Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայ լինելը վիրավորանք չէ. Թուրքական դատարանի պաասխանը գլխավոր ընդդիմադիր գործչին

Հայ լինելը վիրավորանք չէ. Թուրքական դատարանի պաասխանը գլխավոր ընդդիմադիր գործչին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայ լինելը վիրավորանք չէ. Թուրքական դատարանի պաասխանը գլխավոր ընդդիմադիր գործչին

Գևորգ Պետրոսյանի թուրքագիտական բլոգից տեղեկանում ենք, որ թուրքական դատարանն ուշագրավ պատասխան է տվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ով դատական հայց էր բացել իրեն  որպես հայ ներկայացրած թուրք գրողի դեմ:

Անցյալ տարի Սուլեյման Եշիլյուրթի հեղինակությամբ լույս տեսած «Դերսիմցի հայ Եմուշ հանումի որդի ինժեներ Քեմալը» գիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում: Հեղինակը պնդում էր, թե Քըլըչդարօղլուն ունի հայկական արմատներ. նրա մայրը Դերսիմի հայերից է: Գրքում պատմվում էր ընդդիմադիր գործչի երիտասարդ տարիների և քաղաքական վաղ գործունեության մասին:

 Գիրքը  շուկա դուրս գալուց հետո Քըլըչդարօղլուն դիմել էր դատարան: Նա իր հայցում նշել էր, թե «գրքում իր հասցեին վիրավորանքներ են հնչեցվել, ինչպես նաև իրեն զրպարտել են»:Դատական հայցում նշված էր նաև, որ իրեն «հայ» անվանելը նա որպես «վիրավորանք» է դիտում:

Անկարայի երկրորդ դատարանն արդեն կայացրել է այս գործով իր վճիռը, որով մերժել է բավարարել Քըլըրչդարօղլուի հայցը: Դատարանն իր հրապարակած վճռում նշել է, որ «հայ լինելը չի կարող վիրավորանք համարվել»:

Նշեմ, որ Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը ևս նմանատիպ հայց էր ներկայացրել նույն «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ, պատգամավոր Ջանան Արըթմանի դեմ, ով նշել է, թե Գյուլն ունի հայկական ծագում: Թուրքիայի նախագահը շահել էր դատը և Արըթմանից փոխհատուցում ստացել»:

Գևորգ Պետրոսյան

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan