Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ազատության և անազատության սահմանը. Հեղինակ՝ Դավիթ Հովհաննիսյան

Ազատության և անազատության սահմանը. Հեղինակ՝ Դավիթ Հովհաննիսյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Էմիլ Բենվենիստը «Հնդեվրոպական սոցիալական եզրերի բառարանում» գրում է, որ չնայած բոլոր հնդեվրոպական ժողովուրդների համար բնորոշ է «ազատ մարդ – ստրուկ» հակադրությունը, այնուամենայնիվ «ազատություն» ընդհանուր հասկացությունը բնորոշող եզր նրանք չունեին։
Հին հունարենում և լատիներենում մարդու ազատ լինելը բխեցվում էր նրա արյունակցական կապերով պայմանավորված սոցիալական պատկանելությունից։ Հռոմեացիք օրինական զավակներին կոչում էին liberi, այսինքն, նրանց համար օրինականա զավակ լինելը և ազատ լինելը նույն բանն էր։ Մարդը, ըստ նրանց, ծնվում է ազատ կամ ստրուկ, ազատը տեր է, ազատությունը՝ տիրակալություն, իշխանություն։ Գերմաներենում, Համաձայն Է.Բենվենիստի, հստակ է կապը frei (ազատ) և Freund (ընկեր, բարեկամ) բառերի միջև, ինչը թույլ է տալիս վերականգնել «ազատություն» հասկացության նախնական իմաստը. այն ըմբռնվում էր որպես պատկանելություն մարդկանց սահմանափակ խմբի, որոնք շփվելիս իրար «ընկեր» էին անվանում։
Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն էր, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր։ Ընդունված է համարել, որ այստեղից բխում է անազատության երկրորդ՝ սոցիոմշակութային ըմբռնումը. Անազատ է այն ամենն, ինչն օտար է, դուրս է յուրայինների շրջանակից, հետևաբար՝ թշնամական է, անձից, էությունից զուրկ։
Հասկանալի է, որ ազատություն/անազատություն հասկացությունների հիմքում ընկած «օտար –յուրային», «ընկեր–թշնամի» օպոզիցիան հատուկ է գրեթե բոլոր մշակույթներին։ Հասկանալի է նաև, որ այն ինչն օրենք է և պարտադիր յուրայինների խմբի շրջանակներում, չի գործում օտարների հետ հարաբերվելիս։ Այստեղից բխում է բարոյական նորմերի գործադրման սահմանների ընկալումը՝ դրանք ավելորդ են օտարների, թշնամիների, ստրուկների, անձից և էությունից զուրկ արարածների համար։ Օրինակ, Աստվածաշնչում Մովսեսը արգելում է վաշխառոությունը հրեանրի, այսինքն՝ յուրայինների համար, սակայն թույլ է տալիս տոկոսով պարտք տալ օտարներին, ինչը համարժեք է վերջիններիս ստրկացնելու, ենթարկելու թույլտվությանը, քանի որ «այն ամենը, ինչից Խորշում է Տերը, ինչը Նա ատում է, նրանք դարձնում են իրենց համար աստված»։
Գրեթե նույնն է մոտեցումը իսլամում։ Այն, ով ումմայի, այսինքն՝ մուսուլմանական կրոնական համայնք–հասարակության անդամ է, հավատացյալ է, նա յուրային է։ Մյուսները բոլորն էլ օտար են և թշնամի, իսկ թշնամու հետ պետք է վարվել համապատասխանաբար։ Կռապաշտները, ովքեր չեն ուզում ճանաչել Ալլահին որպես միակ և միասնական աստված, պետք է ոչնչացվեն։
«Գրքի մարդիկ», այսինքն՝ քրիստոնյաները, հրեաները, զրադաշտականները պետք է ճանաչեն իրենց կարգավիճակը, այսինքն՝ ենթարկվեն, ինչը ազատության/անազատության հակադրման տեսանկյունից նույնն է, ինչ որ ստրկացվելը։ Այսպիսով, օտարը՝ կամ անազատ է, կամ մեռած, իրական կամ պոտենցյալ, քանի որ այն հիվանդ է սարսափելի հիվանդությամբ՝ չի հավատում իսկական Աստծուն, չի ճանաչում աստվածային ճշմարտությունը, համառում է իր տգիտության մեջ, ուստի այն բարոյական նորմերը և օրենքները, որոնք կիրառելի են «առողջների», յուրայինների համար, այս դեպքում բացառվում են։
Սակայն Հիսուսը Լերան քարոզում ասում է. «Իսկ ես ասում եմ՝ սիրեք ձեր թշնամիներին»։ Բոլորովին այլ սկզբունք, որն անազատության հասկացությունից օտարում է տիրելու, իշխելու և ենթարկելու, ստկացնելու սկզբունքը, սակայն պահպանում է «օտար–յուրային» հակադրությունը, փոխելով երանգավորումը «թշնամի» հասկացության մեջ։ Հիմքն, այստեղ, հավանաբար այն է, որ հավատացյալ քրիստոնյան ենթակա է միայն Բարձյալին և կատարում է միայն նրա հաստատած օրենքը։ Ինչ վերաբերվում է «թշնամիներին», ապա նրանք ևս Նրա արարածներն են և իրենց մեջ ունեն Արարչի շունչը, ուստի հենց այդ շունչը անհրաժեշտ է սիրել։
Աստիճանաբար մարդը, մշակելով և զարգացնելով հասարակական վարքագիծը պայմանավորող բարոյական կանոնները և էթիկական նորմերը, հեռանալով իր բնությանը հատուկ բնազդներից, վտարում է, ինչպես Ֆ.Նիցշեն էր գրում, «բնությունը բարոյականությունից»։Ազատության այս նոր ըմբռնումը դարեր շարունակ պայքարում է անազատության դեմ։ Որքան ավելի միասնական ու գլոբալ է ընկալվում աշխարհը, այնքան ավելի արդիական հնչեղություն է ստանում այս պայքարը։ Հասարակությունները, որտեղ անազատությունը նորմ է, իսկ ազատությունը՝ լուսանցքային, աչքի են ընկնում իրենց քաղաքականացվածությամբ, ինչը բխում է նման հասարակություններում «օտար–յուրային» արխայիկ հասկացության արմատացած լինելուց, ինչը արգելում է իրական զարգացման բոլոր հնարավորությունները և ստիպում է անազատներին իրենց տեր որոնել։
Աղբյուր  http://cccsysu.com/?p=980 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan