իսկ օրենքը կարճ կարելի է ձևակերպել, օրենք՝ գործ տվողի մասին: Օրենքի միակ առաքելությունը կարելի է բնութագրել կաշառք վերցնելը, ուրիշ նպատակ դժվար է այստեղ գտնել: «Կմտնեմ, կեղտ կբռնեմ՝ գործ տալու իրավունքով»: Կարող եմ ենթադրել, որ ում մասին վատ հաշվետվությունում չեն գրել, ուրեմն կաշառք են վերցրել: Իսկ եթե գրել են, բայց դատախազություն չեն դիմել, ուրեմն քիչ են կաշառք վերցրել: Օրենքը ՎՊ-ին տալիս է անսահման իրավունքներ, բայց չի նշում ոչ ՎՊ-ի առաքելությունը, ոչ այն նպատակները, որոնց ուղղված է նրա գործունեությունը: Ավելին, ով որ հետևել է նրա հաշվետվություններին գիտի, որ դրանք անիմաստ հաշվետվություններ են, ոչ մի հետևանք չեն թողնում: ՎՊ-ն ոնց որ լինի մի մակաբույծ կառույց, որն օգտվում է անսահման իրավունքներով, ու զրոյական օգուտ է տալիս: Տեսնես ՎՊ-ն ինքն իր արդյունավետությունը ստուգելու իրավասություն ունի՞, ես դա գնահատում եմ «0»: Իսկ ավելի զզվելին նա է, որ այս օրենքը մեկ մարդ գրել է ինքն իր համար, ու այժմ, օրինական կերպով վայելում է սրա «բարիքերը»: Ընդհանրապես, նման գործունեությունը, երբ մարդը ծառայեցնում է պետությունը իր շահերին, կոչվում է կոռուպցիա: Զուտ այս օրենքը գրելու ու առաջ բրդելու համար մարդուն դատ պետք է հասնի: Օրենքից հատվածներ.
- Վերահսկիչ պալատի կառավարումն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով /ոչ մի տեղ սահմանված չէ այս սկզբունքը, իսկ սովետի կառավարման մասնագետները գիտեն, որ այս սկզբունքը նշանակում է՝ ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Սա խնդալու չէր լինի, եթե համարյա բոլոր կառավարման իրավունքները ՎՊ-ի նախագահին չլիներ վերապահված/
-Վերահuկիչ պալատը վերահuկողության ընթացքում կազմված արձանագրությունները և ընթացիկ հաշվետվությունները վերահuկիչ պալատի խորհրդի որոշմամբ կարող է ուղարկել Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կաuկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ:
(կարող է և չուղարկել, սա միայն գործ տվողի հոգեբանությանը համահունչ կետ է, վախացնելու ձև)
-Վերահuկիչ պալատի աշխատակիցները պարտավոր են բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտպանել պետական շահը: (Պետական շա՞հը, իսկ ի՞նչ է սա, պոպուլիզմի ու լիրիկայի դաշտում սա հասկանում եմ, բայց օրենսդրական դաշտում, կներեք, միգուցե սահմանե՞ք: Իմ համար պետական շահը ՎՊ-ի նոր օրենքն է, ու այսօրվա մակաբույծ կառույցից օր առաջ ազատվելը՝ իր ղեկավարով հանդերձ):

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan