Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Անհայտ մեքենան ոստիականատնից տարել է Նորիկ Սարգսյանին

Անհայտ մեքենան ոստիականատնից տարել է Նորիկ Սարգսյանին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Անհայտ մեքենան ոստիականատնից տարել է Նորիկ Սարգսյանին

 Քիչ առաջ բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը ֆեյսբուքում ահազանգել է, որ Նորիկ Սահակյանին ոստիկանատնից անհայտ մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ: Սուխուդյանի հայտարարության մեջ ասվում է.

 

«Հենց նոր Արարատի մարզի քննչական բաժանմունքում գտնվող մեր ակտիվիստներից տեղեկացանք (ուր նրանք մեկնել են աջակցելու Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանին, քանի որ կասկածներ կային, որ նրան առաջդրվող որսագողության մեղադրանքը բացարձակ անհիմն է և կեղծ), որ քննչական բաժանմունքում հարցաքննվող Նորիկ Սարգսյանին, որտեղ նա գտնվում էր իր փաստաբանի հետ, ոստիկանները քիչ առաջ դուրս են բերել շենքից`  արդեն առանց փաստաբանի, նստեցրել են 035 NU 64 պետհամարանիշով, առանց ոստիկանական տարբերանշանների ավտոմեքենան:
Ակտիվիստները թույլ չեն տվել Նորիկ Սարգսյանին տեղափոխել վերոնշյալ ավտոմեքենայով առանց իր փաստաբանի, քանի որ արարքը, որում նա մեղադրվում է, չի ենթադրում կալանավորում: Դրանից հետո Ն. Սարգսյանին նորից հետ են տարել քննչական բաժանմունք:
Ակտիվիստների հավաստմամբ ոստիկանները Ն. Սարգսյանի հետ վարվում են չափազանց կոպիտ ու անհարգալից, և Սարգսյանը գտնվում է չափազանց ճնշված բարոյագեբանական վիճակում:
Այս ամենը միայն ապացուցում է, որ ոստիկանությունն անամոթաբար, իրեն հատուկ մեթոդներով ամեն ինչ անում է որսագողությունը Ն. Սարգսյանի վրա բարդելու համար՝ դրա իրական կատարողներին և բնապահպանության նախարարության անգործությունը կոծկելու նպատակով»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan