Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բաց ռազմաճակատներ իսլամականների համար. Սարգիս Գրիգորյան

Բաց ռազմաճակատներ իսլամականների համար. Սարգիս Գրիգորյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

21-րդ դարի առաջին տասնամյակի ընթացքում իսլամի ծայրահեղ արմատական ճամբարի որոշ գաղափարախոսների կողմից մշակվեցին ջիհադական պայքարի մարտավարական ուղենիշները, որտեղ ընդգծվեցին այդ պայքարի երկու հիմնական ուղղությունները: Դրանք էին.

1. Գաղտնի, փոքրաթիվ խմբեր. ջիհադական պայքարի այս ուղղությունը ենթադրում էր անհատական ահաբեկչական ջիհադ և սակավաթիվ, միմյանցից անկախ խմբերի գաղտնի գործողությունների ակտիվություն աշխարհի տարբեր հատվածներում, որը նպատակ էր հետապնդում պարտիզանական պայքարի միջոցով կազմաքանդել թշնամու դիրքերը:

2. Բաց ռազմաճակատներ, որը ենթադրում էր հիմնականում մուսուլմաններով բնակեցված տարածքներում (բաց ռազմաճակատներում) անհրաժեշտ նախադրյալների առկայությամբ իրականացվող ջիհադին մասնակցություն՝ իր մեջ ներառելով տարածքների վերահսկողություն, որոնց ազատագրումից հետո այստեղ կսահմանվեն շարիաթի օրենքներ:

21-րդ դարի առաջին տասնամյակում ծայրահեղականների կողմից հիմնականում գործնական կիրառում ստացավ գաղտնի փոքրաթիվ խմբերով ջիհադի իրականացումը: Նույն ժամանակահատվածում, իսլամականների նկատմամբ համընդհանուր ճնշումներին զուգահեռ, նկատվեց ահաբեկչական գործողությունների թվաքանակի աճ, որն արդեն 2006-2007 թթ-ին հասավ իր բարձրակետին: Ընդ որում՝ 2001 թ-ից ի վեր ահաբեկչական գործողությունների թվաքանակի աճի տեմպերը զուգորդվում էին մեծամասամբ պայթուցիկների օգտագործմամբ և մուսուլման-մահապարտների ահաբեկչական գործողություններով:

«Արաբական գարունից» հետո փոփոխվող մուսուլմանական աշխարհում բացվել են ռազմաճակատներ, որտեղ իսլամականները ջիհադական ակտիվ պայքար են մղում: Այս համատեքստում 21-րդ դարի երկրորդ տասնամյակի սկիզբը մեզ հուշում է, որ իսլամականները շարժվում են նաև բաց ռազմաճակատների ուղիով՝ այդ ռազմաճակատները վերածելով հարևան երկրների նկատմամբ ահաբեկչական հարձակումների հենակետի: Օրինակները շատ են՝ 2012 թ-ին և 2013 թ-ի սկզբին հյուսիսաֆրիկյան Մալիի որոշ հյուսիսային տարածքներ վերածվեցին «ալ-Քաիդա-ն իսլամական Մաղրիբում» կառույցի վերահսկողության գոտիների, որտեղից իսլամականները բազմիցս էին հարձակումներ իրականացնում հարևան երկրների նկատմաբ:Երկար ժամանակ է արդեն, ինչ Եգիպտոսի Սինայի թերակղզին վերածվել է իսլամականների ակտիվության գոտու: Նման տարածքներ կան Իրաքում, Եմենում, Աֆղանստանում և այլն: 2013 թ-ի հունվարին իսլամականների հարձակումն Ալժիրի «ան-Ամենաս» նավթագազային ձեռնարկության վրա և օրերս՝ 2013 թ-ի սեպտեմբերի 21-ին, Սոմալիից ծայրահեղ արմատական «Հարաքաթ աշ-Շաբաբ ալ-Մուջահիդին» խմբավորման մարտիկների ներթափանցումը Քենիա ու հետագա ահաբեկչական գործողությունները նույն շղթայի շարունակությունը կարելի է համարել: Ինչ վերաբերում է Սիրիայում ընթացող հակամարտությանը, ապա այստեղ շատ արագ բացված ռազմաճակատներն աչքի ընկան իրենց յուրահատկությամբ, քանզի այստեղ խաչվեցին մի կողմից արևմտյան և տարածաշրջանային մուսուլմանական նավթային գերտերությունների, իսկ մյուս կողմից՝ սիրիական հակամարտությունում ներգրավված իսլամական ծայրահեղականների շահերը, որտեղ վերջիններս ստանում են զգալի աջակցություն հենց այդ նույն ուժային կենտրոններից: Փաստորեն մենք կանգնած ենք մի իրողության առաջ, որտեղ կրկնվում է Աֆղանստանի սցենարը. 1979-1989 թթ-ին հաստատված խորհրդային ուժերի դեմ ջիհադական պայքար մղելու կոչերին արձագանքեցին մեծ թվով մուջահիդներ, որոնք, ստանալով աջակցություն արևմտյան և մուսուլմանական մի շարք կենտրոններից, ներթափանցեցին Աֆղանստան: Թե ինչ եղավ հետո, կարծում եմ, բոլորս հիշում ենք՝ 2001 թ-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի նկատմամբ իրականացվեցին աննախադեպ ահաբեկչական հարձակումներ, որոնց հաջորդեց համընդհանուր հակաահաբեկչական պայքարը:                                                                                  Ուստի, քանի դեռ կան բաց ռազմաճակատներ, իսլամականները կներթափանցեն այս տարածաշրջան՝ փորձելով ոչ միայն հաստատվել այստեղ, այլև իրականացնել հարձակումներ հարևան երկրների և տարածաշրջանների նկատմամբ՝ ջանալով անկայունության մթնոլորտ ստեղծել այս երկրներում:

21-րդ դարի երկրորդ տասնամյակի սկիզբում աշխարհաքաղաքական նոր միտումներն ու զարգացումները մեզ հուշում են, որ մուսուլմանական ծայրահեղ արմատական նոր սերնդի գաղափարախոսների կողմից մշակված հայեցակարգերն ունեն հետևորդներ, որոնք պայքարում են իրենց նպատակների համար՝ ակտիվ դերակատարում ունենալով այն գործընթացներում, որոնք տեղի են ունենում ոչ միայն մուսուլմանական աշխարհում, այլև նրա սահմաններց դուրս:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan