Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Անկախ Հայաստան. Թրաֆիքինգ քաղաքապետարանի կողմից

Անկախ Հայաստան. Թրաֆիքինգ քաղաքապետարանի կողմից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Անկախ Հայաստան. Թրաֆիքինգ քաղաքապետարանի կողմից

Անկախ Հայաստան-ի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

 

«Երևանի գլխավոր դիզայների, ինչպես նաև արձաններ պատրաստող քանդակագործի խոսքերից հասկացանք, որ Երևանի տարբեր հատվածներում տեղադրվող մեր մեծերի գիպսից արձանները անպաշտպան են,և նրանց վրա նստելիս կամ որոշակի ուժ գործադրելիս հեշտությամբ կարող են ջարդվել:
Դիցուք` Ֆրունզիկի արձանը ինչ-որ վանդալներ չեն կոտրել, այլ այն կոտրվել է պատահաբար ( այսպես է ենթադրում նաև քանդակագործը՝ իմանալով իր ստեղծածի ամրությունը): Նշանակում է` այս արձանների հետ չպետք է վարվել այնպես, ինչպես դա անում են մյուս երկրներում մյուս նորմալ արձանների հետ, այլ պետք է վարվել չափազանց զգույշ, այնինչ արձանների գիրկը նստելը, դրանց հետ գրկախառնվելը ու նկարվելը նորմալ ու ընդունված պրակտիկա է:
Քանդակագործն ասում է` այլ տարբերակ չկա, պետք է ազգաբնակչությանը տեղեկացնել, որ զգույշ վարվեն արձանների հետ ու ուժ չգործադրեն նրանց վրա: Հետաքրքիր է, թե ինչպես են պատկերացնում բոլորին տեղեկացնելը: Հավանաբար` ԶԼՄ-ների միջոցով: Լավ, ենթադրենք արեցինք: Բայց արդյուքնում ավելի շատ գումար ու ջանք ենք ծախսում տեղեկացնելու այն մասին, որ արձաններն այնքան էլ սովորական արձաններ չեն, քան գումար կծախսեինք դրանք սովորական սարքելու համար: Իսկ եթե եկվորը տուրիստ է, ասենք պարսիկ… հետո՞: Հավանաբար նույնը պետք է անել նաև հարևան ու ոչ հարևան երկրներում: Մարդ ես, մեկ էլ տեսար` եկան, ուզեցան արձանի հետ նկարվեն:
Արձանները ակնհայտորեն խնդիր ունեն, իսկ ի՞նչ է անում քաղաքապետարանը խնդիրը լուծելու համար: Ճիշտ է, առանց վարանելու նորերն է տեղադրում, որոնք նույն խնդիրներն ունեն ու նույնչափ էլ` ուշադրության կարիք:
Լավ, փաստորեն արձանները ջարդվում են: Իսկ ո՞վ է դրանք վերականգնելու: Հավանաբար տեղադրողը՝ քաղաքապետարանը, չնայած նման դեպքում լավագույն լուծումը արձաններն ապահովագրելն է, ինչի մասին քաղաքապետարանում նույնիսկ չեն էլ խոսում: Որպեսզի Տարոնին չկասկածեն ատկատների ու մնացյալի մեջ, քաղաքապետարանը դիմում է հետաքրքիր մեթոդի՝ թրաֆիքինգի (այլ բառ չունեմ): Զոհը հենց քանդակագործն է, ով, չգիտես ինչու, ստիպված է ոչ իր մեղքով ջարդված բոլոր արձանները անվճար վերանորոգել( նա հայտարարեց սրա մասին հարցազրույցներից մեկի ժամանակ):
Տարո՛ն ջան, ախր արածդ հեչ սիրուն չի է»:

Աղբյուրը`  Blognews.am-ը:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը և մատուցման ձևը, այդ թվում`  լեզուն: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan