Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեզ նոր անուններ են պետք, ոչ թե անընդհատ ծեծված թեմա` Վազգեն Խաչիկյան և Մարգար Օհանյան

Մեզ նոր անուններ են պետք, ոչ թե անընդհատ ծեծված թեմա` Վազգեն Խաչիկյան  և Մարգար Օհանյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեզ նոր անուններ են պետք, ոչ թե անընդհատ ծեծված թեմա` Վազգեն Խաչիկյան և Մարգար Օհանյան

 Free Critik-ի բլոգում կարդում ենք.

 

«Երեկվա դեպքի հետ կապված` հիշեցի մի հրապարակում, որը տեղադրված էր 2012թ-ի մայիսի 3-ի մամուլում: Այնտեղ պարզ գրված էր. «Ու քանի որ նա վերջին շրջանում կուսակցական աշխատանքներում առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում  և  իր հայրենի Ախթալայի հարևանությամբ գտնվող Ալավերդի քաղաքում նույնիսկ չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ ընտրողների հանդիպմանը, հետաքրքրվեցինք, թե ինչու չի աշխատում ՀՀԿ-ի համար»: Խոսքն այստեղ,իհարկե, վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության`  սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին:
Հիշեցնեմ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 28-ին ԱԺ նախկին պատգամավոր, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի  նկատմամբ երկամսյա կալանք է կիրառել:Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի այն հոդվածներով,որոնք նախատեսում են  առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում, կազմակերպված խմբի կողմից  հանցավոր արարքների կատարելում և այլն:

Ավարտելով ուզում եմ հիշեցնել, որ Ազգային Ժողովի վերստուգիչ պալատի և  նրա գործունեությանն ուղղված քննադատություններին պատասխանելով` Իշխան Զաքարյանը 2012-ի  սեպտեմբերի 11-ին հայտարարեց. «Եթե պալատը բարձրաձայնել է խախտումների մասին և հետոն արդյունավետ չի եղել,պալատին մի մեղադրեք»:

 Մեզ մնում է միայն ցանկանալ, որ նմանատիպ վերահսկողական  ատյանները իրենց բազմաթիվ կադրային ռեսուրսներով այսուհետ բարձրաձայնեն նոր ու նոր անունների մասին, իսկ հետոն ժողովուրդը կապահովի»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan