Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Չուգուն» Կամոն ու թուրքական ֆուտբոլի առաջնությունը.«Հետախույզի օրագիրը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Իսկ ինչո՞վ կարելի էր զբաղեցնել թուրքերին, եթե նրանց մեջ մեծ ցանկություն կար կռվելու: Ելքը գտնվեց՝ կազմակերպել ֆուտբոլի առաջնություն: Մառնեուլի շրջանից մի թուրքի միջոցով Թիֆլիսի թուրքերի շրջանում գումար հավաքվեց և այդ գումարով մրցանակ գնվեց՝ երեք հեռուստացույց՝ կորեական էկրանով և վիդեոմագնիտոֆոն՝ Samsung ֆիրմայի: Ի դեպ, մեզ շատ թանկարժեք նվեր էր թվում: Մենք կազմակերպեցինք Գետաբեկի շրջանում եղած թուրքական ջոկատների միջև ֆուտբոլի առաջնություն: Ամբողջ 1991 թ. երկրորդ կեսն այդտեղ հավաքված թուրքական ուժերը մեզ վրա հարձակվելու փոխարեն, ֆուտբոլ էին խաղում: Նույնիսկ Շամշադինի հատվածի վրա մշտական ավազակային հարձակումները, որոնց ընթացքում նրանք մտնում և անասնագողություն էին անում, դադարեցին:

Հաղորդման սղագրությունը

Բարև ձեզ, հարգելի «ոչ անտարբերներ», քանի որ «Լրատվական ռադիոն» լսում են մարդիկ, ովքեր անտարբեր չեն. անտարբեր չեն պրոբլեմների նկատմամբ, մեր անցյալի և ապագայի նկատմամբ: Ուզում եմ մի դեպք պատմել ձեզ, որի մասին երկար ժամանակ լռում էի, բայց հիմա արդեն մի քանի հոգի տեղյակ են, պատմել ենք: 1991 թ. Լեռնային Ղարաբաղի տարածքում մեր ընկերը՝ Դանիելյան Կամոն, մականունը՝ Չուգուն, Չուգուն Կամոն ընկավ թուրքերի ձեռքը՝ ռուսները ձերբակալեցին և հանձնեցին թուրքերին: Տարան «Շուշի» բերդ: Կամոն ֆիդայական պայքարի շատ վառ ներկայացուցիչ էր: Ցավոք, զոհվել է Նախիջևանի դիրքերում 1992 թ., բայց 1991 թ. նա ընկել էր թուրքերի ձեռքը, և «Շուշի» բերդում նրան խոշտանգում էին, փորձում էին որոշ տվյալներ իմանալ, իսկ Կամոն շատ բան գիտեր: 

Կամոյին ազատելու խնդիր առաջացավ: Կամոյին ազատելու համար անհրաժեշտ էին թուրքեր՝ շատ մեծ քանակություն ու որակ: Նկատի ունեմ՝ տարբեր պաշտոնյաներ՝ կապեր ունեցող, տարբեր ցեղախմբերի առաջնորդ ընտանիքների զավակներ: Եվ փորձեցինք դա կազմակերպել Հայաստանի սահմաններում: Ղարաբաղի և այն ժամանակվա Կրասնոսելսկի՝ այժմյան Ճամբարակի սահմանի հատվածը Գետաբեկի շրջանն է: Եվ Գետաբեկի շրջանում սկսեցինք հետախուզական գործողությունները, որոնք մեզ հնարավորություն կտային հասկանալ, թե ինչ կարելի է անել, ինչպես հավաքել մարդկանց այնտեղից որպես պատանդ և փոխանակել մեր ընկերոջ հետ: 1991 թ. գարնան վերջ-ամառվա սկիզբ էր. սկսեցինք այդ տարածքն ուսումնասիրել: Տարածքն ուսումնասիրելու արդյունքում տեսանք, որ թուրքերն այդ հարցում բավականին մոտ էին մեզ, այսինքն՝ անտարբերություն, հանգիստ, պասիվ ապրուստ, կարճ ասած՝ էշի ականջում քնած էին, ինչը նաև մեզ է բնորոշ: Կամաց-կամաց պատանդներ վերցնելու օպերացիան վերածվեց Գետաբեկի շրջանի ազատագրման օպերացիայի. սկզբից պիտի գործողությունը կատարեինք մենք՝ հատուկ նշանակության խումբը՝ մեզ ենթակա ջոկատով՝ Դիլիջանի Վահրամ Պահլավունու անվան ջոկատով: Բայց երբ այդ ամենը դարձավ ավելի մասշտաբային, այդ օպերացիայի ղեկավարը կամ հրամանատարը նշանակվեց Բաղդասարյան Գևորգը: 1991 թ. նա պաշտպանության և ներքին գործերի հարցերով զբաղվող գերագույն խորհրդի հանձնաժողովի նախագահն էր Վազգենից հետո: Մեզ միացան Իջևանի ինքնապաշտպանական ջոկատը, Նոյեմբերյանի ջոկատը, Սասունը միացավ Հրազդանից՝ իր ջոկատով, Գառնիկի խումբը՝ Եղոյան Ռուբոյի ջոկատից՝ մոտ 20-25 հոգի՝ հոկտեմբերյանցիները: Ընդհանուր առմամբ, խումբը դարձավ մոտ 150 հոգի: Այդ 130-150 հոգիանոց խումբն ի զորու էր Գետաբեկն ազատագրել. մտնում էինք մի քանի ձորակ՝ Ասրիկ-Ջիրդախանի հատվածից մտնելիս այդ ձորակն էր փակվում, հետո անցնում էինք ջրբաժանով մյուս ձորակը: Այդպես փակում էինք 3 ձորակ ու միջանցք էինք թողնում, որպեսզի ժողովուրդը փախչեր դեպի հյուսիս-արևելք, դեպի Կիրովաբադ՝ այսօրվա Գյանջան: Բնակչությունը փախչելու էր, և այդ տարածքը մենք շատ մեծ հեշտությամբ ազատելու էինք թուրքերից, պաշտպանելու էինք մի քիչ դժվարությամբ: Ի դեպ, մեր հատուկ նշանակության խումբը կարող էր այդ օպերացիան անցկացնել, գրավել, բայց պահելու համար մեր ուժերը քիչ էին: Դրա պատճառով էր, որ Վազգեն Սարգսյանի հրամանով մեզ մոտ 100 հոգի տարբեր ջոկատներից տղաներ միացան:
Ցավոք, պատրաստման փուլում զոհվեց մեր հետախույզներից մեկը՝ Սարուխանյան Արշակը, զոհվեց զենքի փորձարկման ժամանակ, վարժանքների ժամանակ, որոնք ուղղակի անհրաժեշտ էին, այդպիսի փոքրաթիվ ուժերով մի շրջան գրավելու համար մենք պիտի լավ պատրաստված լինեինք. համապատասխան տեղանք էինք ընտրել, որտեղ ռելիեֆը մոտիկ էր, և համեմատաբար խոշոր տրամաչափով, ցավոք, ինքնաշեն զենքեր էինք կիրառում: Եվ քաղցր կյանքից չէր, որ ինքնաշեն զենք էինք կիրառում: Մեր շատ լավ բարեկամ Վալեր հոպարի սարքած ականանետերով վարժանքների ժամանակ Արշակ Սարուխանյանը զոհվեց: Եվ հատուկ նշանակության խմբի հետախուզական խումբը, որը պիտի զբաղվեր օպերացիայի կազմակերպումով, շատ թուլացավ Արշակի զոհվելով: Այդ իսկ պատճառով Վազգեն Սարգսյանն արգելեց այդ օպերացիան: Ճիշտ է՝ փորձեցինք մի քիչ ընդդիմանալ, ասացինք, որ թաղումից հետո կարող ենք սկսել, բայց շատ չոր մերժում ստացանք: Բնական է՝ եթե նույնիսկ մեր այդ գնալ-գալն ինչ-որ հետքեր չէր թողել, բայց մեր կուտակումները, մեր հարևանի տարածքի ուսումնասիրությունները չվրիպեցին թուրքերի ուշադրությունից, և սկսեցինք ինֆորմացիա ստանալ, որ թուրքերը մեծաթիվ խմբեր են հավաքում այնտեղ: Ուրեմն, 3 վաշտ ՄՀՆՋ-ականներ տեղափոխվեցին Գետաբեկի շրջան: Այդ երեք վաշտից երկուսը կանգնել էին հայկական բնակչություն չունեցող հատվածում՝ սահմանի վրա, և մի վաշտ տեղակայվեց հենց Գետաբեկի շրջկենտրոնում: Դրանից բացի բազմաթիվ թուրքական ջոկատներ տեղափոխվեցին Գետաբեկի շրջան՝ «Գորշ գայլերը» եկան, ոնց որ թե Եվլախից էր մի կիսավաշտ եկել՝ մոտ 1,5-2 դասակ: Կարճ ասած՝ մենք մեր գլխին խնդիր բերեցինք, երբ հրաժարվեցինք այդ օպերացիան իրականացնելուց: Դա կարող էր շատ լուրջ պրոբլեմ դառնալ, եթե նրանք մտնեին Կրասնոսելսկի և Շամշադինի արանքի այդ հատվածը, որտեղ մենք ընդհանրապես բնակչություն չունեինք. Ճամբարակից մինչև Նավուր գյուղը՝ մի քանի տասնյակ կմ, նմուշի համար մի հայկական բնակավայր չկար: Եվ ամառ էր, իսկ ամռանը շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվում առաջ գնալու համար: Այդ պրոբլեմը մի ձևով լուծել էր պետք: Այն ժամանակվա գլխավոր հրամանատարը՝ Վազգեն Սարգսյանը, երբ ես զեկուցեցի, որ այսպիսի ուժեր են կուտակվել, ասաց՝ դու այդ ճաշը եփել ես, դու էլ պիտի մի կերպ կարողանաս այդ հարցը լուծել: Մի քանի օր մտածելուց հետո որոշեցինք լուծման մի եղանակ, որի մասին երկար նախաբանով ուզում եմ պատմել: Եկանք այն եզրահանգմանը, որ ինչ-որ բանով պիտի զբաղեցնենք այդ թուրք ասկյարներին, ՄՀՆՋ-ականներին: Իսկ ինչո՞վ կարելի էր զբաղեցնել նրանց, եթե նրանց մեջ մեծ ցանկություն կար կռվելու: Կարճ ասած՝ մենք կազմակերպեցինք: Մառնեուլի շրջանից մի թուրք գտնվեց, որի միջոցով Թիֆլիսի թուրքերի շրջանում գումար հավաքվեց, և այդ գումարով մրցանակ գնվեց: Առանձնապես, մեծ գումար չէր, բայց գնվեց երեք հատ հեռուստացույց՝ կորեական էկրանով, բայց Սովետում հավաքված, և գնվեց վիդեոմագնիտոֆոն՝ «Սամսունգ» ֆիրմայի: Ի դեպ, մեզ շատ թանկարժեք նվեր էր թվում, բայց բավարար գումար չէր այդ հարցը լուծելու համար: Մենք կազմակերպեցինք Գետաբեկի շրջանում եղած թուրքական ջոկատների միջև ֆուտբոլի առաջնություն: Ամբողջ 1991 թ. երկրորդ կեսը այդտեղ հավաքված թուրքական ուժերը մեզ վրա հարձակվելու փոխարեն, ֆուտբոլ էին խաղում: Նույնիսկ Շամշադինի հատվածի վրա մշտական ավազակային հարձակումները, որոնց ընթացքում նրանք մտնում և անասնագողություն էին անում, դադարեցին: Ջիլ և Արդանիշ նախկին թուրքաբնակ գյուղերի կողմից, որտեղ հիմա մերտղաներն են դիրքեր պահում, գոնե մշտական կրակային հարձակում էին անում հայրենադարձների վրա, որոնք վերաբնակեցրել էին այդ գյուղերը՝ հիմնականում՝ մերձկասպյան գյուղերից, այսինքն՝ Ադրբեջանից, և անգամայդհարձակումները դադարեցին: Այդ հարձակումները շատ ինտենսիվ էին, կրակային: Երբեմն, իհարկե, խիզախություն էին դրսևորում՝ մտնում էին գյուղ, բայց փոքրաթիվ խմբով, ու ավելի շուտ՝ սարսափ տարածելու խնդիր էին փորձում լուծել նրանք: Դա էլ դադարեց: Եթե շաբաթը 1-2 նման դեպք լինումէր, 1991 թ. հուլիսի վերջից աստիճանաբար այդ ամենը նվազեց, իսկ մոտավորապես օգոստոսի վերջին ի սպառ դադարել էին հարձակումները. միայն երբեմն մեր և նրանց դիրքապահների միջև փոխհրաձգություն էր տեղի ունենում: Մեզ արդեն հարձակվել պետք չէր, իսկ նրանք զբաղված էին ուրիշ բանով՝ նրանք խաղում էին ֆուտբոլ: Շատ հետաքրրքիր միտք էր, որ մենք հատուկ օպերացիան վերածեցինք ֆուտբոլի առաջնության: Բայց այդ այս ամենը բերեց մի արդյունքի, որ այդ կուտակված ուժերը, իսկ 1991 թ. համար 200 հոգին շատ լուրջ թիվ էր: Սկզբում նրանք կուտակվել էին Ղարալար, Ղարավելլար և Գետաբեկի մյուս գյուղերում: Նախնական 200 հոգուն գումարված նրանց 300-400 հոգին բավականին լուրջ թիվ էր 1991 թ. համար՝ հաշվի առնելով, որ այդ 600-700 հոգու առջև կանգնած էր Կրասնոսելսկի շրջանի 120 հոգիանոց սահմանապահ վաշտը: 120 հոգի՝ ըստ փաստաթղթերի, իսկ իրականում շատ ավելի քիչ մարդ է եղել: (ՄԻՏՔ ՉԿԱ) Կարճ ասած՝ երբ ձեզ ֆուտբոլ են հրամցնում, որ նայեք, եթե ձեզ մշտապես ինչ-որ հետաքրքիր բան են մատուցում, դա չի նշանակում, որ ուզում են ձեր ուրախանալու կամ զվարճանալու ցանկությունը բավարարել. միգուցե, ուրի՞շ հարց են լուծում, միգուցե, ձեզ փորձում են ինչ-որ ավելի կարևոր բանից շեղել: Հաշվի առեք դա: Համենայն դեպս, մենք նման ձևով մի անգամ մի հարց լուծել ենք:
Նախորդ հաղորդման ընթացքում նկարագրեցի, թե ինչպես մարդ պետք է վարվի, եթե պատերազմական իրավիճակում է հայտնվել և չի ուզում մասնակցել այդ պատերազմին, որովհետև դա նրա պատերազմը չէ, ենթադրենք՝ ռուս-վրացական կոնֆլիկտ կամ նմանատիպ մի բան: Հիմա թեթևակի ասեմ, թե ինչ վարժանքներ կամ գործողություններ կարելի է անել, որպեսզի սթրեսային իրավիճակում հայտնվելիս սարսափը մարդուն չտանի: Երևի լավ հասկանում եք, որ վախն օգտակար է, որովհետև այն մոբիլիզացնում է մարդու օրգանիզմի նյութափոխանակությունը, նա ավելի զգոն է լինում, ավելի լավ պատասխանում է ինչ-որ վտանգների, ադրենալինի որոշակի չափավոր բաժինը օգտակար է մարդու օրգանիզմի համար, բայց սարսափը վատ է, սարսափը կարող է մարդուն քարացնել կամ շեղել ու նրան բերել խուճապային իրավիճակի, երբ մարդը սարսափահար փախչում է: Ի՞նչ է պետք անել. առաջինը՝ փորձել խորը շնչել, դա շատ է օգնում, երկրորդը՝ մտածել ոչ թե այն վտանգի մասին, որը կախված է Ձեր գլխին, անընդհատ դրանից ավելի սարսափել, այլ որոնել այդ հարցը լուծելու տարբեր եղանակներ, մտածել՝ ինչպես կարելի է այդ ամենից խուսափել, ամեն գնով չընկնել խուճապի մեջ: Պատկերացրեք՝ եթե աղբամանի կողքի շները, որոնք այնտեղից սնվում են, շրջապատում են Ձեզ՝ մրցակից տեսնելով, ու Դուք, խուճապի մեջ ընկնելով, նետվեք դեպի այդ ճեղքը, Ձեզ հետ ինչ կկատարվի: Խուճապն այն չէ, երբ մարդը լրիվ հուսահատվում է: Խուճապն այն է, երբ մարդուն թվում է, թե միակ ելքը գտնվել է, տեսնում է, բայց եթե անմիջապես այդ ելքից չօգտվի, վտանգն իրեն կհոշոտի. դա լինի շուն, թե կրակ՝ կապ չունի: Այդ իրավիճակում նույնպես մարդ իրեն չպիտի թույլ տա հայտնվել: Ի՞նչ է պետք անել խուճապահար չընկնելու համար. առաջինը՝ միշտ ուղեղի մեջ մոդելավորել նմանատիպ իրավիճակներ, մոդելավորել նաև այդ իրավիճակից դուրս գալու տարբեր եղանակներ, փնտրել, գտնել. մտքի մեջ, պարտադիր չէ գնալ, մտնել կրակի մեջ կամ նման բաներ, դիտել տարբեր ֆիլմեր, որտեղ հերոսներն այդ իրավիճակից ինչ-որ ելքեր են գտնում և փորձել հերոսների՝ ելքեր գտնելուն քննադատորեն մոտենալ: Ոչ թե դիտել ուղղակի որպես գեղեցիկ նկարված հնարքներ, այլ քննադատորեն վերլուծել նրանց գործողությունները, վերլուծել վտանգը, համապատասխանում է հերոսի պահվածքը պահին, թե չի համապատասխանում, ինչպես նա իրավիճակից դուրս եկավ: Կարելի է մի բարձունքի վրա, պարանով նախօրոք ֆիքսվելով, անընդհատ մոտենալ բարձունքի եզրին: Պարանով ֆիքսվելը շատ անհրաժեշտ է, որովհետև եթե մարդ մանավանդ բարձրությունից վախեր ունի, այդ վախը կարող է մկաններն այն աստիճան փայտացնել, որ քամու թեթև շարժն անգամ մարդուն դեպի անդունդը հրի: Նման իրավիճակներում թեկուզ մտովի հայտնվելը մարդուն շատ է օգնում ռեալ իրավիճակներում հեշտությամբ դուրս գալ:
Այսօրվա համար՝ այսքանը: Ցտեսություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan