Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թարգեք «պապայի» փնտրտուքները, Հայաստանի տերը մենք ենք.«Cui prodest» կամ ում է ձեռնտու

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Թողեք հայ մարդը կես տարի զգա արդարություն, տեսեք՝ ինչ կանի: Եվ թող բոլորին բացատրեն՝ բավական է, ամոթ է՝ ռուսը օգնի մեզ, թուրքը օգնի, չինացին օգնի...: Քայլում ես՝ ռուսը համաձա՞յն է, որ քայլում ես: Ռուսը ո՞վ է, որ պետք է համաձայն լինի կամ չլինի: Ամերիկացիները տեղյա՞կ են այս բանից: Այս խոսակցությունները պետք է դադարեցնել, սա հոգեկան հիվանդության դրսևորումներ են՝ ազգային մասշտաբով: Մենք մեր հիվանդ երևակայության մեջ ստեղծել ենք պատկեր, որը վերագրում ենք դիմացինին, հետո դիմացինին պապա կարծելով՝ նրանից բան ենք պահանջում: Հիշո՞ւմ եք՝ Հայրենական պատերազմի 70-ամյակի տոնակատարությունները. այնքան ոգևորվեցին, թե ինչքան լավ բան ենք արել, որ Հայաստանից 300.000 մարդ զոհվել է Ռուսաստանի տափաստանում, որ քիչ էր մնացել ես գնայի ուշացած զոհվեի այդ օտար ափերում:

Հաղորդման սղագրություն

- Ողջույն հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Cui prodest կամ Ո՞ւմ է ձեռնտու» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Ողջույն, պրն. Շիրինյան: Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք հայ-ադրբեջանական հարաբերություններից: Օրեր առաջ նայում էի, թե ռուսական լրատվամիջոցներն ինչպես են լուսաբանում հայ-ադրբեջանական հարաբերությունները. խոսում էին առևտրային հարաբերությունների, ջերմոցային տնտեսության, երկու ժողովուրդների բարեկամական կապի մասին և այլն: Սակայն մեզ մոտ ռուս-ադրբեջանական հարաբերությունները դիտարկվում են որպես թշնամանք: Բացի զենքի վաճառքից, Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ ամեն տեսակի հարաբերություն՝ թե՛ մշակույթի ոլորտում, թե՛ կինոյի, տարբեր ոլորտներում, ընկալվում է որպես մեզ հացված վիրավորանք: Արդյո՞ք մեր այս մոտեցումը, ընկալումը օբյետիվ է, և ինչո՞ւ պետք է ադրեջանցիները լինեն ռուսների թշնամիները:
- Ես կարծում եմ, որ այստեղ մեզ տանջող մի հարց կա: Մենք սովորաբար մեզ վերագրում ենք այնպիսի հատկանիշներ, որոնք իրականում օբյեկտիվորեն այդպիսին չեն: Դրանցից է հենց Ձեր ասած ռուսների և ադրբեջանցիների հարաբերությունը հայի ընկալումամբ, որ ինքնին այդպիսին չէ: Հայերը շատ խանդով են վերաբերվում Ռուասատնին. կարծես Ռուսաստանն իրենց քույրն է, եղբայրն է, հարզատն է, Ադրբեջանն էլ կարծես թե օտար տարր է այդ հարաբերության մեջ: Այդ դեպքում փորձենք պարզել՝ ո՞րն է խնդիրը: Նախ Ռուսաստանը բացարձակ քրիստոնեական երկիր չէ. նրա ազգաբնակչության մոտավորապես 20 տոկոսը, տարբեր դարերում մի քիչ ավելի, մի քիչ՝ պակաս, մահմեդական է.....
- Եվրասիականությունն ասում էին սլավոնաթյուրքական դաշինք է, չէ՞:
- Թյուրքական Ադրբեջանից մի քիչ հեռու մնանք՝ այդ հարցը հասկանալու համար: Ես չգիտեմ, թե ժամանակին հայերի գիտակցության մեջ ով է ներդրել միտքը, որ ռուսները պիտի գան Այսրկովկաս, իրենց պիտի պաշտպանեն կամ իրենց հետ դաշնակից լինեն՝ թաթարների դեմ: Հիմա սա տարածված կարծիք է: 1920թ. իրադարձությունները, առնվազն՝ սկսած ապրիլից, դաժան համառությամբ հերքում են այդ փաստերը, որովհետև գործնական քաղաքականության մեջ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը երբեք չի եղել, եթե չհաշվենք Հայաստանի երրորդ հանրապետության շրջանը. իսկ թե այս դեպքում ինչպիսի դաշնակից է, ամեն հայ թող փորձի հասկանալ: Բայց Ադդրբեջանի դաշնակիցը եղել է, Վրաստանի դաշնակիցը եղել է: Բայց մեր գիտակցության մեջ չգիտեմ՝ ինչու, այդ պատկերացումը մնում է: Այստեղ մեծ մեղք ունեն առանց չակերտների հայ պատմաշինարարները, որոնք իրենց մատից ծծած նյութերով հնարել են պատմություններ, պաշտպանել են այդ պատմությունը: Այստեղ մի հարց կա. գուցե թուլությունը, տվյալ պարագայում՝ հայերիս, առաջացրել է այդ զգացումը, բայց դա նաև խորքն է գնում. Իսրայել Օրին ռուսական կողմնորոշման կողմնակից և այլն: Իսկ իրականում Իսրայել Օրին ոչ թե ռուսական կողմնորոշման կողմնակիցն է, այլ՝ դաշնակիցներ որոնողն է: Անցնենք երկրորդ մասին: Ռուսաստանը մեզ հետ հարաբերություններում Անդրկովկասում մինչև սովետական շրջան, դրանից շատ ավելի վաղ եղել է թաթարների կողմից, որից ստեղծվեց Ադրբեջանական Հանրապետությունը: Այսօր էլ տեսնում եք բազմակողմ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային կապեր ունի Ադրբեջանի հետ: Ինչ էլ մենք անում ենք, ինքն այդ հավասարակշռման վիճակից դուրս չի գալիս: Այս է հարցը: Կարծում եմ, որ գոնե նոր սերունդը հնարավորություն կունենա մտածելու այս ուղղությամբ և գտնելու լուծումներ, եթե դա հնարավոր է:
- Որտե՞ղ են ավարտվում դաշնակցային հարաբերությունները, այսինքն՝ արդյո՞ք արդարացված չեն մեր կողմից այն պնդումները, որ լինելով մեր ռազմական դաշնակիցը՝ չի կարող զինել Ադրբեջանին: Ես դա հասկանում եմ, բայց արդյո՞ք նույնը տնտեսական և այլ ոլորտներին է վերաբերվում, այսինքն՝ օբյեկտիվ վերաբերմունքը ռուս-ադրեջանական հարաբերություններին ո՞րը պետք է լինի:
- Կա այն, ինչ որ կա. մենք ե՞նք թելադրելու: Չեմ կարծում, թե մենք կարող ենք այդքան ազդեցություն, այդքան հնարավորությունն ունենալ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա մեծ հաշվով ազդելու համար: Սրա մոդելը կա նաև Ռուսաստանից դուրս: ՆԱՏՕ-ն, Միացյալ Նահանգներն այսօր իրենց քաղաքականության մեջ հավասարակշռում են երկու թշնամի պետությունների և երկու թշնամի ժողովուրդների փոխհարաբերությունը. մեկը Թուրքիան է, մեկը՝ Հունաստանը: Այս խոշոր տերությունները բազմապլան քաղաքական, ռազմական, մշակութային գործունեության փորձ ունեն և տեսականորեն դրանք մշակում են: Մենք ուզում ենք, որ դա միակողմանի լինի, բայց դա խնդրելով, պարտադրելով, բացատրելով չի ստացվ: Երկիրը պիտի հզոր լինի, Ռուսաստանը, չզարմանաք, պիտի կախում ունենա Հայաստանից և Հայաստանի կարիքն ունենա. ոչ միայն Հայաստանի տարածքի կարիքն ունենա կամ արտահանվող ժողովրդին իր երկրում ձուլելու կարիքը, ինչը որ անում է հաջողությամբ, այլ նաև հանրապետության տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության կարիքը պիտի ունենա: Ես հարց եմ տալիս՝ յուրաքանչյուր հայ ի՞նչ է արել, որպեսզի ՀՀ-ն ունենա այնպիսի պոտենցիալ հավաքական, որ Ռուսաստանն իր կարիքն ունենա: Մնացյալը դատարկ, վնասակար խոսակցություններ են և պետության հիմքերը քայքայող գործոններ:
- Հաճախ զուգահեռներ են անցկացվում ամերիկա-իսրայելյան դաշնակցության և հայ-ռուսական դաշնակցության միջև: Այսինքն նշում են՝ արդյո՞ք Միացյալ Նահանգներն այդքան զենք կվաճառեր Իսրայելի թշնամի երկրներին, ինչպես այդ արեց Ռուսաստանը: Բայց Ձեր մեկնաբանություններից պարզ է լինում, որ դա մեր մեղքն է:
- Մեր պատկերացումն է, ոչ թե՝ մեր մեղքը: Մենք մեր հիվանդ երևակայության մեջ ստեղծել ենք պատկեր, որը վերագրում ենք դիմացինին, հետո դիմացինին պապա կարծելով՝ նրանից բան ենք պահանջում: Ո՞վ է, մեր ի՞նչն է՝ հասկանալի չէ: Դրա ծայրահեղ դեպքն էլ է լինում: Հիշո՞ւմ եք՝ Հայրենական պատերազմի 70-ամյակի տոնակատարությունները. այնքան ոգևորեցին, թե ինչքան լավ բան ենք արել, որ Հայաստանից 300.000 մարդ զոհվել է Ռուսաստանի տափաստանում, որ քիչ էր մնացել ես գնայի ուշացած զոհվեի այդ օտար ափերում: Հայի մոտ այդ գիտակցությունը չկա, իսկ եթե կա, հասկանալի չէ, թե ինչու է շարունակվում: Ռուսներն այդպես չեն ընկալում մեզ: Անցնենք ամերիկա-իսրայելական հարցին: Ամերիկան էլ, եթե Իսրայելին օժանդակում է, չի նշանակում, որ այլ պետությունների չի օժանդակում. Եգիպտոսն ո՞ւմ փողերով և ո՞ւմ զենքով է մնում: Հորդանանի պետությունը արհեստական կազմավորում է, պատմական հանգամանքներով ստեղծված մի միավոր, որն ամբողջովին նստած է ամերիկյան բալանսի վրա: Բայց այստեղ ինչո՞ւմն է հարցը. ԱՄՆ-ը քաղաքական այդ հարաբերությունները հավասարակշռում են ուրիշ պայմաններով: Դրա մեջ, անշուշտ, Ամերիկայի հետաքրքրությունը կա՝ մի քիչ տարբերություն թողնել Իսրայելի և Եգիպտոսի միջև, Իսրայելի և Հորդանանի միջև և այլն: Այդ տարբերությունը թողնում է, որ նրանց պոտենցիալը շատ ավելի չլինի, որպեսզի Իսրայելին, մեծ հաշվով, վնաս կարողանան տալ: Եթե վերցնենք ռազմական մատակարարման հարցը, ապա Ռուսաստանը մոտավորապես նույնն է անում: Գաղտնիք չեմ ասում՝ մենք այդ ի՞նչ պոտենցիալ ունենք, որ Ադրբեջանին ոչ միայն զսպած ենք պահում, այլև իսկական զսպաշապիկ ենք հագցրել: Այստեղ Ռուսաստանը մոտավորապես նույն մոդելն է կիրառում՝ մի քիչ ռուսական ձևով: Ես հարց եմ տալիս ցանկացած գիտակից հայի՝ Ռուսաստանում հայկական համայնքը՝ որպես լոբբիստական կառույց, կարողանո՞ւմ է կատարել այն դերը, ինչ հրեական համայնքը կատարում է Միացյալ Նահանգներում՝ Ռուսաստանի հետ հարաբերության մեջ: Այս հարցը շատ արդիական է: Հայերի այն վերնախավը, որ սերտաճել, մտերմացել է ռուս իշխանության հետ, կարողանո՞ւմ է Ռուսաստանին պարտադրել, որ քաղաքականության մեջ Հայաստանի հանդեպ լինի շատ ավելի անկեղծ, ավելի նվիրված, ավելի բարոյական: Կարողանո՞ւմ են, ինչպես որ հրեաները Միացյալ Նահանգների իշխանությանը պարտավորեցնում են անել դա: Այստեղ կա արմատական տարբերություն. եթե հրեական համայնքն աշխատում է անպայման Միացյալ Նահանգների իր ազդեցությունն օգտագործել Իսրայելի բարօրության համար, վստահ եղեք, որ Ռուսաստանի հայկական համայնքը Հայաստանն է ծառայեցնում՝ իր դիրքերը Կրեմլում ամրացնելու համար: Արմատական տարբերություն կա, փոխեք ձեր հարաբերությունները, գուցե ձեր հարցադրման ուղղությամբ ավելի շատ արդյունքներ լինեն: Իսրայել պետությունը ստեղծել է Սովետական Միությունը՝ հազար ու մի խարդախություններով, ծխածածկույթով մշուշված: Ժամանակին դրան սկզբունքորեն շատ դեմ էր Միացյալ Նահանգները, առանձնապես ոգևորված չէին անգլիացիները և այլն: Սովետական Միությունը ստեղծեց: Սովետական Միությունն ի՞նչ էր ուզում՝ ուզում էր իր հրեական սովետական քաղաքացիական դիվիզիաները իջեցնել Իսրայելը պաշտպանելու համար: Հրեաները հրաժարվեցին՝ քո սովետական հրեան մեզ պետք չի, դու մեզ տուր զենք, մենք հրեաներով մեր երկիրը կստեղծենք: Հաջողությամբ այդպես էլ գնացին: Իսկ ի՞նչ եղավ հանրապետության շրջանում: Ինչքան կորած-մոլորված, Հայաստանի հետ առնչություն չունեցող հայերի հավաքեցին, լցրեցին, հանրապետությունը կործանեցին ռուսի ու թուրքի հետ: Այս 2 օրինակները դրեք նույն հարթության վրա, համեմատեք ու կստանաք մեզ համար ցավալի և ոչ իրական արդյունքը: Եթե մենք ուզում ենք այդ արդյունքը, պիտի նախ պատմականորեն բացահայտենք, ասենք, ընդունենք, որ այնտեղ գործոն էր, այստեղ 5-րդ շարասյուն է, պետական հանցանք են գործել, եկել են ՀՀ-ն կործանելու և հաջողությամբ դա արել են: Բայց իրենց դիրքերը Մոսկվայում ամրապնդել են, քարտուղար են դարձել, քարտուղարներ են ունեցել, մեքենաներ են ստացել, իհարկե, դրանց մեծ մասին մինչև 1937թ. Ստալինը գնդակահարեց, որ նաև պարտք ու պարտավորությունները վերջանան: Մենք պիտի ընդունենք, որ Ռուսաստանը բազմաշերտ, բազմամշակույթ հասարակության, պետություն է, և եզակի երկրներից մեկն է, որտեղ քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունները, չեմ ասում բուդդայական և այլ, որ կա, համակեցության հարյուրավոր տարիների փորձ են ձեռք բերել և սա հաջողությամբ ընթանում է: Եթե Մոսկվայում մզկիթ են կառուցում, հայերը թող չվիրավորնե, Մոսկվան իրենց մայրաքաղաքը չէ, իրենց համար նույնպիսի մի քաղաք է, ինչպիսին Թեհրանն է, Վաշինգտոնը և այլն: Ցավով պիտի ասեմ, որ եթե պետք լինի, հարցը սրվի հանուն մահմեդական քաղաքակրթության հետ նորմալ հարաբերությունների նորից կզոհի Հայաստանին: Քրիստոնյա և այլ պատկերները հայերն են ստեղծել, իհարկե, մի քանի ռուս էլ տաքացնում է՝ կապերը պահպանելու համար: Ինչպե՞ս հարցի լուծումը գտնել: «Ախպերականով» ոչ մի հարց չեք լուծելու, դառեք կազմակերպված, պետական ժողովուրդ և ստեղծեք այն պետականությունը, որը հարիր է հայ ժողովրդի հազարավոր տարվա քաղաքակրթության պատմական ավանդույթներին, պետականության ավանդույթներին: Եղեք Իսրայելի նման պետություն, որի իշխանությունն ամբողջովին նվիրված է իր պետականության զարգացմանը, որտեղ, մեծ հաշվով, չկա նաև կոռուպցիա, կա ամեն ինչ, բայց սոցիալական պետություն է: Այս տարբերակով գնացեք առաջ, ռուսների մոտ հարգանքը կմեծանա: Իհարկե, իրենք շատ դժվար կգան այս տարբերակին, որովհետև ուրիշ բանի են սովոր: Մեր պոտենցիալը պիտի գերազանցի ադրբեջանականին: Իսկ ռուսներն այդ խաղը խաղալու են. այդ քաղաքականությունը մշակված է 1920թ. հունիսի 28-ի կամ 29-ի Չիչերինի՝ Լենինին գրած նամակով, որի մեջ ամեն ինչ պարզ է. այն հավասարակշռությունն է, ինչ որ կատարվում է: Հայաստանը թուլացավ այն ժամանակ, երբ կամավոր քայքայեցին պետությունը և Սովետական Հայաստան առաջացրեցին: Այդ շրջանում պետք էր ազգովի՝ մեծից փոքր, թիկունք կանգնել ազգային իշխանությանը և կռվել մինչև արյան վերջին կաթիլը. կունենայինք այլ Հայաստան, այլ պոտենցիալ՝ գուցե և Ռուսաստանի հետ դաշինքում միավորված, բայց չէինք լինի այսպես փակված, աղքատացած և աշխարհագրորեն աղետալի վիճակում, ինչի մեջ հայտնվել ենք, ինչի մեջ գցել են: Այստեղ պիտի արմատները որոնել: Իսկ ռուսները Ադրեջանի հետ հարաբերությունները շարունակելու են, բայց դա մեզ համար ոչինչ չի նշանակում: Նախ՝ պորտալարն այդքան շատ չպիտի մոտեցնել, անընդհատ ակնկալել մի բան մեկից, որն այդպիսին չի: Մեր պատկերած Ռուսաստանը գոյություն չունի, և դրա համար չպիտի զարմանալ, թե ինքն ինչ է անում, պետք է հասկանալ դրանք և գնալ առաջ: Մենք էլ պետք է սովորենք վարել բալանսի քաղաքականություն:
- Դրա հետ կապված վերջին հարցն եմ ուզում տալ: Մենք հաճախ տարբեր քաղաքական գործիչների հետ զրույցի ընթացքում՝ ձայնագրությունից դուրս, ասում ենք՝ որ Ռուսաստանը չլինի, ումի՞ց ենք զենք վերցնելու, ո՞վ է մեզ այսքան էժան գնով զենք տալու և այլն: Արդյո՞ք մենք չենք կարող գտնել այլ ռազմական դաշնակից: Չեմ ասում՝ խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ, բայց, ինչպես Դուք ասացիք, բալանսի մեջ պահել: Հետաքրքիր է, որ թեև մենք ասում ենք՝ Անգլիան, Ֆրանսիան, Եվրոպան մեզնից ինչքան հեռու են, բայց 1800-ական թթ. Երևանի բերդը, եթե չեմ սխալվում, ֆրանսիացիներն էին կառուցել: Այսինքն՝ լինելով տարածաշրջանում այսքան հեռու, այնուամենայնիվ այս երկրները կարողանում էին ակտիվ գործունեություն ծավալել այս տարածաշրջանում՝ հենց մեր ՀՀ-ում էին պարսիկները կռվում ֆրանսիական հրանոթներով: Արդյո՞ք մենք սխալ չենք արել՝ բոլոր եվրոպական երկրների ռազմական օգնության վրա խաչ քաշելով, և դա համարում ենք ծայրահեղ ֆանտաստիկ:
- Նախ, եթե Ռուսաստանը չլիներ՝ Քեմալական Թուրքիա չէր լինելու, և մենք ունենալու էինք սևրյան Հայաստան: Ուրեմն, «եթե» այստեղ ոչինի չի նշանակում, թող այդ տգիտությունը գիշեր-ցերեկ չհրամցնեն որպես իմաստուն փիլիսոփայական թեզիս: Երկրորդ՝ առաջին հանրապետությանը թև ու թիկունք է եղել մինչև վերջին օրը՝ Կարսի հանձնելը, Անգլիան. զինել է բանակը, կերակրել է և միջազգային ատյաններում շատ քիչ հետևողականորեն պաշտպանել է Հայաստանի Հանրապետությանը: Իսկ այդ հանրապետությունը կրկնակի տարածք ուներ, ներգաղթ կար: Բայց հիմա աշխարհաքաղաքական իրողությունները տեղաշարժվել են, և մենք, օբյեկտիվ հանգամանքների բերումով, հայտնվել ենք ռուսական ազդեցության գոտում կամ այն տարածքում, որը Ռուսաստանն ազդեցության իմաստով իր տարածքն է համարում: Բայց դա բոլորովին մեզ չի պարտավորեցնում, որ մենք կոմպլիմենտար քաղաքականություն չիրականացնենք, ինչը որ արվում է: Եթե այս մսխված տարիները չլինեին, եթե ջանք ու ճիգ թափված լիներ՝ արդյունաբերության վերագործարկման, նոր տեխնոլոգիաների, սփյուռքի ոչ թե դոլարը՝ բարեկամին ուղարկված, այլ՝ ներուժը, կապերը, հարաբերությունները մեր երկրի համար ծառայեցված լինեին, մենք կունենայինք բոլորովին այլ Հայաստան: Չէր լինի նաև այս արտագաղթը: Ինչքան այդպիսին կլինեինք, այնքան Ռուսաստանի համար կլինեինք ավելի հետաքրքիր, գրավիչ և այլն: Պետությունները թույլ պետություն չեն սիրում, ոչնչացնում են, որովհետև կախված են ուրիշի մատակարարումից: Եթե երկիրը չկոռումպացվեր և այլն, մենք կունենայինք այլ Հայաստան, կլիներ այլ հարաբերության մեջ՝ գուցե էլի դաշնակից Ռուսաստանի հետ, որովհետև սա գեոստրատեգիական ընտրության հարց է այսօր: Հայաստանը Եվրոպայի, մյուսների հետ բոլորովին այլ հարաբերություններ կունենար: Անցածն անցած է, սխալ է մազոխիստի նման անընդհատ ասել այն, ինչ կորել է: Ապագայի միտումով՝ այսօրվանից եկեք ազգովին պայմանավորվենք, Հայաստանը դարձնենք գիտաարդյունաբերական միավոր, վերականգնենք նրա գիտությունը, ժամանակակից տեխնոլոգիաները: Նաև պետք է սփյուռքի ներգրավվածությունը լինի Հայաստանում. ոչ թե դոլար բերեք, բանկերը դրեք, որ նրանք տոկոսներով փողեր տան, ոչ ոք դրան էլ չի հավատում, օգտագործենք նաև համաշխարհային հայկական լոբբիզմի հնարավորությունները, որն այնքան շատ չէ, որքան՝ հրեականը, բայց քիչ չէ Հայաստանի համար և այլն: Այս բոլորը կարելի է կարգավորել և գնալ առաջ: Հայաստանը պիտի թեքվի նաև Հարավ-արևելյան Ասիա՝ կոնֆուցիական քաղաքակրթության երկրներ՝ Թայվան, Հարավային Կորեա և այլն: Ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքից լինելու են բռնաճնշումներ, սանկցիաներ՝ առնվազն նրա պոտենցիալը սահմանափակելու նպատակով: Համառ աշխատանքի արդյունքում Ռուսաստանը կհամաձայնվի, որ մենք լինենք այն պատուհաններից մեկը, որտեղից ինքը կարող է շնչել դեպի Արևմուտք, դեպի Պարսից ծոց, դեպի Հարավ-արևելյան Ասիա և այլն: Բայց այս բոլորը մի բան է ենթադրում՝ գիշեր-ցերեկ աշխատել. պիտի աշխատեն քաղաքակիրթները, բանվորները, իշխանությունը: Բայց դրանց մեջ մի բան կա՝ պետք է կրճատել պետական ապարատը, չինովնիկներին: Պիտի նայել՝ ովքեր ժողովրդի մեջ պարտքերի և այլ առումներով ինչ-որ հարցեր ունեն, ազատել, կրճատել և արդյունավետությունը բարձրացնել: Այսինքն՝ Հայաստանը դառնա դեպի մոդեռնիզացիա: Տեսությունը կա, մարդիկ կան, գործնականը կա, ի՞նչ է մնում՝ քաղաքական կամք, նաև՝ հրաժարվել «պապայի» որոնումներից՝ լինի ռուս, թուրք, գերմանացի, ֆրանսիացի, Նապոլեոնը լինի, Հիտլերը լինի, պիտի հրաժարվել դրանից: Խնկարկել ազգային մեծերին և ազգային պատմությանը ոչ մեկին վնաս չէ: Փառք Աստծուն, Իրանի ճանապարհը դանդաղ, բայց բացվում է, պետք է ճանապարհից շպրտել բոլոր նրանց, ովքեր Իրանի հետ մերձեցման գործում մեզ համար դժվարություններ կստեղծեն: Երբ մենք հետևողականորեն վարենք բալանսի քաղաքականությունը, խնդիրներ կառաջանան, լուծումներ կառաջարկվեն, և Հայաստանը շնչելու հնարավորություն կունենա: Իսկ այս ճանապարհով ոչինչ չի ստացվի. սպասես, սպասես, ինչի՞ սպասես....Հայ ժողովուրդը, փառք Աստծուն, խելք ունի, շնորհք ունի, և այդ շնորհքը պիտի ծառայի երկրին: Բայց դրա համար պետք է արդար Հայաստան. ոչ արդար Հայաստանը ոչ մի հարց չի լուծելու, բացառված է: Կլինենք բանվորի կողմը, թե կլինենք օլիգարխիայի կողմը, այս հարցերը պիտի լուծել: Կոնկրետ ճանապարհն էլ ասեմ՝ վերցրեք Հարավային Կորեայի օրինակը. կային ընտանեկան բիզնեսի այլանդակ ձևեր՝ Սամսունգ և այլն: Մարդիկ եկան, դրեցին օրենքի շրջանակի մեջ, և այն կապիտալը, որն այդ ընտանիքներն ստեղծել էին, և հաճախ ի չարն էր օգտագործվում, դարձավ «Սամսունգ», «Հոնդա», այլ ֆիրմաներ և այլն: Հայաստանում այդ ընտանիքները կան, Հայասատանում կան ֆինանսական, տնտեսական օլիգարխիաներ և այլն: Դրեք օրենքը շրջանակի մեջ, և թող այն լինի հավասար բոլորի համար, տեսեք Հայաստանն արդեն նաև կապիտալի կուտակում ունի, և 7 մղոնանոց քայլերով դեպի ապագա կշարժվի: Թողեք հայ մարդը կես տարի զգա արդարությունը, տեսեք՝ ինչ կանի: Եվ թող բոլորին բացատրեն՝ բավական է, ամոթ է՝ ռուսը օգնի մեզ, թուրքը...: Քայլում ես, ռուսը համաձա՞յն է, որ քայլում ես: Ռուսը ո՞վ է, որ պետք է համաձայն լինի կամ չլինի: Ամերիկացիները տեղյա՞կ են այս բանից: Այս խոսակցությունները պետք է դադարեցնել, սա հոգեկան հիվանդության դրսևորումներ են՝ ազգային մասշտաբով: Այս բոլորը պետք է շպրտել, մնացածը ինքնին կարվի:
- Շնորհակալություն, պրն. Շիրինյան: Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ՝ լսում էիք «Cui prodest կամ Ո՞ւմ է ձեռնտու» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Հաջողություն:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan