Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դաբավոգ. ԱԳՆ-Inn

Դաբավոգ. ԱԳՆ-Inn
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դաբավոգ. ԱԳՆ-Inn

Դաբավոգը «Կենդանի մատյանի» իր էջում անդրադարձել է Կառավարության N2 շենքի օտարմանը և գրել.

«Ճիշտն ասած, անձամբ ես կարծում եմ, որ շենքի նշանակությունը փոխելու մեջ սարսափելի բան չկա: Գործընթացն է սարսափելի:
Բայց դե ստեղ էլ կարծես բախտներս բերեց՝ շենքը հայտնվեց Էրնեկյանի ձեռքերում, ոչ թե մեր տեղական գեղացի մականունավոր երիտբուրժուաների: Եւ հույս ունեմ, որ պարոն Էրնեկյանը գոնե քիչ թե շատ աշխարհ տեսած մարդ ա, համենայն դեպս, եթե ինձ հարցնեին, երբեւէ ոչ մի արժեքավոր բան չէի վստահի մեր կառավարությանը: Ու չեմ կարծում, որ ԱԳՆ ինչ-որ մի բռի կիսագրագետ զավխոզ կամ գործերի կառավարիչ ավելի քիչ վնաս կտա հուշարձանին, քան նոր տերը: Ու Շուկան սատկացնելուց /իսկ շուկան սատկացրել են, իմ համար էլ այդ շենքը գոյություն չունի/ հետո, ես միայն ուրախ եմ, որ գոնե մի փոոոքր հույս կա, որ նոր տերը ի տարբերություն գոնե խելք ու խիղճ ունի, գոնե իրա շահերից ելնելով կգնահատի իրեն հասած հարստությունը:

Բայց կրկնվեմ. գործընթացը զարհուրելի էր, ու նույնիսկ չեմ էլ խոսում խաբելու մասին, ուղիղ վաճառքի մասին, կամ նրա մասին, որ հանրապետական նշանակության հուշարձանի պահպանության մասին պետք էր օրենքով կնքել պահպանության պայմանագիր, որտեղ հստակ բոլոր պայմաններն, չափորոշիչները ու պահանջները կֆիքսվեին, ոչ թե մի տող գրել. «պահպանել տեսքը»:

Ինձ հիմա ուրիշ բան ա հետաքրքրում. վերջը էդ ո՞վ որոշեց մյուս հուշարձանը քանդել վերջնականապես, ի՞նչ հիմունքներով /մենակ չասեք. հրդեհվել էր, Դրեզդենն էլ էր հրդեհվել/, ո՞վ ասեց, որ կառավարությունը տանելուց հետո պետք է էլի հրապարակին մոտիկ տեղավորել, ո՞վ է նախագծելու նոր շենքը եւ այլն, եւ այլն: Չնայած, հարցերի կեսի պատասխանները գիտենք, բայց մեկ ա, շատ տխուր ա»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan