Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սուննիական ջիհադը՝ շիա Ադրբեջանի դեմ.«Հետախույզի օրագիրը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

ԻՇԻՊ-ը  հնարավոր է շատ արագ ոչնչացնել, բայց նրանց գաղափարները չեն ոչնչանա, և չի ոչնչանա անմիջապես այն խմբերի բազմությունը, որ երդվել է ԻՇԻՊ-ին՝ որպես հնազանդ   ուժ: Նման տիպի խմբավորումները և ջոկատները տասնյակ չեն, հարյուրավոր են: Աֆրիկայում՝ «Բոկո Հարամ»-ը  պատրաստվում է անջատել Նիգերիայի մուսուլմանական մասը: Անգամ այդ «Բոկո Հարամը» ընդունել է ԻՇԻՊ-ի գերակայությունը և հպատակվել է նրան: Նմանատիպ մասնաճյուղեր են բացվել Հյուսիսային Աֆրիկայում՝ Լիբիայում: Անգամ Ալժիրում ինչ-որ կազմակերպություն կա, որը կոչվում է ԻՇԻՊ-ի ալժիրյան մասնաճյուղ: Հիմա տեսնենք՝ ինչքանով է դա մեզ համար վտանգավոր:

Հաղորդման սղագրությունը

Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: Այսօր եկեք զրուցենք այն մասին, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Սիրիայում: Դե, կարիք չկա բացատրելու, որ Սիրիայում տեղի ունեցածը այսպես, թե այնպես անդրադառնում է մեր ժողովրդի վրա՝ հաշվի առնելով, որ նախկինում ունեցել ենք մինչև 200 հազար հայ, որ բնակվում էր Սիրիայի Հանրապետությունում, և վերջապես՝ մինչև այսօր էլ այնտեղ ապրող մոտ 40-60 հազար հայ կա: Ռուսական ռմբակոծումները շատ բան փոխեցին: Կարելի է մտածել, թե Սիրիայի բանակը պիտի որ շատ հաջող կերպով օգտվեր այդ ռմբակոծումներից, առաջ գնար, ցամաքային զորքերի դերը խաղար, բայց ինչ-որ չի երևում դա: Հիմնականում երկու-երեք գյուղի անվանում են տալիս, և նույնիսկ ծիծաղելի է դա «առաջխաղացում» կոչելը: Իթլիբ նահանգում՝ ոչ մի լուրջ փոփոխություն: Ինչո՞ւ եմ շեշտում հենց Իթլիբ նահանգը. դա Քեսաբին շատ մոտ տարածք է: Ճիշտ է՝ ռուսական օդային խմբավորում է այդ օդուժի ինքնաթիռների կազմը, խփում է ճիշտ տեղերին, որովհետև չի կարելի միաժամանակ բոլոր ճակատներով ինքնաթիռների ռմբակոծություններից օգտվել, և ցամաքային զորքերը պիտի առաջ գնան փուլ առ փուլ: Փուլ առ փուլ առաջ գնալը հնարավոր է՝ վերացնելով տեռորիստների արևմտյան խմբավորումը, օրինակ՝ «Ջեբհեթ ան-Նուսրային» և իր հարակից խմբավորումներին, որոնք չեն մտնում ԻՇԻՊ-ի կազմի մեջ, բայց ոչ պակաս վայրենություններ են անում: Ես, կարծեմ, հիշեցրել եմ ձեզ, որ այն առաջին վայրենությունները, որ մենք տեսել ենք համացանցում, նկատի ունեմ քրիստոնյաների մասայական սպանությունները կամ մարդակերության փաստը, դա հենց «Ջեբհեթ ան-Նուսրայի» հրամանատարության տակ գտնվող զինյալներն են արել: Կարճ ասած՝ բավականին վայրենաբարո խմբավորում է, նրանց՝ անասնական վիճակի հասած մարդատյացությունն անհերքելի է: Եվ երբ նրանց խփելն աղմուկ է բարձրացնում արևմուտքում, և լուրեր են տարածվում, թե ռուսական ուժերը հարվածում են ոչ այն թիրախներին, որոնց պետք էր հարվածել, դա մի փոքր նմանվում է աբսուրդի: Դա ավելի շուտ նրանց խաղերն են. ռուսական օդուժի ցանկացած գործողություն չէր ընդունվի արևմուտքում, ինչպես Ռուսաստանում չի ընդունվում արևմուտքի՝ Ամերիկայի կամ նրա դաշնակիցների ինչ-որ գործողություններ Սիրիայում կամ Իրաքում՝ այդ հակատեռորիստական պայքարի շրջանակներում: Համենայն դեպս, ի՞նչ է ստացվում. այդ խմբավորումը բավականին ուժեղ չէ, որպեսզի լուրջ փոփոխություններ մտցնի: Անգամ պարսկական «Հեղափոխության պահապաններ» 15 հազարանոց խմբավորումը Լիբանանից եկած շիաներից կազմված «Հզբոլլահ» խմբավորման հետ, ընդհանուր առմամբ՝ մոտ 20 հազար հոգի, բավական չէ: Ասադիս տները, կամ Սիրիական կառավարական ուժերը լրջորեն թուլացած են. նրանք չեն կարողանում օգտվել այն ռմբակոծություններից, որ ռուսական օդուժն է կազմակերպում: Եվ այն էյֆորիան, որին այսօր համացանցում եղած ռուսալեզու աղբյուրներում կամ հեռուստատեսությամբ՝ նրանց գլխավոր հեռուստաալիքներով, մենք հետևում ենք, փոքր-ինչ զարմացնում է, որովհետև՝ լավ, խփեցիք՝ խփեցիք, իսկ հետո՞: Երևի կհիշեք Լիոզնովայի ֆիլմը Շտիրլիցի մասին՝ «Գարնան 17 ակնթարթ». երբ Շտիրլիցը՝ Գերմանիայում ծառայող ռուսական հետախույզը, գնացքով գնում էր, նրա հետ գնում էր մի գեներալ, ու նա ասում է՝ այս ամերիկացիները մանկամիտ են, որովհետև նրանց թվում է, թե իրենք կարող են օդուժով ինչ-որ հարց լուծել և պատերազմում հաղթել: Հիմա նույն բանը ռուսական օդուժն է անում: Փաստորեն, կարելի է փոխադարձաբար իրենց ուղարկել այդ միտքը, որ նրանք իրենց պահում են մանկամտորեն: Նրանց ամերիկյան տխմարությունը հայելային արտացոլում է հիշեցնում, որովհետև չի կարելի ռմբակոծելով պատերազմում հաղթել, պիտի մի ցամաքային ուժ լինի: Չնայած՝ ռուսական զինուժը և ռազմաքաղաքական ղեկավարությունը լավ պատկերացնում է, որ ցամաքային զորքերով մտնելու արդյունքում կստացվի Աֆղանստանի սցենարի կրկնությունը, որտեղից նրանք դուրս եկան փշրվելով: Ես նկատի ունեմ՝ ԽՍՀՄ-ի փլուզվելուն շատ լուրջ կերպով նպաստեց Աֆղանստանի պատերազմը: Դա Ռուսաստանի կառավարությունը, ռազմաքաղաքական վերնախավը լավ գիտակցում է, և, իմ կարծիքով, երբեք ցամաքային զորքեր Սիրիա չեն մտցնի: Բայց գտնել մի ուժ, որն այդ ցամաքային ուժի դերը կխաղա Սիրիայում, դա ռուսներին ուղղակի անհրաժեշտ է: Մեր նախորդ հաղորդումներում հնչել է կարծիք, որի հետ ես համամիտ եմ, որ առանձնապես լուրջ, վտանգավոր ուժ իրենից չի ներկայացնում ԻՇԻՊ-ը աշխարհի համար, ինչպես օրինակ՝ «Ալ-Քաիդան»: Դա լրատվամիջոցների օգնությամբ իրականացվող քաղաքական ինչ-որ պատվերներ են, որ նրանց ուռցնեն, բայց Սիրիայի համար ԻՇԻՊ-ը բավականին լուրջ գործոն է դարձել: Չնայած՝ ԻՇԻՊ-ը, որպես այդպիսին, մի կառույց չէ: Այն ավելի շուտ իրեն հպատակված ավազակախմբերի ու ջոկատների մի համաձուլվածք է: Այս քաոսը, որը տիրում է Սիրիայում, բերել է նրան, որ ցանկացած բնակավայրում կան ինչ-որ ռազմականացված խմբեր, ինչ-որ ջոկատներ, ավազակային խմբեր, որոնք այսպես, թե այնպես ենթարկվում են ԻՇԻՊ-ին՝ գրեթե մեծամասամբ: Բայց նրանց ենթարկվելը շատ սիմվոլիկ բնույթ է կրում: Այդ իսկ պատճառով պայքարել այդ ցանցի դեմ, որը թվում է, թե ընդհանուր հրամանատարություն ունի, իսկ իրականում ամեն խումբ ու խմբավորում իր շահերն է հետապնդում, շատ դժվար է, չնայած՝ անհնար չէ: ԻՇԻՊ-ը, որպես այդպիսին, հնարավոր է շատ արագ ոչնչացնել, բայց նրանց գաղափարները չեն ոչնչանա, և չի ոչնչանա անմիջապես այն խմբերի բազմությունը, որ երդվել է ԻՇԻՊ-ին՝ որպես հնազանդ մի ուժ: Նման տիպի խմբավորումները և ջոկատները տասնյակ չեն, հարյուրավոր են: Աֆրիկայում, երևի լսել եք՝ «Բոկո Հարամ» անվանումով կազմակերպություն կա, որը պատրաստվում է անջատել Նիգերիայի մուսուլմանական մասը: Անգամ այդ «Բոկո Հարամը» ընդունել է ԻՇԻՊ-ի գերակայությունը և հպատակվել է նրան: Արդեն նմանատիպ մասնաճյուղեր են բացվել Հյուսիսային Աֆրիկայում՝ Լիբիայում: Անգամ Ալժիրում ինչ-որ կազմակերպություն կա, որը կոչվում է ԻՇԻՊ-ի ալժիրյան մասնաճյուղ: Նմանատիպ դրսևորումները Սիրիայում անմիջապես վերացնելը գրեթե անհնար է, որովհետև այն արդեն տարածվել է աշխարհով մեկ: Հիմա տեսնենք՝ ինչքանով է դա մեզ համար վտանգավոր: Նման թեմա ես արդեն բարձրացրել եմ, բայց քանի որ Սիրիայում և Իրաքում եղած իրադարձությունները բերում են նրան, որ հնարավոր չէ շրջանցել այս թեմաները, շեշտեմ մի բան. ՀՀ-ին ոչ մի վտանգ այդ սուննիական ջիհադիստների կողմից չի սպառնում, իսկ հայերին, որոնք ապրում են Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում՝ ընդհանուր առմամբ՝ մի քանի հարյուր հազար մեր հայրենակիցներին, միանշանակ, սպառնում է: Այդ իսկ պատճառով այդ ԻՇԻՊ-ի կամ նմանատիպ կառույցների դեմ, կամ ոչ կառույցների դեմ պայքարը, բայց ինչ-որ գաղափարների դեմ պայքարը մեր օգտին է, մեր ազգի օգտին է: Բայց մեր պետությանը ոչ մի վտանգ չի կարող սպառնալ մի հասարակ պատճառով՝ մենք չունենք մուսուլմանական զանգված: Նրանց գլխավոր թշնամին, ի միջի այլոց, ո՛չ արևմուտքն է, ո՛չ ռուսն է, ո՛չ արևելքում ապրող քրիստոնյաներն են, որի մի մասը նաև մենք ենք, նրանց գլխավոր թշնամին շիա մուսուլմանական հատվածն է: Եվ օգտագործել այդ ռեսուրսը անհրաժեշտություն չէ, բայց մեր կողմից կլինի ինչ-որ տեղ շատ շռայլ պահվածք, քանի որ դա մեծ ռեսուրս է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ շիիզմի գլխավոր թշնամին այսօր սուննիական ջիհադիստներն են, մեր այսօրվա գլխավոր թշնամին շիական մերձկասպյան թուրքերն են՝ նրանց կրոնը սուննիական չէ, այլ՝ շիական: Եվ մենք չենք օգտվում այդ ռեսուրսից: Մենք ուղղակի պարտավոր ենք օգտվել այդ ռեսուրսից՝ հակաթուրքաշիական ինչ-որ հրահրումներ անել, օգտագործել այն մարդկանց, ովքեր ԱՀ տարածքի կողմից գնացել են սիրիակաին ԻՇԻՊ՝ ջիհադի, և բնական է՝ այնտեղ պայքարելու են շիաների դեմ, օգտագործել այդ մարդկանց, օգնել նրանց, որ նրանք հեշտ վերադառնան իրենց հայրենիք, իսկ ինչո՞ւ ոչ: Սուննիական այդ ռեսուրսը երբեք Ադրբեջանում իշխանության չի գա, որովհետև նրանք շատ չնչին քանակ են կազմում այնտեղ՝ մոտ 15 %: Բայց այդ 15 տոկոսը կարող է այնպիսի խառնաշփոթ ստեղծել երկրում, որ նրանք ընդհանրապես դադարեն սպառնալ Հայաստանի երկու հանրապետություններին: Կարող են քաղաքացիական պատերազմ սկսել: Վերցնենք Իսրայելի և Սիրիայի օրինակը. Սիրիան եղել է Իսրայելի գլխավոր հակառակորդը այդ տարածաշրջանում: Եվ այդ ԻՇԻՊ-ի նման կառույցները, սուննիների ըմբոստացումը շիաների դեմ և այդ լայնածավալ քաղաքացիական պատերազմը, որ նրանք սկսել են շիա կամ ալևի ղեկավարության դեմ, բերեց նրան, որ Իսրայելն այսօր ոչ մի պրոբլեմ չունի այդ տարածքում, որովհետև իր գլխավոր հակառակորդը՝ սիրիական բանակը, այսօր զբաղված է լրիվ ուրիշ խնդիրներով՝ իր գոյությունը պաշտպանելով, ներքին քաղաքական պատերազմում գոյատևելու հարց լուծելով: Ո՞վ ասաց, որ մենք նման ռեսուրս չպիտի օգտագործենք: Դա մեր ռուս դաշնակցի՞ն ձեռնտու չէ. ջհանդամը, թե ձեռնտու չէ: Ձեռնտու չէ, որովհետև նա ունի Հյուսիսային Կովկաս, բայց եթե նա ունի Հյուսիսային Կովկաս, մենք էլ ունենք մերձկասպյան ջարդարար թուրքերով հագեցած մի տարածք: Իսկ այդ տարածքի հարցը մի կերպ մենք պիտի լուծե՞նք: Էլ չեմ ասում, որ եթե ռուսը մեր դաշնակիցն է, և նրա համար այդքան լուրջ պրոբլեմ է դաշնակցի՝ իր դեմ ուղղված գործողությունները (փաստացի, եթե մենք նման քայլերի դիմենք, դա նրա դեմ ուղղված չի լինի), այդ դեպքում մենք ո՞նց հասկանանք, որ նա մեր արդեն 26 տարվա հակառակորդին զենք է վաճառում: Դա էլ է, չէ՞, ինչ-որ տեղ, խախտում: Նրանց հետ համատեղ զորախաղեր են անցկացնում Կասպից ծովում՝ մեր դաշնակիցը մեր հակառակորդի հետ: Մի քիչ անհասկանալի է: Իսկ եթե խորը մտածես, ամեն ինչ ընկնում է իր տեղը՝ ամեն պետություն իր շահերն է պաշտպանում՝ անկախ նրանից, թե իր դաշնակիցը Աստծո առաքյալներն են, թե սատանի ճտերը, ի՞նչ տարբերություն. դու պիտի քո շահերն առաջ տանես: Մեր շահերն առաջ տանելով՝ մենք պիտի հակաշիական ուժերի հետ համագործակցենք, որպեսզի լուծենք Ադրբեջանի հետ կապված հարցերը, իսկ ինչո՞ւ ոչ: Չեմ ասում՝ բացահայտ ինչ-որ տեղ դրոշներ բարձրացնենք, այստեղ կենտրոններ բացենք, բայց ինչո՞ւ չօգտագործենք այդ ռեսուրսը: Ես կարծում եմ, որ եթե մենք ցանկացած միջոց օգտագործենք թուրքերի դեմ, դա մեզ ոչ մի ձևով չի սպառնա, որովհետև մենք այստեղ չունենք անգամ իր քանակով վտանգավորին մի փոքր մոտ գտնվող ինչ-որ սուննիական զանգված, մենք նույնիսկ շիա զանգված չունենք: Գուցե պրոբլեմ լինի մեր մեկ ուրիշ հարևանի հետ, որը շիական է, որը շատ լուրջ գործոն է այս տարածաշրջանում՝ Իրանի հանրապետության հետ: Բայց եթե մեր բոլոր գործողություններն ուղղված լինեն մերձկասպյան թուրքերի դեմ, չեմ կարծում, որ իրանական ղեկավարությունն այս ամենը չհասկանա: Նրանք լավ էլ հասկանում են մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որովհետև տեսնում է, որ մենք փոքր ենք: Իրանը չի պատրաստվում ոչ մի կերպ մեզ ռազմական տեսակետից աջակցել՝ որպես հարևան, ուրեմն հասկանում է, որ մենք թեկուզ իրեն հակառակորդ ուժերին կարող ենք դիմել մեր պաշտպանության հարցերը լուծելու համար: Դա նշանակում է՝ իմաստ ունի, որ մենք օգտագործենք սուննիական ջիհադը շիա Ադրբեջանի դեմ, ինչո՞ւ ոչ:

Ես նաև կցանկանայի մի հարց բարձրացնել. Սիրիայից բավականին մեծ քանակությամբ, մեր հանրապետության բնակչությունը հաշվի առնելով, հայրենակիցներ են գալիս: Որ մեկին հարցնես, ինչպես իմ բարեկամ Վազգեն Սիսլյանն ասաց, 5-6 հատ դղյակ, տասնյակ մեծ ֆաբրիկաներ ունեին: Եվ հիմա եկել են փախստականի կարգավիճակով, ոչ մի սեփականություն չունեն իրենց հայրենիքում՝ Հայաստանում, և ոչ մի սեփականություն չունեն առհասարակ, կորցրել են ամեն ինչ, ինչ որ մի քանի սերունդի ընթացքում ստեղծել են օտար երկրում: Երբեմն լուրեր եմ լսում, որ մարդիկ շատ են չարանում ՀՀ-ի վրա, որ ՀՀ-ն չի օգնում իր հայրենակիցներին: Իսկ մեր հայրենակիցները ժամանակին ինչո՞վ են կարողացել օգնել մեր երկրին՝ տնտեսապես ոտքի կանգնել: Հասարակ բան ասեմ՝ թող երեք դղյակի փոխարեն երկուսն այնտեղ կառուցեին, մեկը՝ Հայաստանում: Հիմա կունենային հենակետ և իրենց հայրենիքում չէին ապրի փախստականի կարգավիճակով: Իմ կարծիքով, դա խոսում է նրա մասին, որ մեր հայրենակիցները, ապրելով օտար երկրներում, շատ հաճախ տվյալ երկրի ավելի լուրջ քաղաքացի են, քան բնիկները: Հայը Ֆրանսիայում ապրելուց ավելի լուրջ ֆրանսիացի է, քան ֆրանսիացիները, կամ արաբական երկրում ապրելիս ավելի շատ արաբ են, քան՝ հայ: Միգուցե, նրանք սկսեն փոխե՞լ իրենց վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ՝ մեր ընդհանուր երկրի նկատմամբ, միգուցե, սկսեն փոխել իրենց վերաբերմունքը այն տարածքների նկատմամբ, որոնցում ժամանակավոր են բնակվում, որովհետև իրենք այնտեղ ինչ էլ անեն, միևնույն է՝ նրանք այնտեղ չեն ինտեգրվում այն աստիճան, որ այդ երկիրը դառնա իրենցը, և նույն Սիրիան, նույն քանդված Իրաքը, նույն Եգիպտոսը իրենք թույլ չեն տա դա: Դա հնարավոր չէ. Եգիպտոսը եգիպտացիներինն է՝ արաբ եգիպտացիներինը, Սիրիան արաբ սիրիացիներինն է, և այլն:
Արժե մի փոքր խոսել նաև հետևյալի մասին. պատկերացնո՞ւմ եք՝ հսկայական զանգվածներ Եվրոպա գնացին: Իհարկե, շատ տհաճ է, երբ նայում ես կադրերը և տեսնում, որ երիտասարդ տղամարդիկ փախչում են պատերազմից՝ փոխանակ գնան, իրենց երկիրը պահպանեն և թույլ չտան, որ տարբեր բաշիբոզուկներ տարբեր երկրներից գան, իրենց երկիրը քանդեն: Բայց կան մարդիկ, որ քաղաքացիական են և քաղաքացիական էլ կմնան:
Մենք «Ողջ մնալու արվեստ» ակումբում որոշ դասընթացներ ենք կազմակերպում, որի մի փոքրիկ հատվածը նվիրված է նրան, թե ինչպես պիտի իրեն պահի քաղաքացիական անձը, որը հայտնվել է ինչ-որ պատերազմական իրավիճակում: Օրինակ՝ 2008 թ. օգոստոսին շատ մեծ քանակությամբ ՀՀ քաղաքացիներ գտնվում էին Վրաստանում՝ հանգստացողի դերում: Եվ երբ ռուսական բանակը մտնում էր Վրաստանի տարածք, և վրացական բանակն էր աշխուժորեն ինչ-որ գործողություններ էին ձեռնարկում, մեր քաղաքացիները չգիտեին՝ իրենց ոնց պահեին: Եվ շատ լուրջ խուճապ է եղել մեր քաղաքացիների շրջանում: Ճիշտ է՝ եղել են շատ հանգիստ մարդիկ, ովքեր ասել են՝ ափսոս այն գումարը, որ ծախսել ենք, ինչպե՞ս կարող ենք հյուրանոցի փողերը վերադարձնել: Բայց հիմնականում խուճապ է եղել: Որպեսզի խուճապ չլինի, մարդիկ պիտի իմանան մի քանի կանոն, երբ հայտնվում են պատերազմական իրավիճակում, որում իրենք ցանկություն չունեն գտնվելու՝ որպես պատերազմող կողմ:
Կանոններից մեկը՝ երբեք չհագնել զինվորական համազգեստ. չի կարելի: Ճիշտ է՝ անգամ եթե դու գնացել ես հանգստանալու ինչ-որ գոտի, և շատ գեղեցիկ է նայվում քո հագին ռազմական կամուֆլյաժը, այդ կամուֆլյաժը պարտադիր հանել է պետք, որովհետև պատերազմող կողմերից որևէ դիպուկահար երբ նշանոցի մեջ տեսնի թեկուզ միայն շալվարդ, չտեսնի քո շապիկը, արդեն կարող է կրակել: Դա առաջինը՝ երբեք զինվորական համազգեստի որևէ տարր չօգտագործել, եթե դու չես պատրաստվում պատերազմող կողմերից որևիցե մեկի կողմն անցնել:
Երկրորդը. երբեք ոչ մի զինվորականի հետ կոնֆլիկտի մեջ չմտնել, ոչ մի անգամ, օրինակ՝ տանկը մեքենայիդ տեղ չտվե՞ց. անմիջապես, թեկուզ՝ մեքենան ջարդելով, դուրս ես գալիս ճանապարհից, տանկին տեղ ես տալիս, որովհետև այդ զինվորականները հիմնականում անկախ նրանից՝ դու իրենց քաղաքացին ես, թե ոչ, երբ սկսվում է լարված իրավիճակ, տեստոստերոնի և ադրենալինի քանակն այնքան է բարձրանում, որ շատ հաճախ մտածելուց առաջ կրակում են: Չի կարելի ոչ մի կոնֆլիկտի մեջ մտնել. վերջերս իմ ասածն ապացուցող բազմաթիվ դեպքեր են եղել, օրինակ՝ Ուկրաինայում անգամ իրենց ցեղաակիցների վրա էին կրակում: Չի կարելի պատերազմական իրավիճակում որևէ կոնֆլիկտի մեջ մտնել որևէ զինվորականի հետ անկախ նրանից՝ նա զինված է, թե ոչ, որովհետև եթե նրա ձեռքին զենք չկա, նա գուցե մեքենայի մեջ զենք ունի:
Եվ երրորդը. եթե հայտնվում ես նման իրավիճակում, առաջին հերթին շատ արագ պետք է փաստաթղթերը մի փաթեթի մեջ փաթաթվի, դրվի ինչ-որ տեղ, որտեղից դրանք դուք երբեք չեք կորցնի՝ գրպան կամ ինչ-որ ուսապարկ, կամ նման մի բան, և արագ կերպով կազմվի սննդի և ջրի մի փոքրիկ պաշար՝ մի քանի լիտր ջուր և մի քանի կգ, թեկուզ՝ 1 կգ բարձր կալորիականությամբ սնունդ, օրինակ՝ շոկոլադ կամ թեկուզ ուղղակի շաքար: Այդ ամենը ձեզ թույլ կտա անհրաժեշտության դեպքում անգամ մի օրվա պաշարով 3-4 օր գոյատևել, եթե ինչ-որ տեղ էքստրեմալ իրավիճակ է ստեղծվել, և դուք չեք կարողանում ձեր սննդի և ջրի պաշարները թարմացնել:
Այսքանով վերջացնում ենք: Հուսամ, որ փորձեցիք հասկանալ, կամ ես կարողացա ձեզ հասցնել իմ բառերի իմաստը, ոչ թե՝ դրանց ձևակերպումը, որը, բնական է, դեռ ոսկեղենիկ հայերենով չէ: Բարով մնաք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan