Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Օսկանյան. Իշխանությունները, հանուն իրենց վերարտադրության, կարող են զոհաբերել Հայաստանի ապագան

Օսկանյան. Իշխանությունները, հանուն իրենց վերարտադրության, կարող են զոհաբերել Հայաստանի ապագան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Օսկանյան. Իշխանությունները, հանուն իրենց վերարտադրության, կարող են զոհաբերել Հայաստանի ապագան

Այս առավոտ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի Հայաստան կատարած այցին ու հանդիպումների լուսաբանմանը: Նա գրել է.


«Երկու Հայաստանների ակնհայտ տարբերությունը ինձ համար երեկ շատ կոնկրետ դրսևորում ունեցավ: Մեծ կոնտրաստ կար իշխանական լրատվամիջոցների կողմից Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ Հայաստանի ղեկավարների հանդիպման լուսաբանման և ժողովրդին ներկայացված բացարձակապես վարդագույն իրավիճակի և օրվա վերջում պարոն Ֆյուլեի հետ իմ հանդիպման տպավորությունների միջև:

Շտեֆան Ֆյուլեն երեկ երեկոյան հանդիպեց խորհրդարանական մի քանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Իմ տպավորությունը այդ հանդիպումից (սա տպավորություն է, ոչ թե նա բառերով է ասել) այն էր, որ նրա մոտ մեծ հիասթափություն և հոռետեսություն կա Հայաստանի ներկայի և ապագայի նկատմամբ: Նա անդրադարձավ մի քանի հարցի, որոնք խիստ մտահոգիչ են մեր բոլորի համար:

Նախ ասաց, որ ինքը և՛ նախագահին, և՛ վարչապետին հստակ ասել է, որ Հայաստանը դոնոր երկրների համաժողովի և դրա արդյունքում մինչև 1 մլրդ եվրո հնարավոր դրամաշնորհի մասին մինչև նախագահական ընտրություններ չպետք է հույս ունենա, իսկ համաժողովի անցկացումը մեծապես կախված կլինի նախագահական ընտրությունների անցկացման որակից:

Երկրորդ, բարեփոխումների նկատմամբ Հայաստանի իշխանությունների ներկայիս տրամադրվածությունը, պատրաստակամությունը և կարողությունը հաշվի առնելով՝ Հայաստանը չպետք է հույս ունենա, որ,նույնիսկ, մինչև 2013թ. վերջը կկարողանա Եվրոպական Միության հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը:

Ինչ խոսք, դոնորների համաժողովի արդյունքում ստացվելիք գումարը (որը ոչ թե վարկ է լինելու, այլ դրամաշնորհ) և ԵՄ անդամ երկրների հետ ազատ առևտրի և մարդկանց առավել ազատ տեղաշարժի հնարավորությունները անգնահատելի խթան կլինեին երկիրն այսօրվա տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու համար:

Սակայն, փաստորեն, իշխանությունները, հանուն իրենց վերարտադրության, կարող են զոհաբերել Հայաստանի ապագան, եթե այդ բարեփոխումները խանգարում են վերարտադրությանը:

Մենք նման իրավիճակի ականատես եղանք, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանում իրականացվելիք խոշորամասշտաբ ծրագրից»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan