Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վ. Օսկանյան. Վտանգվում է խոսքի ազատության անձեռնմխելիությունը

Վ. Օսկանյան. Վտանգվում է խոսքի ազատության անձեռնմխելիությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վ. Օսկանյան. Վտանգվում է խոսքի ազատության անձեռնմխելիությունը

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այն պահին, երբ Սիվիլիթասի և ՍիվիլՆեթի աշխատակիցները հայտնեցին, որ ուզում են երկուշաբթի օրը, ժամը 11:00-ից հավաքվել խորհրդարանի առաջ իրենց բողոքը հայտնելու' կապված դատախազի միջնորդագրի հետ, բազմաթիվ զանգեր եմ ստացել, և շատերն էլ մոտեցել են ինձ' հայտնելու իրենց աջակցությունը և պատրաստակամությունը միանալու Սիվիլիթասի աշխատակիցներին:

Այդ օրը խորհրդարանում քննարկվելու է ինձ' պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, սակայն խոսքը միայն իմ անձեռնմխելիության մասին չէ. այսպիսով վտանգվում է խոսքի ազատության անձեռնմխելիությունը, ուստի և վերաբերում է մեր ամբողջ հասարակությանը: Սա ոչ թե իմ գաղափարների և սկզբունքների մասին է, այլև բոլորիս համոզմունք ունենալու և այն արտահայտելու իրավունքի մասին է:

Իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցանկացած քննադատություն իշխանությունների որդեգրած քաղաքական գործունեության և Հայաստանում առկա թերությունների մասին միշտ անհանգստություն և լարվածություն է պատճառել իշխանության ներկայացուցիչներին: ԱԱԾ-ի և դատախազի այս գործողություններն էլ դրա վառ ապացույցն են: Սակայն ես պայքարել ու պայքարելու եմ արդարության համար: Եվ շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք կուղեկցեն ինձ ու մեզ արդարության հաստատման ճանապարհին:

Ես մասնավորապես գնահատում եմ այն մարդկանց, որոնք բացահայտորեն ասել են, որ աջակցում են ինձ ոչ թե իմ համար, այլ ցանկացած քաղաքացու գաղափարներ և սկզբունքներ ունենալու և դրանք արտահայտելու իրավունքի համար, օրենքի համար»: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan