Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում ընդդիմադիր դաշտի ընտրություններ անցկացվեին

Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում ընդդիմադիր դաշտի ընտրություններ անցկացվեին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում ընդդիմադիր դաշտի ընտրություններ անցկացվեին

Կարեն Թումանյան (Free Critik)-ի բլոգում կարդում ենք:
«Իսկ եթե շարքը» սկսելով «Եթե Երևանի քաղաքապետին նշանակեին ՀՀ վարչապետ...» հոդվածով, ես չէի կարծում, որ այն կարժանանա պահանջարկված լինելու ընթերցողների կողմից: Փորձենք շարունակել այս շարքը այս անգամ թեման ընտրելով'
-Ին՞չ կլիներ, եթե Հայաստանում անցկացվեին ազգային ընդիմադիր դաշտի ընտրություններ (նույն սկզբունքներով, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ)….: Այն, որ մեր երկրում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ ընդիմադիր դաշտը, շատ քաղաքական գործիչներ դիտում են որպես կարիերա ստեղծելու բացառիկ հնարավորությունների հարթություն, կասկած չի առաջացնում: Մի քանի օրինակը բավական է համոզվելու համար' Շավարշ Քոչարյան' -արտաքին գործերի փոխնախարար, Վազգեն Մանուկյան'- Հանրային խորհրդի նախագահ, Արթուր Բաղդասարյան'- Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և այսպես շարունակ: Հենց այս համատեքստում էլ փորձենք հասկանալ ի վիճակի է, արդյոք մեր շնորհալի ընդիմադիր դաշտը անհրաժեշտության դեպքում հանդուրժողականության մթնոլորտում կազմակերպել պատշաճ աննախադեպ ընտրություններ երկրում առկա տարբեր ընդիմադիր ձևաչափերի մասնակցությամբ: ՀԱԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՀՅԴ' ահա հնարավոր ֆավորիտ պառլամենտական կուսակցությունների անվանումները, որոնք անխոսք կհավակնեն լինել հաղթող այս պռոյեկտում , եթե իհարկե ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանի առկայությունը հաշվի առնելով չխառնի խաղաքարտերը: Իհարկե չպետք է ասպարեզից հանել նաև ոչ պառլամենտական ՀԿԿ-ին (սակայն քանի դեռ նրանց մոտ ղեկավար մարմինների փոփոխություն նորերով չի կատարվել դա քիչ հավանական է):
Ըստ ինձ ՀԱԿ –առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը շարժման ներսում տիրող անհամաձայնությունների պատճառով, և հայտնի ուժերի լքման առկայությամբ ի վիճակի չի լուրջ տարաձայնություններ մտցնել հակառակ ձևաչափերի «բախման հարցում»: Այդ պատճառով նա կփորձի հաղթել իշխանության հետ երկխոսելով (որը բազմիցս ի կատար է ածել): Բայց, այն, որ նա ամեն հնարավոր և անհնարին քայլերը կձեռնարկի , որպեսզի նոր արժեհամակարգով ազգանպաստ, նվիրյալ ֆանատիզմին ձգտող որևէ ուժ չհայտնվի այս ընտրական մրցավազքում, կասկած չի հարուցում:
Ավարտելով այս ակնարկը ուզում եմ, որ ինքներս մեզ հարց տանք 'որն է բավարա՞ր չափը հասարակական մասնակցության' լուրջ փոփոխությունների հասնելու համար: Պատասխան' միայն պետական մտածողություն ունեցողը, այսինքն՝ նա, ով ցանկացած «իշխանությունը ընկալում է իր պատմական կոնտեքստում ի զորու է միանշանակ պատասխանել այս հարցին '- «Թե ինչպե՞ս երկրում առկա դժգոհությունները կարող են ի հայտ բերել ատելության մթնոլորտ » և երկրին այդքան անհրաժեշտ նոր ձևաչափով կառուցողական ընդիմություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan