Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարագավանքի հարցը կարծեք թե լուծվում է

Վարագավանքի հարցը կարծեք թե լուծվում է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարագավանքի հարցը կարծեք թե լուծվում է

Գևորգ Պետրոսյանի թուրքագիտական բլոգում կարդում ենք.

«Թուրքիայում հայերն օրերս բողոքի ակցիա էին անցկացրել, որով «ՀաբերԹյուրք» (HaberTurk) լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըից պահանջում էին հետ վերադարձնել նրան պատկանող Վարագավանքի տարածքը:

«Եկեղեցին հետ տուր». այսպիսի պաստառ էին պարզել մի խումբ հայերը, ովքեր պահանջում էին թուրք խմբագրին անմիջապես հետ վերադարձենլ հայկական սրբավայրի տարածքի սեփականության վկայականը:

Վարագավանքը շտապ վերանորոգման կարիք ունի, ինչի պատճառով էլ թուրքական իշխանություններն ու Պոլսո հայոց պատրիարքարանը պատրաստվում էին վերականգնման աշխատանքներ իրականացնել վանքում: Համապատասխան աշխատանքների համար անհրաժեշտ էր գտնել այդ տարածքի սեփականատիրոջը:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ տարածքը պատկանում է Թուրքիայի հեղինակավոր «ՀաբերԹյուրք» լրատվամիջոցի (որը ներառում է համանուն թերթը, հեռուստաալիքն ու լրատվական կայքը) գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըին: Վերջինը չի շտապել պատրիարքարանին հանձնել սեփականության վկայականը, ինչն էլ առաջ է բերել պոլսոհայերի բողոքը:

Սակայն Ալթայըն հոկտեմբերի 2-ին  հայտարարություն է տարածել, որում նշել է, թե պատրաստ է անմիջապես հանձնել եկեղեցին Պոլսո պատրիարքարանին կամ մշակույթի նախարարությանը, եթե այնտեղից դիմում ստանա:

Ըստ ամենայնի, այս հարցը մոտ ապագայում լուծում կգտնի, և այժմ Թուրքիայի մշակույթի նախարարության պատասխանատվության տակ է Վարագավանքն արագ վերականգնելու հարցը:

Հիշեցնեմ, որ Վարագանքը լրջորեն վնասվել է 2011 թվականի հոկտեմբերի 23-ին` Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից և ներկայում գտնվում է վթարային վիճակում»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan