Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փնթի աշխատաոճի ևս մեկ զոհ

Փնթի աշխատաոճի ևս մեկ զոհ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փնթի աշխատաոճի ևս մեկ զոհ

Լեռնցին իր բլոգում գրել է.

 

«Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մայիսին Գորիսում մի շարք բերքատու ծառերի հատման պատճառով բարձրացված աղմուկը, երբ ինքը` քաղաքապետը ևս նկատեց, որ հարցը ճիշտ ձևով չի լուծված:
Նպատակն ազնիվ է. լուսավորում  են գիշերային քաղաքը, բայց աշխատելաձևն է փնթի և սխալ։

Եվ ահա այդ փնթիության նոր զոհ, ահա ևս մեկ ահազանգ։

Վերիշեն գյուղում  կտրել են գյուղացու ընկուզենու ծառը։ Պատրվակը նույնն է.  լուսավում  են գյուղի գլխավոր փողոցը:

Տանտերը տանը չէր, և սղոցողը արհամարհել էր տանտիկնոջ հորդորը՝ սպասել տանտիրոջ ժամանմանը։
Ծառը կտրել են և տեղադրել լուսարձակի սյունը․

Նշեմ, որ ընկուզենու վրա կար առատ բերք, որն ընդամենը մեկ շաբաթ հետո արդեն հասունացած  կլիներ։

Իսկ հիմա` ֆիլմի ամենահետաքրքիր մասը․

Պարզվել է, որ սյան տեղը սխալ է ընտրվւած, և այն հանել- տեղադրել են  մայթեզրին ։ Այսինքն` ծառն իզուր էին կտրել․

Ուշադրութուն դարձրեք․ առաջին նկարի համեմատ սյունն առաջ է բերված։

Խեղճ ծառ, ինչ անի, որ իր շուրջը դեռ կան թուխս գողացող աղվեսներ, սերմնացու գողացող մկներ․․․

Պատկերը մի քանի ամիս հետո կրկնվեց, որովհետև նախորդ անգամ  ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Բոլորն ասացին` հա, լավ բան չստացվեց: Ասացին ու անցան։
Իսկ անպատժելիությունը նոր հանցանք է ծնում»։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan