Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պառավաքարում իրականացվեց «Մեկ գյուղ» զարգացման նախագիծը.լուսանկարներ

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պառավաքարում իրականացվեց «Մեկ գյուղ» զարգացման նախագիծը.լուսանկարներ

Orange Հիմնադրամը ազդարարեց 2015թ. մայիսին Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում մեկնարկած «Մեկ գյուղ» լայնածավալ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Ծրագրին հատկացրել է 52 մլն դրամ, արդեն թվով երկրորդն է:Պառավաքարում իրականացված «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում համայնքում ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվ:Բացի այդ, ֆինանսական միջոցներ են հատկացվել հավելյալ 25հա հողատարածք ոռոգելու համար, ինչը թույլ է տվել ընդլայնել խաղողի այգիներն ու օգտագործել ջրի սղության հետևանքով նախկինում անմշակ հողատարածքը. առաջին տնկիները կձևավորեն նոր այգիներն արդեն այս տարեվերջին: Նախատեսվում է, որ այս փոփոխություններից հետո խաղողագործների տարեկան եկամուտները կմեծանան մոտ 30%-ով:

Վերանորոգվել է գյուղի մանկապարտեզը: Խմելու ջրի մատակարարումը վերականգնվել է նաև համայնքի դպրոցի սաների համար: 5 կմ երկարությամբ նոր ջրատար խողովակը և գյուղում տեղադրված ջրի կուտակման և վերաբաշխման սարքերը լուծել են նաև խմելու ջրի խնդիրը գյուղի բնակիչների համար:
Կառուցվել է ամբուլատորիայի բնականոն աշխատանքի համար կենսական կարևորություն ունեցող հոսող ջրի համակարգ ու կոյուղի, ամբուլատորիան հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով: Համայնքի երիտասարդ բնակիչների առօրյան ավելի բովանդակալից դարձնելու համար կառուցվել է ֆուտբոլի խաղահրապարակ:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan