Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Դեմ եմ » ակցիան մեկնարկեց (Audio, Ֆոտոշարք)

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Դեմ եմ » ակցիան մեկնարկեց (Audio, Ֆոտոշարք)

«Դեմ եմ » ակցիան մեկնարկեց Մատենադարանի դիմացից, և երթի մասնակիցները վանկարկումներով շարժվեցին Մաշտոցի պողոտայով: Երթի ընթացքում նրանց էին միանում նաև պատահական անցորդները, մեքենաներից մարդիկ իրենց աջակցությունն էին հայտնում՝ ազդանշան արձակելով: Ակցիային ներկա էր նաև Armenia today կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանը: Կիվիրյանին չի հետաքրքրում, թե ինչ է ասում նախագահը ԵԿՄ համագումարի ժամանակ. ակցիաները շարունակվելու են, օրենքը չի ընդունվելու. «Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, երբ ասում է, թե գիտի, որ մարդկանց 80 տոկոսը դեմ է, բայց օրենքը ընդունվելու է, պարզապես ցինիկություն է, մանավանդ, որ ավելի մեծ թփվով մարդիկ են դեմ եղել » :
Կիվիրյանը կարծում է, որ նախագահի կողմից նման ելույթ ունենալն ու ասելը, թե այս փոփոխությունը դարի լավագույն որոշումն է մեր երկրի համար ուղիղ ճնշում էր ՍԴ-ի վրա. «Սահմանադրական դատարանի դատավորներն անելու են այն, ինչ կհրահանգի Բաղրամյան 26-ը » :
Տիկին ֆրիդան թեև աշխատում է, բայց նոր օրենքը իրեն չի վերաբերվում, սակայն սա նրան չի խանգարում միանալ ակցիային. «Ես եկել եմ իմ աջակցությունը հայտնելու երիտասարդներին և չեմ գնա մինչև մի բան չստացվի » ,- ասում է նա:
Ազնիվ Միքայելյանը նույնպես աշխատում է, օրենքը իր վրա տարածվում է, սակայն իրենք աշխատողներով այնպես են արել, որ տնօրենը օրենքը չկիրառի, հիմա էլ սկսած գործն է ավարտին հասցնում ակցիային մասնակցելով ու ասում է, եթե ՍԴ-ն որոշում ընդունի ի վնաս իրենց, ապա պայքարը շարունակվելու է:
Ակցիայի մասնակիցները լույսերով, վանկարկումներով, պաստառներով շարունակում են իրենց երթը : Հիշեցնենք, պայարն ուղղված է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, երիտասարդները դեմ են իրենց աշխատավարձից ամեն ամիս պահումներ կատարելուն, սա առաջին ակցիան չէ ու նրանք վստահեցնում են վերջինը կլինի այն ժամանակ, երբ վերջնականապես կորոշեն հրաժարվել օրենքից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan