Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքը պատերազմ չի ուզում, բայց չի բացառվում, որ այն սկսվի ներքևից. «Հետախույզի օրագիրը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Օր առաջ պետք է զենք տրամադրել սահմանամերձ գյուղերի բնակիչներին ու ստեղծել հնարավոր պատերազմի համար բոլոր պայմանները: Սահմանամերձ գյուղերի գյուղացիներին գյուղը լքելու համար քարկոծում ենք կամ այնտեղ մնալու համար հերոս անվանում, բայց որևէ բան չենք անում այդ մարդկանց անվտանգության հարցը լուծելու համար: Մանկապարտեզներում ու դպրոցներում չկա թաքստոց, գյուղացու ձեռքին` զենք: Սա հանցավոր մոտեցում է:

Հաղորդման սղագրություն


Բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ և ռադիոդիտողներ: Ձեզ տարբերակում եմ, որովհետև մեր եթերը նաև վիդեոպատկերով է հեռարձակվում: Ուզում եմ վերլուծական հաղորդում անել՝ ինչքանով Աստված տվել է ինձ վերլուծելու հնարավորությունը: Փորձենք հասկանալ՝ ինչի պատճառով է թուրքը սկսել կրակել բնակավայրերին: Նման դեպքեր եղել են, անգամ մի բան պատմեցին ինձ՝ կապված 1997 կամ 98 թվականի հետ. երբ Նախիջևանի հատվածից կրակել էին Սիսիանի գյուղերից մեկի վրա, ինչ-որ հրամանատար (անունը գիտեմ, բայց չեմ ասում) հրամայեց, որ խոշոր տրամաչափի զենքով հարված հասցնեն ոչ թե գյուղին, այլ՝ քաղաքին՝ Նախիջևանին: Արդյունքում շատ արագ միջնորդներ ի հայտ եկան, և Նախիջևանի կողմից ընդհանրապես դադարեցին կրակել: Ես չեմ առաջարկում նման բան. երբ ես ասում եմ՝ ճնշում գործադրել, ես ուրիշ բանի մասին եմ խոսում, թե ինչի մասին՝ քիչ հետո: Հիմա փորձենք հասկանալ՝ ինչն է պատճառը, որ թուրքը կրակում է բնակավայրերին: Առաջինը՝ նա համարձակվում է այդ քայլն անել, որովհետև մենք նմանատիպ գործողություններ չենք անում Լեռնային Ղարաբաղի և թուրքերի շփման հատվածում: ՊԲ-ն չի անում այն, ինչ թուրքն է անում մեր գլխին այստեղ՝ Տավուշի մարզում: Եթե նման գործողություններ լինեն մեր կողմից Ղարաբաղում, նա ինքն ավելի շուտ կխնդրի միջնորդների, “ОДКБ” - ի կամ Մոսկվայի միջոցով, որ մենք նման քայլերից զերծ մնանք:
Այստեղ կա մի «բայց». ես միշտ կրկնում եմ՝ մոտ 7-8 տարի է, որ թուրքը պատերազմ չի ուզում ու մոտակա ժամանակներում չի ուզի, բայց չի բացառվում այն փոքր հավանականությունը, որ պատերազմը կարող է սկսվել առանց ինչ-որ մայրաքաղաքի որոշման (ես նկատի ունեմ՝ Բաքու կամ Երևան կամ Ստեփանակերտ): Պատերազմը, այսպես ասած, սկսվի ներքևից՝ դիրքերից՝ աստիճանաբար դառնալով լայնամասշտաբ. սկզբից՝ ստորաբաժանումներ, հետո զորամիավորում, և այսպիսով, արդեն երկրները ներքաշվեն պատերազմի մեջ: Այդ հավանականությունը, իհարկե, միշտ կա և միշտ էլ պահպանվելու է: Ես միշտ ուրախանում եմ, որ մեր հրամանատարական կազմը շատ զգոն է:
Անցյալ տարի մեր պաշտպանության նախարարը հրաման ստորագրեց, ըստ որի երբ բացահայտ վտանգ է լինում, անգամ փոքր ստորաբաժանումների հրամանատարներն իրավունք ունեն նախահարձակ լինելու որոշում կայացնելու այդ կուտակված ուժերի վրա, որոնք պատրաստվում են դիվերսիոն կամ ուրիշ սադրիչ գործողություններ անել հայ-թուրքական շփման հատվածում:
Լավ, պարզ է, որ թուրքը համարձակվում է դրա պատճառով: Իսկ ինչի՞ պատճառով է նա կրակում: Հիշենք 90-ական թթ.: 80-ականների վերջում և 90-ականների սկզբում, երբ սովետական կառավարություն էր, և հետագայում, երբ Սովետական միության փլուզումից մոտ մեկ տարի հետո արդեն ՌԴ-ն էր այստեղ «ասիչը» (քրեական բառ եմ օգտագործում, որովհետև նրանք իրենց քրեական հեղինակության պես էին պահում), միշտ որոշումներն ընդունվում էին հօգուտ թուրքերի: Ինձ ոչ մի կուրգինյաններ, ինչպես անցյալ տարի նա հայտարարեց, կամ այլ քաղաքական «բոնզաներ» կամ հեղինակություններ չեն համոզի հակառակում, որովհետև ես այդ ամենն իմ աչքով եմ տեսել, ես դրա միջով անցել եմ: Ու եթե դիրքերում գտնված զինվորն իրեն կարող էր թույլ տալ հայտնվել ռուսական թարմ զենքը ձեռքին, իր «պայթած» կարաբինը դեն էր գցում և նոր կալաշնիկով էր վերցնում, սկսում էր կրակել արդեն նոր զենքից,ու իրեն թվում էր՝ դա ռուսական օգնություն է, արդյունքում ռուսը մեզ օգնում է, անցավ մեր կողմը, ես դա ինձ թույլ չեմ տալիս, որովհետև ես այն ժամանակ ավելի մեծ ինֆորմացիայի էի տիրապետում. ռուսը մեզ չի օգնել մինչև 92 թ. աշնան վերջ: Իսկ 92 թ. աշնան վերջին նա ոչ թե օգնեց մեզ, այլ ընդամենը փորձեց մասնակի «պարիտետ»՝ հավասարություն առաջացնել: Դե, իհարկե, երբ թուրքերին տալիս է 350 տանկ, մեզ՝ 50 տանկ, դա հավասարություն է: Հաշվի առնելով, որ հետագայում ստեղծված ԼՂՀ ՊԲ-ի կամ ԼՂՀ ԶՈՒ-ի զրահատեխնիկայի երկու գլխավոր մատակարարներն էին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Էլչիբեյը և Մոնթե Մելքոնյանը, որովհետև 92 թ. սկզբից մինչև 93 թ. զրահատեխնիկայի ամենամեծ քանակը, որ ընկել է Լեռնային Ղարաբաղի ձեռքը, եղել է Էլչիբեյի հրամանով՝ տարեք տվեք Մոնթեին: Դե, Մոնթեն էլ վերցնում էր, գույքագրում, ինչի շնորհիվ, փառք Աստծուն, մեր զրահատեխնիկայի հավաքակայանը թույլ տվեց ստեղծել մոբիլ զրահատանկային խումբ, որը տարբեր ճակատներում կռվելով՝ Շահումյան-Մարտակերտի հատվածից մինչև Ջաբրաիլ, Լաչին, ամեն տեղ հասնելով՝ կարողացավ շատ ժամանակ հակառակորդի մեծաթիվ զրահատեխնիկայի պայմաններում գերիշխող զրահային իրավիճակներում հայտնվել, ինչը շատ հաճախ բարենպաստ պայմաններ էր ստեղծում, որ մենք առաջ գնայինք կամ կանխեինք նրանց հարձակումը: Մինչև այդ ժամանակներն արդեն Ռուսաստանի ԶՈՒ-ն (91 թ. Սովետական միությունը փլուզվեց) միշտ օգնել են նրանց: 92 թ. հունիսին՝ Լաչինի միջանցքը բացելուց անմիջապես մեկ ամիս հետո և նույնիսկ ավելի շուտ, երբ Շուշին ազատագրվեց, Կիրովաբադի 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար Բուդեյկոն 23 կամ 27 տանկով գալիս-հասնում է Աղդամ: Խնդիրը դրված էր՝ հարձակվել Ասկերանի վրա, և ճեղքելով Ասկերանը՝ դուրս գալ Ստեփանակերտ ու ստիպել, որ մենք Շուշին ազատենք: Անցնում է մոտ մեկ ամիս, և ռուսական դեսանտային դիվիզիայի օպերատիվ բաժնի պետը՝ Սելիվանովը, օպերացիա է մշակում (իմիջիայլոց, համոզված չեմ, բայց իմ կարծիքով՝ դիվիզիայի մասնակցությունը առանց Կրեմլի թույլտվության հնարավոր չէ, բայց ինձ թվում է՝ ոչ թե՝ թույլտվություն, այլ հրաման կար): Այդ դիվիզիան ոչ միայն մշակում է հարձակման այդ օպերացիան, այլև գրոհի կիզակետում է հայտնվում: Այդ ժամանակ մենք ռուսների օգնությամբ Շահումյանն ենք կորցնում: Հետո, երբ թուրքերը համոզվում են, որ Ղարաբաղի գրեթե 50 %-ը վերցրել են, կարծում են, որ այլևս ռուսի կարիքը չունեն, էլ չեն ուզում ռուսների հետ հաղթանակի ավարով կիսվել, կարծես թե Նաժմեդին Սադիխովի և Էլչիբեյի (վերջինս շատ լուրջ թուրքամետ էր՝ նա Թուրանի կողմնակից էր, և այլն, ունենալով մուսուլմանական արմատով Ալիև ազգանունը, իր ազգանունը փոխում է, վերցնում է «զտարյուն» թուրքի ազգանուն՝ Էլչիբեյ՝ մոռանալով, որ թուրքերն ազգանուն չեն ունենում իրականում) կարգադրությամբ բոլոր ռուսական զորքերը հետ են քաշվում օգոստոսին, երբ Շահումյանի ու Մարտակերտի մեծ մասն իրենք արդեն կուլ էին տվել, մարսել էին: Բայց անգամ դրանից հետո 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի, որը տեղակայված էր թալիշների հողում, հրամանատարության թույլտվությամբ, այսօրվա մեր դաշնակից Ալիակրամ Հումբատովի խնդրանքով, քանի որ նա շատ ջերմ հարաբերություններ ուներ այդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարության հետ, 12 ինքնագնաց հրետանային սարքեր Լաչինը ռմբակոծում էին մինչև աշնան վերջ՝ Էլչիբեյին տեղյակ չպահելով: Երբ մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, մի փոքրիկ “многоходовка” ենք անում, որի արդյունքում տեղեկությունները հասնում են Էլչիբեյին, և վերջինս կարգադրում է, որ ռուսներին այդտեղից «ռադ անեն»: Ես չեմ սխալվում, քանի որ նրանց իրենց զրահատեխնիկայի միջից, կարելի է ասել, ծեծելով «հանում-լարում են», դա իրականություն է, ես չեմ չափազանցնում: Եվ այնքան կոպիտ է այդ ամենը տեղի ունենում, որ երբ տեսնում են, որ թուրքերը չեն կարողանում ինքնուրույն օգտագործել այդ 12 ինքնագնաց հրետանային սարքերը, այդ 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարությունն անգամ արգելում է, որ իրենց զինվորները կամ սերժանտները գնան, քշելով հետ բերեն: Եվ թուրքերը, քանի որ չեն կարողանում օգտագործել այդ մեքենաները, ստիպված են լինում բարձել մեծ քարշակների վրա և հեռացնել Լաչինի միջանցքից, որովհետև կար կարծիք, որ եթե մենք գրոհենք, այդ դեպքում, միգուցե, այդ զրահատեխնիկան մեր ձեռքում կհայտնվի: Պատկերացրեք՝ Սովետական միության տապալումից մեկ տարի հետո Ռուսաստանի կառավարության թույլտվությամբ կամ բացահայտ հրամանով ռուսական զորքերն աշխատել են մեր դեմ:
Հիմա, ինչի՞ համար է թուրքն ակտիվացել և կրակում է բնակավայրերի վրա. ինձ թվում է՝ նրանք փորձում են տարաձայնություններ մտցնել Հայաստանի երկու անբաժանելի մասերի՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև: Բնակչության մեջ ինչ-որ տարաձայնություններ մտցնելուց բացի, նրանք նաև ուրիշ հարց են լուծում: Եկեք հասկանանք՝ ինչ է կատարվում դրսում. արևմուտքը և Ռուսաստանն իրար հետ պրոբլեմներ ունեն, ճի՞շտ է: Կարծես թե Բաքվի հետ էլ ունեն. երբեմն Բաքվին փնովում են, ասում են՝ ձեզ մոտ դիկտատուրա է տիրում, և այլն: Իրականում, մերձկասպյան թուրքերի՝ Ռուսաստանի հետ մերձենալու խնդրի արդյունքում է արևմուտքը նրանց քարկոծում: Չի կարելի շփոթել, պատճառահետևանքային կապերը թարս ու շիտակ կարդալ պետք չէ: Դեռ 2010 թ. զենք գնելու վերաբերյալ էմբարգոն խախտվեց: 2010 թ. թուրքերը Մոսկվայի հետ ստորագրեցին պայմանագիր, ըստ որի գնում էին գրեթե 100 հատ “T-90”, մոտ նույնքան՝ զրահամեքենա, տարբեր տիպի հզոր զենքեր, որը նրանց հնարավորություն կտա ճեղքելու ՊԲ-ի պաշտպանողական գծերը: Դրանից հետո անցնում է 4 տարի, Շայգուն Բաքվի ՊՆ-ի հետ ստորագրում է պայմանագիր, ըստ որի երկու կողմերի սպաների փոխանակումներ, դասընթացներ կանեն. երևի ռուսը կգա սովորելու, թե ինչպես կարելի է փախչել փոքրաթիվ հակառակորդից: Այդ ժամանակ արևմուտքը ոչինչ չխոսեց: Նույնիսկ չհարցրեց, թե եթե իրենք զենք չեն վաճառում այս տարածքում, ռուսն ինչու է այդ էմբարգոն խախտում: Լռեցին, որովհետև Բաքվի նավթը շատ կարևոր էր, և այլն: Անցնում է որոշ ժամանակ, նավթի գներն ընկնում են, Բաքվի կարևորությունը թուլանում է, և Բաքվին հիշեցնում են Ռուսաստանի հետ մերձենալու քայլերը: Եվ նոր սկսում են խոսել Ալիևի անմարդկային պահվածքի, քաղբանտարկյալների մասին, և այլն: Կարճ ասած՝ հակառակը չի եղել, թե իբև արևելքի դեմ ինչ-որ քայլեր անելու համար Բաքուն գնաց դեպի Ռուսաստան: Իսկ ինչի՞ համար Բաքուն գնաց դեպի Ռուսաստան. որովհետև դեռ 1902 թվականից ի վեր, քանի անգամ ռուսը փորձել է միջնորդ լինել մեր ու մերձկասպյան թուրքերի միջև (նրանք ուրիշ անուններ էին կրում, իհարկե), դա միշտ եղել է ի վնաս մեզ: Մինչև 92 թ. վերջ դա բացահայտ էր, 92 թ. այս կողմ՝ ոչ բացահայտ: Երբեմն ասում են, թե պատերազմը կանգնեցրին, որովհետև մենք մեր ուժերը սպառել էինք. ո՛չ: Մենք, իհարկե, ռեսուրս չունեինք՝ ամբողջ Ադրբեջանն ազատագրելու թուրքերից, բայց ռեալ չափը դեռ կարող էինք վերցնել ու մարսել:
Կարճ ասած՝ թուրքը փորձում է ռուսական խաղաղապահներ մտցնել այստեղ, նա փորձում է ֆրանսիացիներին ու ամերիկացիներին դուրս հանել այս խաղաղարար պրոցեսից, թողնել միայն ռուսին: Ռուսը մեր շատ լավ բարեկամն է, բայց նրա համար, հավատացեք, ոչ մի տարբերություն չկա՝ այս տարածքում միայն մերձկասպյան թուրքերը կապրեն, թե միայն հայերը կապրեն, թե մենք երկուսս կապրենք: Նրանք մեզ շատ հաճախ նույնիսկ չեն էլ տարբերում, բայց նրանց համար շատ կարևոր է ՆԱՏՕ-ի դեմ սահմանը պահել: Ես ի՞նչ պատճառով դեմ չեմ, անգամ կարծում եմ, որ նրանց հնարավորությունները լայնացնել է պետք օսմանների սահմանի վրա. որովհետև նրանց համար շատ կարևոր է օսմանների սահմանը պահելը, այնքան կարևոր է, որ մենք ինչ էլ խնդրենք դրա համար, նրանք ամեն ինչ կանեն, անգամ պահանջելն իր նպատակին կհասնի, երբ ասենք՝ սահման պահելու համար պահանջում ենք, որ ձեր խմբավորումը երկու անգամ աճի, ինձ թվում է՝ նրանք կընդունեն նաև դա: Համոզված եմ, որ մեր կառավարությունը՝ գոնե ռազմաքաղաքական վերնախավը, հասկանում է այդ ամենը, ինչի պատճառով օրինակ՝ “ОДКБ”-ին դիմում չկա: Չէ՞ որ բացահայտ կրակում են մեր՝ ՀՀ սահմանի վրա: Կրակում են ՀՀ բնակիչների վրա, բայց մենք չենք դիմում “ОДКБ”-ին, որի մասն ենք կազմում, որ նրանք մեզ պաշտպանեն, չնայած՝ նրանք ուղղակի պարտավոր էին ինչ-որ ձևով արձագանքել, ոչ թե՝ ուժ ուղարկել, այլ՝ ինչ-որ ձևով արձագանքել: Երկար ժամանակ անցավ, նոր Բորդյուժան ասաց՝ մենք մտահոգված ենք. էլ ո՞վ կդիմանա: Ես էլ եմ մտահոգված, որ Ռուսաստանում ինչ-որ պրոբլեմներ են լինում: Բայց եթե ես այնտեղ բարեկամական կապեր եմ պատկերացնում, մտահոգվածությունը շատ քի՞չ չի ստացվի իմ կողմից. նույն ձևով՝ Բորդյուժայի կողմից:
Լավ, թուրքերի ցանկությունները, ըստ իս, շատ հասկանալի են: Միգուցե, ես ինչ-որ տեղ տրամաբանական շղթան խախտում եմ կամ ինչ-որ տեղ աջ-ձախ եմ թեքվում, բայց որ ռազմական առումով մենք, իրոք, ռուսական զորքերի կարիքը չունենք մեզ բաժանարար հատվածում՝ հայ-մերձկասպյան թուրքեր շփման հատվածում, դա՝ միանշանակ: Մենք թուրքերի հարցը կլուծենք, չեմ կարող ասել՝ հեշտությամբ. այսօր զենքի շատ լուրջ քանակ է կուտակվել թե՛ մեզ մոտ, թե՛ թուրքերի մոտ: Աստված չանի՝ լայնամասշտաբ գործողությունների վերածվեն այս թուլացած պատերազմի գործողությունները, շատ լուրջ պրոբլեմների առաջ կկանգնենք, մանավանդ, որ մեր հասարակությունը ոչ մի ձևով չի պատրաստվում ռազմական գործողություններին: Այսինքն՝ սահմանամերձ գյուղերն արդեն 26 տարի է, ինչ պատերազմի մեջ են: Սահմանամերձ գյուղերի բնակիչները 26 տարի է՝ օրինական կերպով զինված չեն: Եվ 26 տարի է՝ սահմանամերձ գյուղերի դպրոցներն ու մանկապարտեզները չունեն պատսպարաններ, թաքստոցներ, որտեղ կարելի է թաքնվել: Մենք հարգանք ենք տածում այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն լքում սահմանամերձ գյուղերը, երբեմն պահանջում ենք, որ նրանք մնան այնտեղ, ամոթանք ենք տալիս, բայց աշխատատեղ չենք ստեղծում: Լավ, նրանք գյուղացի են, իրենց աշխատատեղը մեծամասամբ այդ հողն է, բայց նրանց անվտանգությունն ապահովելու համար դեռ քիչ է այնտեղ խիզախ զինվոր ունենալը, պայմաններ է պետք ստեղծել: Ցանկացած քաղաքացի, որն ապրում է սահմանամերձ գյուղում, աշխատում է սահմանամերձ գյուղում, թեկուզ՝ ապրում է Իջևան քաղաքում կամ ամեն օր Վանաձորից գնում է սահմանամերձ գյուղ, որպեսզի գյուղատնտեսի դեր խաղա, պիտի զենք կրելու իրավունք ունենա այն ժամանակահատվածում, երբ գտնվում է սահմանամերձ գոտում: Դա և՛ հակադիվերսիոն գործողություն է, և՛ հնարավորություն կտա մոբիլիզացիայի առաջին ալիքին շատ արագ արձագանքելու: Դա առաջին պայմանն է: Ես զարմանում եմ, որ մինչ այսօր կան մարդիկ, ովքեր ասում են, թե զինել չի կարելի սահմանամերձ գյուղացիներին: Դա հանցավոր մոտեցում է մեր երկրի անվտանգության նկատմամբ, և ոչ պակաս հանցավոր մոտեցում կլինի, եթե մենք շարունակենք հանգիստ նայել, թե ինչպես են կրակում, ու պայմաններ չստեղծենք, որ այդ կրակը տեղ չհասնի: Ցանկացած բնակավայր պիտի ունենա թաքստոցներ դպրոցի, մանկապարտեզի համար: Մուտքը պաշտպանված կլինի պատի դրսի կողմից, թե՝ անմիջապես դպրոցի կամ մանկապարտեզի ներսի կողմից՝ դա տեխնիկական հարց է:
Այսքանով սահմանափակվենք: Ցտեսություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan