Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գուրգեն Մարգարյանի հիշատակին հուշակոթող կանգնեցնելը անհրաժեշտություն էր, բայց հարցն այն է, թե որտե՞ղ

Գուրգեն Մարգարյանի հիշատակին հուշակոթող կանգնեցնելը անհրաժեշտություն էր, բայց հարցն այն է, թե որտե՞ղ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գուրգեն Մարգարյանի հիշատակին հուշակոթող կանգնեցնելը անհրաժեշտություն էր, բայց հարցն այն է, թե որտե՞ղ

Համլետ Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են այս մարզերի սահմանագլխին գտնվող Ջարդի ձոր՝ այնտեղ կառուցված հուշակոթողի մոտ խնկարկելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հուշակոթողը կառուցվել ու պաշտոնապես բացվել է 1990 թվականին, հեղինակը գյումրեցի քանդակագործ Ռաշիդ Առաքելյանն է:
Այդ հուշակոթողը Շիրակի ու Լոռու մարզերի, եթե կարելի է այդպես արտահայտվել, Ծիծեռնակաբերդն է, ու իր մեջ ամփոփում է այն խորհուրդը, ինչ ունի Ծիծեռնակաբերդի բարձունքին կառուցված հուշահամալիրը:
Օրերս Ջարդի ձորի հուշակոթողի կողքին`  դրա պատվանդան-հարթակի վրա խաչքար է դրվել՝ նվիրված ադրբեջանցի ջարդարարի կողմից Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին: Ըստ որոշ տեղեկությունների, խաչքարը դրել են Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի շրջապատի մարդիկ: Իհարկե, ողջունելի ու ճիշտ նախաձեռնություն է. նման խաչքարեր պետք է դրվեն, պետք է հարգվի թուրք կացնահարի վայրագությանը զոհ գնացած հայ սպայի հիշատակը: Բայց հարցն այն է, թե որտե՞ղ...
Եթե անգամ զանց առնենք օրենքի, օրինականության, իրավունքի հարցերը, չենք կարող մի կողմ դնել կոնկրետ տվյալ տարածքում, նույն պատվանդանի վրա խաչքարի տեղադրման նպատակահարմարության ու հոգևոր-բարոյական խորհրդի իմաստները: Նախ՝ ինչքանո՞վ է խաչքարի առկայությունը նպաստում ու ներդաշնակվում հուշակոթողի ու այդ տարածքի ճարտարապետական տեսքին և ամբողջականությանը: Իսկ եթե մեկ ուրիշը կամ ուրիշներն էլ ուզենան այդտեղ խաչքար(եր) դնե՞լ. ի՞նչ կստացվի: Ու հետո՝ հուշակոթողը իր մեջ ամփոփում է բոլորովին այլ խորհուրդ ու նշանակություն. դրա հարևանությամբ խաչքարի տեղադրումը նույնն է, եթե, ասենք, Ծիծեռնակաբերդի հուշակոթողի կողքին, նույն պատվանդանի վրա, դրվի խաչքար, ինչը անթույլատրելի է... Տվյալ պարագայում կապ չունի, թե ինչ առիթով ու ում նվիրված կլինի այն: Չնայած զուգահեռը թվում է ոչ այնքան համարժեք, բայց զուտ սկզբունքի առումով ճշգրիտ է»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan