Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում չի կարող ֆիզմաթ դպրոց փակվել, այն կարող է միայն բացվել

Հայաստանում չի կարող ֆիզմաթ դպրոց փակվել, այն կարող է միայն բացվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում չի կարող ֆիզմաթ դպրոց փակվել, այն կարող է միայն բացվել

Ապրես Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել ֆիզմաթ դպրոցների վերաբերյալ:Նա գրել է.

«Ֆիզմաթ թեքումով դպրոցները Հայաստանում ունեն տասնամյակների բարի ավանդույթ և տասնամյակներ շարունակ բարձրակարգ կրթություն և դաստիարակություն են տվել իրենց հազարավոր սաներին:
Մի կողմից՝ ֆիզմաթ դպրոցների համակարգը հենարան և կադրային մատակարար էր այն ժամանակ Հայաստանում ծավալվող բարձրակարգ գիտական հաստատությունների համար, մյուս կողմից՝ բարձր նշաձող էր սահմանում մյուս բոլոր ուսումնական հաստատությունների համար, ճկուն, սլացիկ մտքի ընդհանուր միջավայր ձևավորում մտավորականության շրջանում՝ դրանով իսկ որակ հաղորդելով հասարակական մտածողությանը:
Այսօր, երբ մեծագույն տխրությամբ, տագնապով հետևում ենք կրթության, գիտության, մշակութային համակարգերի աննախադեպ, շարունակական անկմանը, այդ դպրոցների և նման հաստատությունների դերն էապես աճում է՝ որպես ա'յլ ապագայի, ա'յլ միտումների հիմնաքար:
Եվ մեկ էլ… Ապարանում փակվում է ֆիզմաթ դպրոցը, որը տասնամյակների ավանդույթ ունի, ու որտեղ սովորում է 150 երեխա ամբողջ տարածաշրջանի գյուղերից և ավաններից:Ապարանը Երևանը չէ, որ երեխան մեկ ուրիշ տեղ գնա. մեկ ուրիշ նման տեղ չկա, ուրիշ տեղը սլացող միտքը կանգնեցնելու, կոտրելու է, որովհետև իր բնույթով և մակարդակով էապես այլ է: Այ Թի ոլորտ ենք պատրաստվում զարգացնելու, ուզում ենք զարգացնել բարձր տեխնոլոգիաներ… եթե այս ամեն ինչը հերթական ստախոսություն չէ վերևներից:
ժողովրդի համար երեխայի բարձրակարգ կրթությունը միշտ կյանքի-մահվան հարց է եղել , իսկ այսօր բարձրակարգ ծրագրավորողը նույնիսկ  Հայաստանում 2-5 հազար դոլար աշխատավարձ է վաստակում: Դա երկրի համար ապագա է: Հայաստանում չի կարող ֆիզմաթ դպրոց փակվել, այն կարող է միայն բացվել, մանավանդ շաբաթներով տուն չգնացող, բողոքող ժողովրդին նախագահն անձամբ խոստոցավ, որ դպրոցը չի փակվի. . . խոստումը վերածեցին ծաղրանկարի: Ապարանի ավագ դպրոցին կպցրին նաև ֆիզմաթ անունը, չնայած ֆիզմաթից ոչինչ չմնաց՝ ո՛չ ուսուցիչ, ո՛չ միջավայր, ո՛չ աշակերտներ հատկապես տասից ցածր դասարանցիների համար, որոնց  սովորելու  ուղարկեցին իրենց գյուղերը:

Պահանջենք նախագահից, որ կատարի իր խոստումը, և նրանից կորզենք մի խոստում էլ, այն է՝ ամեն շրջանում մի նոր ֆիզմաթ դպրոց»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan